ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ
1872 - 1954
Չոպանյան Արշակ Հովհաննեսի - գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական
գործիչ - ծնվել է հուլիսի 15-ին Կ. Պոլսում ակնցի ոսկերչի ընտանիքում։
Սովորել է Կ. Պոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում,
աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների։
Ստեղծագործել է վաղ տարիներից՝ ինքնուրույն և թարգմանական գործերով
աշխատակցելով «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք»
պարբերականներին։ 1895-ին խմբագրել է «Ծաղիկ» կիսամսյա թերթը։ Նույն
տարում, խուսափելով թուրք. իշխանությունների հետապնդումներից, տեղափոխվել
է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898–1911, նոր շրջան` 1929–49)
գրական-գեղարվեստական հանդեսը, մասնակցել «Վերածնունդ» (1917–19),
«Ապագա» (1921–24) թերթերի խմբագրմանը։
Կենսագրություն |