ՆԵՐՍԵՍ
ՇՆՈՐՀԱԼԻ
մոտ 1100 - 1173
Ներսես Շնորհալի Դ Կլայեցի, Երգեցող — հայ բանաստեղծ, մատենագիր,
երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ — ծնվել է Ծոփաց նահանգի Անձիտ գավառի
Ծովք դղյակում: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս
Պահլավունու ծոռը:
Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ
եղբորը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի
դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս
ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն:
Կենսագրություն |