ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

VII դարի հայ մատենագիր, (ծն. և մահ. թթ. անհայտ): Կազմել է «Պատմութիւն Տարօնոյ» երկասիրությունը, որի առաջին մասը վերագրվում է Զենոբ Գլակին: Երկի հիշատակարանում Հովհան Մամիկոնյանը հաղորդում է, որ այն շարադրել է Բյուզանդիայի Հերակլիոս կայսեր (610-641թթ.) ժամանակ, Հայոց կաթողիկոս Ներսես Գ. Շինողի (641-661թթ.) հրամանով: «Պատմութիւն Տարօնոյ»-ը պատմում է VI դ. վերջին և VII դ. առաջին կեսին Հայաստանի Տարոն աշխարհում տեղի ունեցած անցքերի, հատկապես Սասանյան Պարսկաստանի դեմ հայերի 571-572թթ. ապստամբության, ինչպես նաև արաբական առաջին արշավանքների ու Տարոնի հոգևոր կենտրոն Սբ. Կարապետ (Գլակա) վանքում կատարված դեպքերի մասին:

Զենոբ Գլակ Ասորի (ծն. և մահ. թթ. անհտ.), IV դարի պատմիչ: Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Հայաստան է եկել Գրիգոր Ա Լուսավորչի հետ: Ձեռնադրվել է Մամիկոնյան նախարարության տիրույթ Տարոնի եպիսկոպոս և Իննակնյան կամ Սբ. Կարապետ վանքի (հետո նրա անունով կոչվեց նաև Գլակա վանք) վանահայր: Իր «Պատմութիւն Տարօնոյ» աշխատությունը գրել է Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ, ասորերեն կամ հունարեն: Հենց այդ պատմությունն է, որ VII դ. հայերեն թարգմանել և իր պատմությանն է կցել Հովհան Մամիկոնյանը: Այդ պատճառով ուսումնասիրողները (Գ. Խալաթյան և ուրիշներ) Զենոբ Գլակին համարել են VII դ պատմիչ: Նա իր աշխատության մեջ պատմում է Հայաստանում քրիստոնեության տարածման, հեթանոսական մեհյանների կործանման և քրիստոնեական եկեղեցիների հիմնադրման մասին: Որպես ականատես` Զենոբ Գլակը մանրամասն նկարագրել է Տարոնի քրմապետ Արձանի, նրա որդի Դեմետրի համառ կռիվները Գրիգոր Ա Լուսավորչի ու նրան սատարող ուժերի դեմ:

Մատենագրություններ

Տարոնի պատմություն
Թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Վարդան Վարդանյանի
Երևան, «Խորհրդային գրող», 1989

Տես նաև
ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice