ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )

Բնօրինակը հայտնաբերվել է 1956 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքի Ջափարիձեի փողոցի թիվ 33 /հետագայում թիվ 31/ տան խարխուլ պատերից մեկում, կարմիր լաթի մեջ խնամքով փաթաթված վիճակում, տան տիրուհու՝ Ամալյա Քոսյան-Հարությունյանի կողմից։ Վերջինս այն մի քանի տարի թաքցնելուց հետո հանձնել է իր ավագ եղբորը՝ ապագա պատմաբան Սարգիս Հարությունյանին, որն էլ հետագայում մեծ դժվարություններով այն դարձյալ թաքցրել և նույնքան էլ դժվարությամբ պատրաստել և հրատարակել է՝ վերը նշված վերտառությամբ։

Օրագիրը գրված է գեղեցիկ, վայելուչ և ընթեռնելի ձեռագրով՝ պարզ մաքուր հայերենով։ Իսկույն աչքի է զարնվում այն, որ հեղինակի մասնագիտությունը գրելն է և նա այդ արել է սիրով և բարձր մակարդակով, թե’ ձեռագրի և թե բովանդակության տեսակետից։

Հեղինակի, ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ այս ժառանգությունն այսօր էլ արդիական է և բացի պատմական մեծ արժեք լինելուց նաև կարող է ունենալ դաստիրակչական նշանակություն ներկա և գալիք սերունդների համար։

Գեիմ Ռուշանյան

Բովանդակություն

Դիլիջան. 13 հունիսի, 1920թ. – Իջևան. 30 հունիսի, 1920թ.
Իջևան. 1 հուլիսի, 1920թ. – Երևան, 30 օգոստոսի, 1920թ.
Իգդիր. 4 սեպտեմբերի, 1920թ. – Վարդանլու. 5 նոյեմբերի, 1920թ.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Դեպի երկիր մատենաշար, թիվ 9. ք. Երևան 1993թ.
Բնօրինակից խմբագրեց և հրատարակեց՝ Սարգիս Հարությունյանը
Համակարգչային տեքստը պատրաստեց, խմբագրեց և գրադարանին տրամադրեց՝ Ճարտարագետ Գեիմ Ռուշանյանը

Տես նաև
ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice