ArmenianHouse.org - Հայ գրականություն , պատմություն եւ կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
Բովանդակություն
  1. Ի՞նչ սկզբունքներով են ընտրվում գրադարանում հրապարակվող նյութերը։
  2. Սա վրդովվեցուցիչ է՝ ինչու՞ չեք հրապարակել [գրողի_անուն] [գրքի_անուն] գիրքը։
  3. Ինչու՞ են հայերեն լեզվով գրքերը այդքան քիչ։ Չէ՞ որ սա հայկական գրադարան է։
  4. Խնդրում եմ ուղարկել ինձ հետեւյալ թեմայով կուրսային աշխատանք...
  5. Ի՞նչ է Գրական Սրճարանը։
  6. Ինչպե՞ս կարելի է աջակցել գրադարանին
Հարցեր եւ պատասխաններ

1. Ի՞նչ սկզբունքներով են ընտրվում գրադարանում հրապարակվող նյութերը։
Գրադարանում հրապարակվում են հայ հեղինակների գեղարվեստական եւ հրապարակախոսական աշխատանքներ, ինչպես նաեւ Հայքին ու հայերին վերաբերվող օտարազգի հեղինակների ստեղծագործություններ՝ արձակ ու պոեզիա , վավերագրական նյութեր ու հոդվածներ, տարեգրություններ եւ հիշողություններ, հեքիաթներ ու լեգենդներ։ Երիտասարդ հեղինակների ստեղծագործությունները հրապարակվում են Գրական Սրճարանում։

2. Սա վրդովվեցուցիչ է՝ ինչու՞ չեք հրապարակել [գրողի_անուն] [գրքի_անուն] գիրքը։
Մենք հրապարակում ենք գրքերը ելնելով մեր համեստ հնարավորություններից։ Ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չենք միանգամից թվայնացնել ու հրատարակել հայ ժողովրդի ողջ գրական ժառանգությունը։ Եթե Դուք ցանկանում եք մեր գրադարանում տեսնել կոնկրետ հեղինակի ստեղծագործությունները, ապա գրեք այդ մասին մեզ։ Կփորձենք նշված ստեղծագործությունները հնարավորին չափ առաջնահերթ կարգով հրապարակել։ Բացի այդ, հնարավորության դեպքում կարող եք ինքներդ եւս սկան անել ու մեզ ուղարկել Ձեր սիրած գիրքը։ Գործընթացը արագացնելու նպատակով կարելի է նաև ձեզ հետաքրքրող գրքի սկանն ու թվայնացումը պատվիրել։ Սա կարժենա մոտ $100-200՝ կախված գրքի ծավալից։ Արդեն թվայնացված գիրքը ստալուց հետո մենք կհրապարակենք այն առաջնահերթ, իսկ Ձեր անունը կնշվի եւ ստեղծագործության էջերի վրա, եւ գրադարանի հովանավորողների ցուցակում։

3. Ինչու՞ են հայերեն լեզվով գրքերը այդքան քիչ։ Չէ՞ որ սա հայկական գրադարան է։
ArmenianHouse.org նախագիծը պլանավորված էր որպես "Հայ գրականության ռուսերեն թարգմանությունների գրադարան"։ Մեր գործունեության առաջին տարվա ընթացքում գրադարանում հրատարակված բոլոր նյութերը միմիայն ռուսերեն լեզվով էին։ Հայերենով բաժնի ստեղծման աշխատանքները սկսվել են միայն վերջերս, այդ պատճառով հայերենով նյութերի քանակը առայժմ քիչ է։ Հայերեն լեզվով ստեղծագործությունների ավելացումը մեր առաջնային նպատակն է եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

4. Խնդրում եմ ուղարկեք ինձ հետեւյալ թեմայով կուրսային աշխատանք...
Մենք կուրսային աշխատանքներ չենք գրում, առավել եւս՝ չենք առաքում։ Համենայն դեպս, եթե Հայքին կամ հայերին վերաբերվող ինչ-որ կոնկրետ հարց ունեք, մենք կփորձենք այդ հարցին պատասխանել։

5. Ի՞նչ է Գրական Սրճարանը։
Տես՝ Գրական Սրճարանի վերաբերյալ Հարց ու Պատասխան

6. Ինչպե՞ս կարելի է աջակցել գրադարանին
ArmenianHouse.org գրադարանը իսկապես օգնության կարիք ունի։ Ավելին, գրադարանի նյութերի մեծ մասը պատրաստել են բազմաթիվ կամավորներ։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ գրեթե ամեն էջի ներքեւում նշված են այն մարդկանց անունները, որոնց շնորհիվ այդ ստեղծագործությունը հայտնվել է մեր գրադարանում։
Անկախ այն բանից, կարո՞ղ եք սկան անել ծավալուն մի գիրք, կամ ուղարկել 1-2 բանաստեղծություն, միեւնույնն է՝ Ձեր օգնությունը շատ կարեւոր է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

ԵԹԵ

  • Դուք ունեք հետաքրքիր/հազվագյուտ/հին գրքեր, որ կարծում եք արժե հրապարակել ArmenianHouse.org գրադարանում;
  • Դուք կարող եք սկան անել եւ/կամ թվայնացնել (OCR) գրքեր;
  • Դուք ունեք ազատ ժամանակ, ինչպես նաեւ սկան անելու ու թվայնացնելու հնարավորություն եւ ուզում եք օգնել գրադարանին;
  • Դուք կարող եք թարգմանություններ անել հայերենից/անգլերենից/ռուսերենից
    հայերեն/անգլերեն/ռուսերեն;
  • Դուք կարող եք նյութապես աջակցել գրադարանին,

ԱՊԱ

խնդրում ենք տեղեկացնել մեզ...

ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice