ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ
1909-1974
Խաչիկ Դաշտենց ( Խաչիկ Տոնոյի Տոնոյան )՝ հայտնի հայ արձակագիր, բանաստեղծ
եւ թարգմանիչ։ Ծնվել է 1909 թ. ապրիլի 15-ին Սասնա Դաշտայան գյուղում՝
հովիվի ընտանիքում։ Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է
իր գրական կեղծանունը։
Սասնա լեռներից մինչեւ Արեւելյան Հայաստան գաղթի դժվար ճանապարհին
շատ բան տեսավ ու ապրեց ապագա գրողը։ Թափառում էր որբանոցից որբանոց,
մինչեւ կանգ չառավ Ալեքսանդրոպոլի ( այժմյան՝ Գյումրի ) ամերիկյան
որբանոցում, ուր եւ ստացավ իր միջնակարգ կրթությունը...
Կենսագրություն |