ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
[էջ 87]
ՍԵՎԱՆ – ՀՐԱԶԴԱՆ ԿԱՍԿԱԴ
Հայտնի է, որ յուրաքանչյուր աշխատանք տնտեսության բոլոր ճյուղերում պահանջում է էներգիայի որոշ տեսակ:
Մարդիկ վաղուց են ուշադրություն դարձրել հոսող ու թափվող ջուրը որպես էներգիայի աղբյուր օգտագործելու վրա։ Այս էներգիայի օգտագործման սկիզբը վերագրում են Հին Արևելքին, հազարամյակներ առաջ չինացիներն ու եգիպտացիները գործածության մեջ էին դրել ջրանիվները։ Բայց այդ ջրանիվներն ունեին շատ անհարմարություններ
---------------------------------
1 Այդպես են առաջացել Դոն, Դանուբ, Դնեստր, Գանգես գետերի անունները, որոնք տարբեր լեզուներում նշանակում են «ջուր»։ Նման օրինակներով շատ է հարուստ աշխարհագրական անունների պատմությունը։ Ինչպես օրինակ, այսօրվա Նեղոս անունը հին եգիպտացիների՝ Նիլ բառից է, որ նշանակել է «ջուր»։ Իսկ Սահարան արաբերեն սահրա «անապատ» բառն է, Գոբին՝ մոնղոլների «տափաստանը»։ Կամ նման շատ օրինակներ։
[էջ 88]
և էներգիայի մեծ մասը ծախսվում էր գլանի շփումը հաղթահարելու վրա։ Բացի այդ, նա տասն անգամ ավելի պակաս պտույտ էր կատարում, քան տուրբինը և գետի էներգիան լրիվ չէր օգտագործվում։Տեխնիկական միտքը ձգտում էր կատարելագործել հին ջրանիվները և ի վերջո ստացվեց արդի ջրային տուրբինի տիպը։ Այդպիսի տուրբիններով են աշխատում Սովետական Միության բոլոր հիդրոկայանները, որոնց ուժը հասնում է հսկայական չափերի։
Եվ ահա, ջրային տուրբինների գյուտը հնարավոր դարձրեց հոսող ջրի էներգիան փոխարկել էլեկտրական էներգիայի։ Այսպիսով ջուրը՝ «սպիտակ ածուխը» փոխարինեց վառելիքի մյուս տեսակներին և հիդրոկայանների դերը էներգետիկական տնտեսության մեջ չափազանց մեծացավ։
Հիդրոկայանը պատկերավոր կերպով համարում են էլեկտրականության գործարան, որը ջերմակայանների նկատմամբ շատ առավելություն ունի։ Հիդրոկայանը չի պահանջում վառելիք, որի հանույթն ու տեղափոխումը կապված է մեծ ծախսերի հետ։ Հիդրոկայանը հեշտ է ավտոմացվում և սպասարկող անձնակազմի մեծ պահանջ չի զգացվում։ Դրա համար էլ նրա արտադրած էներգիան էժան է, քան ջերմային կայաններինը։
Էլեկտրական էներգիան էներգիայի ամենից ավելի կատարյալ տեսակն է, շնորհիվ այն հանգամանքի, որ նա գործադրվում է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության մեջ (հերկից մինչև կովերի կիթը), կենցաղում։ Նա մրցակից չունի իր լուսատու հատկություններում, ինչպես նաև քիմիական ու մեխանիկական շատ գործողություններում։ Վերջապես նրա արժանիքներն էլ ավելի են մեծանում շնորհիվ լարերով մեծ տարածությունների վրա հաղորդվելու հնարավորության։
Սովետական Հայաստանի գետերից առավել թեքությամբ հայտնի են՝ Հրազդանը, Որոտանը, Ողջին, Ձորագետը: Սրանցից անկասկած ամենից արժեքավորը հանդիսանում է Հրազդանը։
Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից և ունի մեծ ան–
[էջ 89]
կում։ Սկիզբ առնելով 1916 մետր բարձրությունից1, նա հոսում է դեպի Երևան։ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասի մոտ, աջից ընդունում է Մարմարիկ վտակը։ Հասնելով Քաղսի գյուղը, աստիճանաբար նրա անկումը աճում է, նա մտնում է խոր կիրճ և դուրս է գալիս Արարատյան դաշտ։ Իջնելով աստիճանից աստիճան, մինչև Երևան, գետը ունի մոտ հազար մետրի անկում, որով առաջացնում է բարենպաստ պայմաններ հիդրոկայաններ կառուցելու տեսակետից։
Հրազդանի երկարությունը 146 կիլոմետր է, նա միախառնվում է Արաքսին ծովի մակարդակից 800 մետր բարձրության վրա։
Հրազդանը աջ կողմից ավելի շատ ջրեր է ստանում, քան ձախ կողմից։ Հրազդան թափվող գետակները և հեղեղատները գոյանում են հալչող ձյունից և աղբյուրներից, դրա համար էլ նրանք սեզոնային բնույթ են կրում։ Հրազդանի ձախ վտակներից է Գետառը, որը հավաքելով Կաթնաղբյուրի (Ղըրխ-Բուլաղի) ջրերը, անցնում են Ավանի ձորով՝ ընդունում Ձորաղբյուր վտակը և Ջրվեժ գյուղի մոտերքից եկող հեղեղատները և Հրազդանի մեջ է թափվում Երևանի սահմաններում՝ Կաշվի գործարանի մոտ։
Հրազդանը, չնայած իր մեծ հոսքին2 անհամաչափ ռեժիմ ունի և ծախսը տատանվում է 8—10 խորանարդ մետրից մեկ վայրկյանում մինչև 200—250 խորանարդ մետր։ Ենթադրենք, թե այս անհամաչափ ռեժիմի պայմաններում աշխատում է որևէ հիդրոկայան, ապա այդ կայանի զորությունն էլ պետք է ենթակա լինի այդ տատանումներին։ Այսպիսով գարնանը մենք կունենանք չափազանց շատ էներգիա, իսկ ամռանն ու ձմռանը համեմատաբար քիչ։
Բայց էներգիան հարկավոր է սպառողին, մեր գործարաններին, մեր դաշտերին, մեր կենցաղին։ Իսկ սպառողը պահանջում է մշտական էներգիա։ Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ հիդրոկայանը տարվա ընթացքում արտադրի
----------------------------1 Լճի մակարդակը մինչև իջեցումը։
2 Այսինքն գետի հունով ժամանակի որոշ միավորում (ամսական, տարեկան) անցնող ջրի քանակը։
[էջ 90]
համեմատաբար հաստատուն քանակությամբ էներգիա։ Եթե 1926, 1929 թվականներին կառուցված 1-ին և 2-րդ Երգէսները կարող էին այն ժամանակ բավարարել Երևանի ոչ մեծ արտադրական ձեռնարկությունների պահանջը, ապա հետագայում աճող ու հզորացող արդյունաբերությանը պետք էր ավելի մեծ քանակությամբ էներգիա։ Եվ առաջ քաշվեց Սևան—Հրազդան էներգետիկ համակարգի կառուցումը։Իսկ ինչո՞ւ առաջին հերթին ընտրվեց Սևան—Հրազդան կասկադի ստեղծումը։ Չէ՞ որ հանրապետության մյուս գետերն էլ ունեն մեծ անկում, հետևաբար ջրային էներգիայի մեծ պաշարներ։ Բայց կար նաև մի այլ կարևոր պրոբլեմ՝ հողատարածությունների ոռոգման հարցը, որը պետք է ապահովեր գյուղատնտեսական կուլտուրաների բարձր և կայուն բերքի ստացումը։ Առաջին հերթին պետք է լուծվեր Արարատյան դաշտի հողերի ոռոգման հարցը։ Այստեղ բերրի հողը, կլիմայական բարենպաստ պայմանները կարճ ժամանակում կարող էին մեծ հնարավորություններ ստեղծել գյուղատնտեսության զարգացման համար։ Լուծված էր միայն Հոկտեմբերյանի շրջանի հողատարածությունների ոռոգման հարցը, իսկ Արարատյան դաշտի մյուս շրջանները ջուր չունեին։ Բերքի ստացումը հիմնականում կախված էր բնակլիմայական պայմաններից, չորային և խոնավ տարիների հաջորդականությունից։
Հրազդանը սկիզբ է առնում Սևանից։ Եվ ահա այս հանգամանքը փոխում է նրա բնույթը և նրան դարձնում խիստ արժեքավոր գետ։ Հրազդանի ռեժիմը հնարավոր է կարգավորել Սևանի միջոցով։ Չէ որ լիճը ինքնին բնական ջրամբար է։ Ահա այստեղից էլ ծնունդ առավ Սևանա լճի մակարդակի իջեցման և նրա դարավոր պաշարների կոմպլեքսային օգտագործման գաղափարը։ Դրա համար անհրաժեշտ եղավ կառուցել մի ամբողջ խումբ թունելներ ու ամբարտակներ, հիդրոկայանների կասկադ, ջրանցքների ցանց։
Սևանի ջրերի կոմպլեքսային օգտագործման անհրաժեշտության հարցը ուսումնասիրվել է մինչև սովետական կարգերի հաստատումը։ 1900 թվականին երիտասարդ գիտնական Սուքիաս Մանասերյանը առաջ քաշեց այն միտքը, որ
[էջ 91]
կարելի է խնայել այդ ջրերը՝ կրճատելով լճի գոլորշիացնող մակերեսը։ Նա առաջարկեց լճի մակարդակն իջեցնել 50 մետրով, որով Մեծ Սևանը ցամաքելու էր, իսկ Փոքր Սևանի խորությունը իջնելու էր 50 մետրի։ Դրա հետևանքով 7 անգամ կկրճատվեր լճի մակերեսը և դրան համապատասխան կփոքրանար գոլորշիացումը, քանի որ գոլորշիացումը կազմում էր լճի ջրերի եկամուտի 88 տոկոսը։
Ս. Ե. Մանասերյանի առաջ քաշած պրոբլեմը հայտնի դարձավ «Սևանի պրոբլեմ» անվան տակ և իրագործվեց Սևան—Հրազդան կասկադի ստեղծումով։
Դեռ 1926 թվականին, ինչպես արդեն ասել ենք, Հրազդան գետի վրա, Երևանի քաղաքի մոտ կառուցվեց առաջին հիդրոկայանը՝ Երէհէկ 1-ը, ապա Երհէկ 2-րդ ավտոմատ էլեկտրակայանը։ 1938 թվականին շահագործման հանձնվեց հզոր Քանաքեռգէսը, որը հետագայում նշանակալիորեն ընդարձակվեց։ Քանաքեռգէսը ժամանակին հանդիսանում էր Սովետական Միության ամենից բարձրաճնշումնային կայանը։
1949 թվականին ավարտվեց Սևանի ստորերկրյա լճային հէկ-ի շինարարությունը։ Սևանից լրացուցիչ ջուր սկսեց բաց թողնվել 1932 թվականից (բացի Հրազդանի հոսքի ջրից)։
Սևան—Հրազդան կասկադի գլխամասային կայանը հանդիսանում է Սևանի ջրարգել կառուցումների հանգույցը։ Այս հանգույցը հանդիսանամ է բարդ և օրիգինալ հիդրոտեխնիկական կառույց, որը կարգավորում է ջրի բաշխումը բոլոր էլեկտրակայաններին և ոռոգիչ ջրանցքներին։
Սևանա լճից ջուր բաց թողնելու համար կառուցվել է հինգ կիլոմետրանոց թունել, գետնի տակ, 100 մետր խորության վրա, լճի մակարդակից 60 մետր ցածր։ Բնականաբար միտք ծագեց կառուցել ստորերկրյա հիդրոկայան և օգտագործել ջրերի այն էներգիան, որոնք թափվում են այդպիսի բարձրությունից։
Լճային հէկ-ը ինքնատիպ կառուցվածքով հիացմունք է պատճառում այցելուներին, այն իրավամբ համարվում է Հայաստանի հոյակապ ու տեսարժան կառույցներից մեկը։ Դեպի ստորգետնյա լճային հէկ իջնում են 320 աստիճաննե–
[էջ 92]
րով (կարելի է նաև վերելակով), ուր գտնվում է ստորգետնյա շքեղ պալատը, կառուցված երեք հարկից։ Հարկերից մեկում գտնվում են ագրեգատները, մյուսում տուրբինները, իսկ վերին հարկում՝ կարգավորիչ սենյակը։
Ստորգետնյա հիդրոէլեկտրակայանը միացվել է լճի ջրի ընդունիչի հետ թեք փորված հորով, որի մեջ տեղավորված է մետաղային խողովակը։ Թեք հորի գլխին կառուցված է փականը, որի օգնությամբ կանոնավորվում է ջրի մուտքը հորի մեջ։ Դա մի հսկա ծորակ է, որի միջով ջուրը անցնում է դեպի թեք հորը և այնտեղից էլ ամբողջ Սևան––Հրազդան կասկադը։ Թեք հորի ջուրը մտնում է ստորերկրյա լճային հէկի տուրբինները, որտեղից էլ թափվում թունելի մեջ։ Ի դեպ, թունելի կողքի մասերում կառուցված են Ջոնսոնի փականները, որոնք իրենցից ներկայացնում են հսկայական մեծությամբ խցաններ, որոնք ջրի ճանապարհը կարող են փակել դեպի հէկ-ի տուրբինները և ջուրն ուղղել այլ ճանապարհ։ Անցնելով Ջոնսոնի փականներից ջուրը թափվում է խորը ջրով լիքը հորի մեջ, որի պատերն ու հատակը երեսապատված են հաստ մետաղային կեղևով։ Թափվելով այդ խորը ջրով լիքը հորի մեջ, ջուրը կորցնում է իր ուժը, թափվող ուժի մարումից հետո ջրերը նորից անցնում են թեք թունելով, իսկ հետո անճնշումնային թունելով դուրս գալիս Գեղամավան գյուղի մոտ՝ մտնում Հրազդանի հունը և շարունակում ճանապարհը որպես Հրազդան գետ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ Հրազդանը սկիզբ է առնում Լճային գէսից՝ 60 մետր խորության վրա և Գեղամավանի մոտ միանում հունի մեջ։
Ջրարգել կառուցման շինարարությունը ավարտվեց 1948 թվականին, մինչ այդ, Սևանա ջրերը, խույս տալով կառուցվող լճային հէկ-ից թափվում էին Հրազդանի մեջ։ Երբ 1949 թվականի առաջին կեսին ավարտվեց լճային հէկը, ապա ջրերը ուղղվեցին դեպի նրա տուրբինները։
Հասկանալի է, որ առաջին շրջանում տուրբինների աշխատանքը նախատեսված էր լճի 50 մետրանոց շերտում կուտակված ջրի դարավոր պաշարների հաշվին, իսկ երկրորդ շրջանում, երբ կայանը պետք է աշխատեր արդեն գո–
[էջ 93]
լորշիացման պակասեցման հաշվին, բնական է, որ պետք է փոխվեին այդ կայանի տուրբինները։
Անցնելով լճային հէկ–ի տուրբիններով, ջրերը թափվում են Հրազդանը, ուր գետի ճանապարհի որոշված մասում նրանք հավաքվում են պատվարի մոտ և ջրանցքով, ապա թունելով աշխատեցնում Աթարբեկյանի կայանի տուրբինները, և որից հետո նորից դեպի հունի մեջ, հոսելով մինչև Մարմարիկ գետի գետաբերանը։ Մարմարիկի գետաբերանից ցած ջրի ճանապարհը նորից փակվում է մի պատվարով, ուր ստեղծվել է Հրազդանի (Աղփարայի) ջրամբարը։ Այս ջրամբարը հավաքում է Մարմարիկ գետի գարնանային ջրերը և ուղղում դեպի հիդրոկայանների տուրբինները, ապա անցնում ոռոգիչ ջրանցքները, որով տնտեսվում են Սևանա լճի ջրերը։ Հրազդանի ջրամբարի ջրերը թափվում են Սևանի կասկադի ամենախոշոր հիդրոկայանի՝ Գյումուշի տուրբինների մեջ։ Մինչև այս կայանը ջուրը անցնում է գրեթե 20 կիլոմետր ճանապարհ, որը կազմված է ջրանցքներից ու թունելներից և գահավիժում է 300 մետր բարձրությունից։ Սևան—Հրազդան կասկադի ամենահզոր հիդրոհանգույցը Գյումուշի հիդրոէլեկտրակայանն է, որը Սովետական Միության ամենախոշոր կառույցներից մեկն է։ Հիդրոհանգույցն իր ճարտարապետական ձևավորմամբ արտահայտում է սովետական մարդկանց ստեղծագործ աշխատանքը։ Գյումուշը կառուցվել է 1953 թվականին։
Գյումուշի հէկ–ը ունի 214 հազար կիլովատ կարողություն։ Քանաքեռգէսից հզոր է երկու անգամ, իսկ Ձորագէսից 10 անգամ։ Մինչև Գյումուշի կառուցումը Սևանա լճից բաց թողնված ջրերը օգտագործվում էին 25 տոկոսով, իսկ նրանից հետո սկսեցին օգտագործվել 55 տոկոսով։
Դյումուշի տուրբինները պտտեցնելուց հետո, ջրերը թափվում են Հրազդանի մեջ, կուտակվում ու գնում նոր էլեկտրակայանի՝ Արզնի հէկ–ի տուրբինները շարժման մեջ դնելու։ Արզնիից ջրերը գնում են Քանաքեռի հէկ, որը Սևանի կասկադի առաջնեկն է։
Քանաքեռի մոտից սկիզբ են առնում ոռոգիչ ջրանցքները։ Աջից գնում է Վերին Հրազդանի ջրանցքը, որը մի
[էջ 94]
վայրկյանում բաց է թողնում 20 խորանարդ մետր ջուր։ Ջրանցքը կտրում է Քասաղ գետը, վերցնում նրա ջրերը և հասնում մինչև Արագած, ճանապարհին ոռոգելով տասնյակ հազարավոր հեկտար հողային տարածություններ։
Քանաքեռի կայանից հետո ջրերը շարժման մեջ են դնում Երևանի հէկ–ի տուրբինները:
Ամբողջ կասկադի շինարարությունն ավարտվեց 1960 թվականին, Երևանի հէկ-ի շահագործումով։ Սևան—Հրազդան կասկադն ունի 577 հազար կիլովատ ընդհանուր հզորություն և տարեկան կարող է տալ 2,5 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա։
Սևան—Հրազդանի ոռոգիչ էներգետիկակաև կոմպլեքսի նախագծման և իրականացման գործում, ինչպես պարզվեց, թույլ էր տրվել անճշտություն։ Դա այն է, որ պրոբլեմը լուծել միակողմանի նպատակահարմար չէր. չէր կարելի, օրինակ, ոռոգման հարցերը լուծել առանց գետի էներգետիկական հնարավորությունների և ընդհակառակը։ Հենց այս էր Սևանի օգտագործմանը վերաբերող հին նախագծերի սխալը։ Հարցը անհրաժեշտ էր լուծել կոմալեքսայնորեն. հիդրոկայաններում օգտագործված ջուրը չպետք է կորչեր, այլ հատկացվեր ոռոգման ցանցին։
Այսպիսով, առաջին երեք էլեկտրակայանները՝ Լճային, Աթարբեկյանի և Գյումուշը իրենց տուրբիններով բաց են թողնում Սևանից եկող ջրերը։ Արզնի հէկ-ում այդ ջրերը սկսում են պակասել, իսկ Քանաքեռի հէկ-ում և Երևանի հէկ-ում ավելի են պակասում։ Տուրբիններից խլված ջրերը գնում են ոռոգման նպատակով։
Երբ Հրազդանում և նրա վտակներում ջուրը առատ է և մյուս կողմից էլ ոռոգման համար ջուր չի պահանջվում, ապա տուրբինները աշխատում են Հրազդանի բնական հոսքով։ Իսկ ամռանը նորից բաց են թողնվում լճի ջրերը։
Սևան–Հրազդան կասկադի ջրերի բազայի վրա կառուցվեցին նաև Արտաշատի, Ստորին-Հրազդանի, Նորքի, Կոտայքի, Արզնի–Շամիրամի, Ալափարսի և ոռոգման այլ սիստեմներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 |
Տես նաև |
Филип Марсден
— Перекресток: Путешествие среди армян |