ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 44]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԸ, ՎԱՐՉԱ–ՏԵՐԻՏՈՐԻԱԼ ԲԱԺԱՆՈԻՄԸ

Սովետական Միությունը, սահմանադրության համաձայն կազմված է տասնհինգ միութենական հանրապետություններից։ Միութենական հանրապետություններից մի քանիսն իրենց կազմում ունեն ինքնավար հանրապետություն, ինքնավար մարզ և ազգային օկրուգ։

Հայաստանը Սովետական Միության կազմում հանդես է գալիս նրա ազգային պետականության կազմավորման ամենաբարձր ձևով, այն է՝ որպես միութենական հանրապետություն1։

Միութենական հանրապետության բնակչության կազմում պետք է զգալի գերակշռություն կազմի հիմնանան ազգային տարրը։ Հայաստանում դա կազմում է 88,8 տոկոս։ Ելնելով դրանից, ամեն մի հանրապետության վերջում տրվում է «ական» մասնիկը, որն ունի պատկանելիության նշանակություն (օրինակ, հայկանան, վրացական, լատվիական և այլն)։ Այլ խոսքով՝ նա կրում է տվյալ հանրապետությունը բնորոշող ժողովրդի անունը։

-----------------------

1 Ինչպես հայտնի է, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը կազմավորվել է 1920 թվականի նոյեմբերի 29–ին։ Երկու սարի անց, 1922 թվականի մարտի 12-ից, միավորվել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կազմում, ապա սկսած նույն թվականի դեկտեմբերի 30-ից, մտել Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների կազմի մեջ։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ից նա անմիջականորեն ընդունվել է ՍՍՀՄ-ի կազմի մեջ, որպես նրա իրավահավասար անդամ։

[էջ 45]

Գոյություն ունեցող միութենական հանրապետությունները արտասահմանյան երկրների նկատմամբ ունեն սահմանային դիրք։ Այդպիսին է նաև Սովետական Հայաստանը։ Այդ մասին ասվում է ՍՍՀՄ-ի սահմանադրությունում։ Միութենանան ամեն մի հանրապետություն մտնում է ՍՍՀՄ-ի մեջ կամավոր հիմունքներով` պահպանելով ՍՍՀՄ-ից դուրս գալու ազատ իրավունքը, որի մասին ասված է նաև Հայկական ՍՍՀ-ի սահմանադրությունում։

Սովետական Հայաստանն ունի իր քաղաքացիությունը և օգտվում է հանրապետության քաղաքացիություն ճանաչելու իրավունքից։ Օրինակ, սփյուռքահայը հայրենադարձվելով, դառնում է նաև Սովետանան Հայաստանի, ապա ՍՍՀՄ-ի քաղաքացի, որովհետև գոյություն ունի սովետանան միասնական քաղաքացիություն։ Այսպիսով, ՍՍՀՄ-ի սահմանադրության համաձայն, միութենական հանրապետության ամեն մի քաղաքացի միաժամանակ հանդիսանում է ՍՍՀՄ քաղաքացի։

Սովետական Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, բնակվելով Սովետական Միության մի այլ հանրապետության տերիտորիայում, ինքնաբերաբար դառնում է նույն հանրապետության քաղաքացի։

Հայաստանը որպես միութենական ինքնուրույն (սուվերեն) պետություն, ունի իր իշխանության գերագույն օրգանները, գերբը, պետական դրոշակը, հիմնը։ Գերբը պատկերում է Մեծ և Փոքր Մասիսները, որի վերևում տրված է ճառագայթներով շրջապատված հնգաթև աստղ։ Մասիսների ստորոտում նկարված են հայկական հողի բարիքները՝ խաղողն ու ցորենը։ Պետական կարմիր դրոշակի երկայնքով անցնում է կապույտ մի շերտ: Դրոշակի կտորի վերին մասում, ձողի մոտ, պատկերված է ոսկյա մուրճ ու մանգաղ, իսկ նրանց վերևում՝ հնգաթև կարմիր աստղ՝ շրջապատված ոսկյա, եզրազարդերով։

Սովետական Հայաստանը, ինչպես հայտնի է, սոցիալիստական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է իրեն իսկ ժողովրդին, հանձինս ժողովրդական դեպուտատների սովետների։ Այստեղից էլ պետության սովետական իշխանություն անվանումը։

[էջ 46]

Հայկական ՍՍՀ իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սովետն է։ Նա հրատարակում է օրենքներ, որոնք գործում են հանրապետության սահմաններում, հաստատում է հանրապետության բյուջեն և այլն։ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը կազմված է մեկ պալատից, որն ընտրվում է չորս տարի ժամանակով, քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ։ Գերագույն սովետը ընտրում է Նախագահություն և կազմում Հայկական ՍՍՀ կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդը, որը հանդիսանում է հանրապետության գործադիր և կարգադրիչ գերագույն օրգանը։ Նա կառավարում է ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերը, տնօրինում պետական բյուջեի կենսագործումը, ինչպես և Հայկական ՍՍՀ-ի Գերագույն սովետի օրենքները, ապահովում է հասարակական կարգը, պաշտպանում պետության շահերը և քաղաքացիների իրավունքները։

Սովետական Միության Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալներից մեկը հանդիսանում է Հայկական ՍՍՀ–ի, ինչպես նաև Միութենական յուրաքանչյուր հանրապետության Գերագույն սովետի նախագահության նախագահը։

Որպես ՍՍՀՄ–ի կազմի մեջ մտնող հանրապետությունների իրավահավասար անդամներից մեկը, Սովետական Հայաստանը ՍՍՀՄ-ի Գերագույն սովետի Ազգությունների պալատում ունի երեսուներկու դեպուտատ, իսկ Միության պալատում արդեն ըստ բնակչության թվի։

Այժմ քիչ մոտիկից ծանոթանանք Հայկական հանրապետության վարչա–տերիտորիալ բաժանմանը, որը հաստատված է նրա սահմանադրության համապատասխան հոդվածներով։

* * *

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պետության տերիտորիա բաժանված է որոշակի մասերի, այսինքն՝ վարչական միավորների։ Նման բաժանում ունի նաև Սովետական Հայաստանը։

[էջ 47]

Հայաստանի վարչա–տերիտորիալ բաժանման պատմությունն անցել է երեք փուլ։ Առաջինը ըստ գավառների, որը գոյություն է ունեցել սովետական իշխանության սկզբնական տարիներին: Այն ժամանակ Հայկական ՍՍՀ-ը բաժանվում էր ինը գավառների։ Դրանք հետևյալներն էին՝ Երևանի, Լենինականի, Լոռի–Փամբակի, Դիլիջանի, Էջմիածնի, Նոր–Բայազետի, Դարալագյազի, Զանգեզուրի և Մեղրու։

Գավառներն իրենց հերթին բաժանվում էին գավառակների, բացառությամբ Մեղրու գավառի։

Հայկական ՍՍՀ-ի վարչական երկրորդ բաժանումը եղել է ըստ ավելի խոշոր միավորումների՝ օկրուգների։ Դրանք հետևյալներն էին՝ Երևանի, Լենինականի, Լոռու, Սևանի և Զանգեզուրի։ Տերիտորիալ տեսակետից հինգ շրջաններից չորսը միասնական էին, իսկ Երևանի օկրուգը, բացի Արարատյան հովտից և Դարալագյազից, ընդգրկում էր նաև Մեղրին, որը տերիտորիալ միասնություն չուներ օկրուգի հետ։ Այս բաժանումը կարճատև եղավ, իրեն չարդարացրեց և վերացվեց 1953 թվականին։

Վերջապես երրորդ փուլը, որը գոյություն ունի մինչև այսօր։ Այստեղ հիմնական վարչա–տերիտորիալ խոշոր միավորներ հանդիսանում են շրջանները և հանրապետական ենթակայության քաղաքները։ Ներկայումս շրջանների թիվը հասնում է երեսունվեցի, իսկ հանրապետական ենթակայության քաղաքներինը՝ քսանմեկի։

Հայկական ՍՍՀ վարչա–տերիտորիալ բաժանումն ամրապնդելու և ավելի կայուն վիճակ ստեղծելու նպատակով, այն հաստատված է սահմանադրությամբ, ուր ասված է, որ Հայկական ՍՍՀ բաղկացած է հետևյալ շրջաններից՝ Աբովյանի, Ազիզբեկովի, Ալավերդու, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արտաշատի, Գորիսի, Գուգարքի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Թալինի, Իջևանի, Կալինինոյի, Կամոյի, Կրասնոսելսկի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Ղափանի, Ղուկասյանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Վարդենիսի։

[էջ 48]

Ինչպես ասվեց, շրջանային բաժանումից բացի Հայկական ՍՍՀ-ի վարչական խոշոր միավորումներն են հանդիսանում հանրապետական ենթակայության քաղաքներն, որոնք նույնպես հաստատված են սահմանադրությամբ։

Ինչպես ասվեց, հանրապետական ենթակայության քաղաքների ընդհանուր թիվը ներկայումս հասնում է քսսսնմեկի։ Դրանք հետևյալներն են՝ Երևան, Լենինական, Կիրովական, Էջմիածին, Ղափան, Ալավերդի, Հրազդան, Հոկտեմբերյան, Դիլիջան, Կամո, Գորիս, Արթիկ, Արտաշատ, Ստեփանավան, Աբովյան, Սպիտակ, Իջևան, Սևան, Աշտարակ, Արարատ և Ջերմուկ։ Ի դեպ, քաղաքների հերթականությունը տրված է ըստ բնակչության քանակի։

Ուշագրավ է, որ եթե ընդամենը մեկ տասնամյակ առաջ, այսինքն օկրուգների բաժանման ժամանակ, Հայաստանում կային երկու հանրապետական ենթակայության քաղաք՝ Երևան և Լենինական, ապա այսօր դրանց թիվը երկու տասնյակից անցնում է։ Այդ պայմանավորված է երկրի տնտեսական և մշակութային առաջընթացի տեմպերով։

Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության քաղաքներից մեկը համարվում է մայր կամ գլխավոր քաղաք՝ մայրաքաղաք։ Այստեղ են գտնվում երկրի կենտրոնական իշխանությունները։ Մայրաքաղաքր սովորաբար լինում է նաև տվյալ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնը։ Որպես կանոն, մայրաքաղաքը ընդհանրացնում է երկրի գլխավոր առանձնահատկությունները։ Մարդիկ հաճախ պետության մասին դատում են մայրաքաղաքով։

Ինչպես նշված է Հայկական ՍՍՀ սահմանադրությունում Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։

Ներկայումս Երևանը ունի մոտ մեկ միլիոնի հասնող բնակչություն։ Նա մասամբ աճեց եղբայրական հանրապետություններից, հատկապես Ադրբեջանից և Վրաստանից Հայաստանում վերաբնակություն հաստատած քաղաքացիների (հաշվին։

Քաղաքի բնակչության աճի կարևոր աղբյուր հանդիսացավ նաև հայրենադարւձությունը։ Սփյուռքից հայրենիք վե–

[էջ 49]

րադարձած ավելի քան 200 հազար հայերի մեծ մասը բնակություն հաստատեց Երևանում։

Ազգային կազմի տեսակետից Երևանը շատ միատարր է, բննակչության 95 տոկոսը կազմում են հայեր։ Քաղաքում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր և այլ ազգությունների ներկայացուցիչներ:

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice