ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
1820 - 1907
Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում: Նախնական
կրթությունը ստացել է ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում ուսանել
է գրաբար և հայագիտություն։ Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է
ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում
է կռվելու խավարի ու հետամնացության դեմ: Այս ժողովրդանվեր ծրագիրն
իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի
խոսք:
1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Հինգ տարի մնաց Պոլսում,
ապա հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում
գրել է նա»: Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն
իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ
էին տարածում նրա հասցեին:
1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած
պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների
դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան
քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»...
Կենսագրություն |