ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
[էջ 310]
ԱՎԱՆԴՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է, աշխարհագրական անուններն էլ իրենց հերթին պատմության յուրովի տարեգրություններ են, և պահում են ժողովոդի ավանդությունները և պատմությունը։
Ծանոթանանք մի քանի անձնավորված տեղանունների, որոնց ստուգաբանությունը ավանդական է։
Հայտնի է, ըստ Մովսես Խորենացու, հայերի և նրանց հայրենիքի ավանդական անունը ծագում է Հայկ նահապետից։ Հայկից սերված նրա որդիները տեղափոխվելով նորանոր տեղեր, տիրենց անունը տվեցին այդ նոր վայրերին։ Նահապետներից շատերի անունները ժողովրդի մտապատկերում մնացել են իբրե հերոսացած անձնավորություններ։
Մեր նախահայրերից է համարվում Գեղամ նահապետը, որը Ամասիայի որդին էր։ Նա պարթևահասակ էր ու գեղեցիկ։ Ըստ ավանդական պատմության, գահակալել է 50 տարի։
Գեղամ նահապետի անունով են բացատրվում Հայկական բարձրավանդակի մի շարք տեղանուններ, այդ թվում Գեղամա ծով, Գեղամա լեռներ, Գեղամաբակ, Գեղամաշեն, Գեղամավան, Գեղամի, Գեղարքունի անունները։ Այս անունները ստուգաբանելիս զգացվում է նրանց ֆոլկլորային ատաղձը, մեկնաբանության ժողովրդական հենքը և բանաստեղծական ոգին։
Ծանոթասանք անձնավորված տեղանունների ավանդական ստուգաբանությանը։
ԳԵՂԱՄԱ ԾՈՎ
Սևանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է Գեղամա ծով։ Այդպես է կոչվել Գեղամ նահապեսփ անունով։ Նա գաղթել է հարավից՝ Արմավիրից, գնացել է հյուսիսի և հրապուրվելով գեղատեսիլ բնությամբ, բնակություն է հաստատել Սևանա լճի ափին, որը նրա անունով Գեղամա ծով է կոչվել։
[էջ 311]
ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ
Այս լեռները գտնվում են Երևանից հյուսիս-արևելք։ Ամենաբարձր գագաթը Աժդահակն է, որի բարձրությունը, եթե ծովի մակարդակից հաշվենք, կլինի 3589 մետր։ Գեղամա լեռները հայտնի են ոչ միայն բարձր դիրքով, այլև բազմաթիվ հովիտներով, որոնք ամռանը իրենց թավշապատ մարգագետիններով ու սառնորակ աղբյուրներով դառնում են հիանալի արոտատեղեր։ Գեղամա լեռները ջրային խոշոր շտեմարաններ են թե Սևանա լիճը թափվող մեծ ու փոքր գետերի, թե Երևանին սառնորակ ջուր մատակարարելու համար։
Լեռների անվան ստուգաբանությունը ավանդական է և կապված է Գեղամ նահապետի անվան հետ։ Օտարները նվաճելով մեր երկիրը այս լեռների անունը աղճատել և դարձրել են Աղմաղան։
ԳԵՂԱՄԱԲԱԿ
Գեղամաբակը եղել է Սյունյաց աշխարհի Գեղարքունի գավառի հին քաղաքներից մեկը, որի անունը կապվում է Գեղամ նահապետի անվան հետ։ Սակայն Գեղամաբակը հետագայում վերանվանվել է Վասակաշեն, Սյունյաց նահապետ Գաբուռն Վասակ իշխանի անունով, որը ապրել է 9–րդ դարում և նրան չպետք է շփոթել մարզպան Վասակ Սյունիի հետ։ Հետագայում Վասակաշենն էլ է կործանվել։ Շատ ուշ, 19-րդ դարի սկզբին, Արևմտյան Հայաստանից՝ Դիադինից եկող գաղթականները Վասակաշենի տեղում հիմնեցին ներկա Վարդենիսը (Բասարգեչարը)։
ԳԵՂԱՄԱՇԵՆ
Գեղամաշեն է կոչվել Այրարատ նահանգի գավառներից մեկը, որը ընդգրկել է Հրազդան գետի և Գեղամա լեռների միջև ընկած տարածությւունյը։ Գեղամաշեն գավառը մեր, պատմության մեջ հայտնի է նաև Մազազ գավառ անունով։ Գեղամաշեն է կոչվել Գեղամ նահապետի անունով և ավելացվել «շեն» մասնիկը և ունի մարդաբնակ տեղի իմաստ։
[էջ 312]
ԳԵՂԱՄԱՎԱՆ
Անունը ծագել է Գեղամ նահապետի անունից և ավելացվել «ավան» մասնիկը, որը ունի «բնակավայրի», «տեղի» իմաստ։ Գեղամավանը գտնվում է Սևանի շրջանում, Հրազդանի վերին հոսանքում, Ծաղկունյաց գեղատեսիլ լեռներին հարող մասում։ Վաղ անցյալում այս գյուղը, որը գտնվել է պատմական Վարաժնունիք գավառում, հայտնի է եղել Շալիս անունով։ Հետագայում ձևավախվել և դարձել է Շահրիզ։ Մակվից վերաբնակվող հայերը տասնիններորդ դարի երեսունական թվականներից գյուղը այդպես էլ կոչեցին։ Մեկ դար հետո գյուղը վերանվանվեց Գեղամավան։
ԳԵՂԱՄԻ
Գառնիի պատմական անվանումը Գեղամի է եղել։ Գեղամ անվանը ավելացված «ի» տառը, ցույց է տալիս պատկանելիություն, այսինքն՝ Գեղամին պատկանող ավան։ Ըստ Մովսես Խորենացու, հիմնել է Գեղամ նահապետը։ Այդ մասին Խորենացին գրում է, որ Գեղամը ներկա Գառնիի տեղում, մի ամուր ձորում, հիմնում է մի դաստակերտ, այսինքն՝ շեն կամ ավան և անունը գնում Գեղամի, որը հետագայում նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի։
Գառնին ներկայումս դարձել է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Նա մարդկանց գրավում է ոչ միայն իր հեթանոսական տաճարով, այլս, իր գեղատեսիլ բնությամբ։
ԳԵՂԱՐՔՈԻՆԻ
Սյունյաց աշխարհի գավառներից մեկն է, որը շրջապատում է Սևանա լիճը հարավից և հարավ-արևմուտքից։ Ընդգրկում է ներկայիս Կամոյի և Մարտունու շրջանները։ Գեղարքունի գավառը իր անունը նույնպես ստացել է Գեղամ նահապետից։
Գեղարքունի գավառը կոչվել է նաև Աշխարհ Գեղամա կամ Գավառ Գեղամա։ Հաճախ Սևանա լիճը Գեղարքունի է կոչվել։
Գեղարքունի է կոչվում նաև կարմրախայտ և համեղ ձուկը, որը աճում է Սևանա լճում։
[էջ 313]
Հայաստանի մյուս գավառների նման Գեղարքունին էլ ենթարկվել է արշավանքների և նվաճումների, որի հետևանքով էլ ժամանակին համարյա հայաթափ է եղել։ Ներկա բնակիչները հիմնականում եկել են Արևմտյան Հայաստանի Հին Բայազետի, Դիադինի և Ալաշկերտի գավառներից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 |
Տես նաև |
Филип Марсден
— Перекресток: Путешествие среди армян |