ՄԵՀՐՈՒԺԱՆ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Ծնվել է 1947 թ. Երեւանում։ Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի
ֆինանսատնտեսական բաժինը։
Որպես ավագ դասախոս դասավանդել է բարոյագիտություն Երեւանի շինարարների
կատարելագործման ինստիտուտում։ 1991 թ. Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում
դասավանդել է Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն։ 1998-2000 թթ.
հրավիրվել է Երուսաղեմ՝ դասավանդելու Սբ. Հակոբյանց վարժարանում Հին
եւ Նոր Կտակարանների պատմությունը եւ հայրաբանություն։
Հոգեւոր բնույթի հոդվածներով հանդես է գալիս զանազան ամսագրերում
եւ թերթերում, կատարում է թարգմանություններ ռուսերենից, մի շարք գրքերի
հեղինակ է։ |