ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Բովանդակություն | Քարտեզ | Կազմ, տիտղոսաթերթ | Նախագիտելիք
Բնակավայրեր | Գողթն գավառ | Երնջակ գավառ | Նախճավան գավառ
 Շարուր գավառ | Ճահուկ գավառ | Հավելված | Օգտագործված գրականություն

Լուսանկարներ` 1-20 | 21-40 | 41-63

Բովանդակություն (ինչպես գրքում) | Վերջնատիտղոս


[Էջ 132]

ՃԱՀՈՒԿ ԳԱՎԱՌ

Ճահուկ գավառը, որը միջնադարյան Սյունիքի 14-րդ գավառն էր համարվում, պատմական աղբյուրներում հիշատակվում է դեռևս Սեբեոսի, Ա. Շիրակացու, Ստ. Օրբելյանի, Ա. Դավրիժեցու և հետագա դարերի այլ պատմիչների պատմություններում։ Այս գավառի պատմական տարածքը ընդգրկում է այժմյան Շահբուզի շրջանը ամբողջապես և Նախիջևանի շրջանի մի մասը, որը միջնադարում (XII—XVII դարերում) փաստորեն հեռու էր բանուկ առևտրական ճանապարհներից։ Միակ գլխավոր երթուղին, որը նպաստավոր նշանակություն է ունեցել, դա Նախիջևան—Սյունիք մայրուղին է եղել։

Ճահուկ գավառը I—IV դդ. գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո, իսկ հետագայում՝ X դարից, այն վարչականորեն մտնում է Սյունյաց գահերեց իշխան Սմբատի տիրապետության տակ, որի մասին Սյունաց պատմիչ Ստ. Օրբելյանը նշում է. «Սմբատը վերցրեց ամբողջ Վայոց Ձորը և Շահապոնքը, որը Ճահուկն գավառն է»1։ Այնուհետև XII դ. Ճահուկը որոշ ժամանակով գտնվում է Համտունյաց տոհմի ազատներ Ջուրջ և Խոսրովիկ ազատների իշխանության տակ։ Հետագայում Ճահուկը Երնջակ բերդի և Նախիջևանի Քաւասրահ վայրի հետ մեկտեղ, որպես հայրենական կալվածքի, անցնում է Սյունյաց Օրբելյան իշխան Ելիկումին2։ Օրբելյաններից հետո Ճահուկը՝ Շահապոնք մասով, այնուհետև անցնում է Պռոշյան իշխաններին։ XVI—XVIII դդ. Ճահուկը գտնվում էր Նախիջևանի խանության կազմում, XIX դ. երկրորդ կեսից՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։

Ճահուկը Նախիջևանի մյուս գավառների նման պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ մի անկյուն է, որոնց մեծ մասը այժմ ավերակ վիճակում է գտնվում։ Ճահուկի պատմական բնակավայրերը տեղադրված են հիմնականում լեռների գրկում և գետափնյա հարթություններում։ Գավառի համարյա կենտրոնով հոսում է պատմական Նախճավան գետը, որի երկու ափերին, նրան սնող Կուքի, Նորս, Շահապոնք, Սաղուասոնք և այլ վտակների ու ձորերի երկայնքով տեղադրված են Ճահուկի վաղեմի բնակատեղերն ու հուշարձանները։ XVI—XVIII դարերում Ճահուկը բաժանված է

_______________
1. Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Եր., 1986, էջ 255։
2. Ստ. Օրբելյան, նշվ, աշխ., էջ 280։

[Էջ 133]

եղել երկու՝ Ճահուկ և Շահապունիք մասերի, որի Շահապունիք կամ Շահապոնքը երբեմն հանդես է եկել նաև որպես առանձին գավառ։

Ճահուկ գավառը Նախիջևանի մյուս բնակատեղիների նման անմաս չի մնացել դժնի ու դաժան օրերի ավերումներից։ Այսուհանդերձ գավառի հոգևոր կենտրոններն ու ճարտարապետական հուշարձանները XII—XVIII դարերում, որպես հայրենական տիրույթի արժեքների, խնամքով վերականգնվել ու նորանոր հուշարձաններ ու բնակավայրեր են հիմնվել Սյունյաց ու Վայոց ձորի իշխանների կողմից կամ էլ նրանց հովանավորությամբ։

N 394

ՎԱՍԱԿԱԿԵՐՏԻ (ՆԱԶԱՐԱԲԱՏԻ) ՀՆԱՎԱՅՐ-ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ բրոնզեդար։— Տեղը՝ գյուղից 700—750 մ հյուսիս։— Բնույթը՝ դամբարանադաշտ։— Վիճակը՝ դամբարանաթմբերի վրա դրված մեծ ու փոքր քարերի մի մասը տեղահան են արված։ Տարածքում կատարվել է մասնակի պեղումներ, իսկ մի մասն էլ հարթեցվել է։

N 395

ՎԱՍԱԿԱԿԵՐՏԻ (ՆԱԶԱՐԱԲԱՏԻ) ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հարավային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 73: — Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 31։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արվել կամ շուռ են տված։

N 396

ՃԱՀՈԻԿԻ (ՋԱՀՐԻԻ) Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևելյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ XVII—XIX դ.։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ աղյուսաշեն, ութանիստ։ Արձանագրություններ՝ հարավային և արևմտյան ճակատներում։— Որմնանկարներ՝ XVIII—XIX դդ., հատվածներով։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում եկեղեցին ունեցել է շինություններ, որոնք այժմ քայքայված են։— Վիճակը՝ կանգուն, որմերում ունի ճաքեր։

N 397

ՃԱՀՈԻԿԻ Ս. ՇՈՂՈԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ 1325—1330 թթ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ

[Էջ 134]

քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։ — Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ` անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, որոնք ավերվել են։— Վիճակը՝ հուշարձանից մնում էր միայն արևելյան ճակատի մի մասը , որը 1982 թ. մարտի վերջերին ավերվել է։

N 398

ՃԱՀՈԻԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XIX դդ.։— Տեղը՝ գյուղի հարավ-արևելյան մասում։— Տապանաքարերի թիվը՝ մինչև 1940-ական թվականները ունեցել է ավելի քան 500—600 տապանաքար, այժմ մնում են 150—155։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 36։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արվել կամ թաղված են հողի շերտով։

N 399

ՃԱՀՈԻԿ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. XI—IX դդ.։— Տեղը՝ Ճահուկից 6—7 կմ հյուսիս-արևմուտք, հատած բուրգի ձև ունեցող բարձրագագաթ լեռան վրա։— Շինանյութը՝ կիսամշակ և անմշակ լեռնային քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. ա. IX—VIII դդ., հետագա շրջաններում։— Միջնաբերդը՝ գտնվում է լեռնագագաթի հարմարավետ վայրում։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդի շուրջը, պարիսպների մոտ և մերձակայքում։— Վիճակը՝ ավերակ։

N 400

ՈՐԴՈՔ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ճահուկ գետի աջ կողմում, Ճահուկ գյուղից 2—2,5 կմ հեռու։— Տարածքը՝ ընդգրկել է 80—90 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ գյուղատեղիի մեծ մասը հարթեցվել է։

N 401

ՊԱՀԵՍՏ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ճահուկ գետի աջ կողմում, Ճահուկից 9 կմ հեռու, այժմյան Փայիզ գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 60—70 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը` ավերակ։

N 402

ՊԱՀԵՍՏ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ անհայտ:— Տեղը՝ գյուղատեղիից մոտ 1 կմ արևելք, Ճա-

[Էջ 135]

հուկ գետի աջ կողմում, մի բլրի վրա։ — Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ կիսամշակ և սրբատաշ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է շինություններ և պարիսպ, որոնք այժմ իսպառ քայքայվել են։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Հուշարձանից մնում է միայն որմերի որոշ մասերի շարվածքները։

N 403

ՆՈՐԲԵՐԴ (ԼԻԶԲԻՐԴ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ճահուկ գետի վերին հոսանքում, այժմյան Լիզբիրդ գյուղի մոտ։— Տարածքը՝ րնդգրկել է մոտ 60—65 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Գյուղատեղում նշմարվում են եկեղեցու, ինչպես նաև հայոց գերեզմանատան հետքերը։

N 404

ԲԶՂԱՎՆ, ԲԶՂՈՆ (ԲԶԳՈՎ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ճահուկ գետի վերին հոսանքում։— Տարածքը՝ ընդգրկել է 70—75 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը ավերակ։

N 405

ԹԱՄԱՇԱՂ (ԳԱՐՄԱՉԱԹԱՂ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ճահուկ գետի աջ կողմում, Բզղոնից մոտ 3 կմ ներքև։— Տարածքը՝ ընդգգրկել է 50—60 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը ավերակ։

N 406

ԽԱԽ (ՎԱՅԽՐ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նախիջևան գետի ձախ ափին, այժմյան Վայխր գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է 100—120 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ գյուղատեղի ավերակների մի մասի վրա հիմնված է այժմյան գյուղը, իսկ մնացած մասը վեր է ածվել բամբակի դաշտերի։

[Էջ 136]

N 407

ԽԱԽԻ (ՎԱ3ԽՐԻ) ԲԵՐԴ

Ժամանակը՝ մոտավորապես մ. թ. ա. XVIII—XV դդ.։— Տեղը՝ գյուղից հյուսիսարևելք, լեռան վրա։— Շինանյութը՝ անմշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ անհայտ։— Միջնաբերդ՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, տեղ-տեղ պարիսպների լայնությունը հասնում է 4,5—5 մ։— Ավերակները՝ գտնվում են լեռնագագաթին և պարիսպների մերձակայքում:— Վիճակը՝ ավերակ։

N 408

ԳԱՅԼԱԿԱԼ (ԽԱԼԽԱԼ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։- Տեղը՝ Նախիջևան գետի ձախ ափին, այժմյան Խալխալ գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է 100— 120 բնակալի և այլ շինություններ։— Վիճակը՝ գյուղատեղի ավերակների մի մասի վրա հիմնված է այժմյան գյուղը, իսկ մնացած մասը վեր է ածվել բամբակի դաշտերի։

N 409

ԹԱԹԵՐՔ (ԹՐՔԵՇ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նախիջևան—Սիսիան մայրուղու ձախ կողմում, ճանապարհից մոտ 5—5,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, այժմյան Թրքեշ գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է 70—75 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Գյուղատեղում քայքայված վիճակով նկատվում է եկեղեցու հետքեր։

N 410

ԹԱԹԵՐՔԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ բրոնզեդարյան ամրոց։— Տեղը՝ գյուղատեղից 4—5 կմ հյուսիս-արևմուտք, բարձր լեռնագագաթի վրա։— Շինանյութը՝ անմշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ անհայտ։— Միջնաբերդը՝ չունի։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ։— Ավերակները՝ գտնվում են պարիսպների մոտ։— Վիճակը՝ ավերակ։

N 411

ԾԱՎԱԼՔ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նախիջևան գետի ձախ ափին, Սաղուասոնք գետակը Նախիջևան գետին միախառնվելու տեղում։— Տարածքը՝ ընդգրկել է 45—50 բնակելի և այլ շինություններ։—-Վիճակը՝ ավերակ, քայքայված:

[Էջ 137]

N 412

ՍԱՂՈԻԱՍՈՆՔ (ՍԱԼԱՍՈԻԶ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նախիջևան—Սիսիան մայրուղու ձախ կողմում, այժմյան Սալասուզ գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 80—90 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Գյուղատեղի ավերակների մի մասի վրա հիմնվել է այժմյան գյուղը։

N 413

ՍԱՂՈԻԱՍՈՆՔԻ ԿԱՄՈԻՐՋ

Ժամանակը՝ XVIII—XIX դդ.։— Տեղը՝ Սաղուասոնք գյուղի մոտ, համանուն վտակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ կարմիր տուֆ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ կանգուն։

N 414

ՁԱՂԱ (ԵՆԻՔՅԱՆԴ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նախիջևան— Սիսիան մայրուղու աջ կողմում, Սալասուզ գյուղից 4—5 կմ արևելք, անմիջապես Նախիջևան գետի աջ ափին։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 40—50 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 415

ՀԵԾԱՆԱ (ԳԱՐԱԲՈՅԱ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Սաղուասոնք վտակի ամենավերին մասում, Վայքի լեռնաշղթայի տակ։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 60—70 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 416

ՇԱՄԵՆ ԿԱՄ ՇԱԴԱ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Հեծանայից մոտ 3 կմ ներքև, այժմյան Շադա գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է 60—65 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը ավերակ, նկատվում են հայոց գերեզմանատան և եկեղեցու ավերակների հետքերը։

N 417

ՇԱՄԵՆԻ ԿԱՄ ՇԱԴԱՆԻ Ս. ԽԱՉ ԿԱՄ ՔԱՄՈԻ ԽԱՉ ՎԱՆՔ

Ժամանակը՝ XI—XII դդ.։— Տեղը՝ Շադա գյուղից 2—2,5 կմ ներքև,

[Էջ 138]

ձորի մեջ, լեռնալանջի հարթ վայրում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը` եկեղեցու XIX դ. վերանորոգման մեկենաս օծոփեցի Համբարձում Փիրղալով։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա:— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XV դ., XVII դ., XIX դ.։— Մուտքը՝ հյուսիսային և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցին հյուսիսային և արևմտյան կողմերում ունեցել է 5—6 վանքապատկան շինություններ, պարիսպ, գերեզմանատուն, որոնք այժմ մինչև հիմքերը քայքայված են։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին շարվածքները։

N 418

ՕԾՈՓԻ ԿԱՄ ԱԾՈՓԻ (ԲԱԴԱՄԼՈԻԻ) Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ այժմյան Բադամլու գյուղից 600— 700 մ արևելք, բարձրադիր լեռնաբլուրի լանջին։— Ճարտարապետը՝ եկեղեցու XVII դ. վերանորոգման վարպետ Տիկեցի Մալխասի որդի Մարքարե։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու XVII դ. վերանորոգման մեկենասներ Հովհանես եպիսկոպոս, մեկ տասնյակից ավելի Մարտիրոս գյուղի Պռոշյան տոհմի շառավիղներ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և բաց նարնջագույն քար։— Վերանորոգումներ՝ XVII—XVIII դդ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ քառակուսի։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ քարաշեն, շրջանաձև։— Արձանագրություններ՝ ինտերյերում, արևմտյան, հարավային ճակատներում, գմբեթի վրա։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ հարավային ճակատում, ինտերյերում։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավիթը, հարավային և արևմտյան կողմերում գտնվել են վանական համալիրի մոտ 8—9 շինությունները, որոնք այժմ մինչև հիմքերը ավերվել են։— Վիճակը՝ կանգուն, քանդված է գմբեթի ծածկը, թափված են որմերի վերին շարվածքների երեսապատող քարերը, հարավային ծածկի մի մասը։

N 419

ՕԾՈՓԻ ԿԱՄ ԱԾՈՓԻ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XVIII դդ.։— Տեղը՝ վանքի հարավային կողմում։ Տապանաքարերի թիվը՝ 140: Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքա-

[Էջ 139]

րեր, քառանկյունի, օրորոցաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 26։— Վիճակը՝ խաչքարերը և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, տապալված ու կոտրատված են։ Արձանագրությունները քայքայված են ու մամռապատ։

N 420

ՕԾՈՓԻ ԿԱՄ ԱԾՈՓԻ ԺԱՄ

Ժամանակը՝ 1195 թ— Տեղը՝ գյուղի հարավ-արևելյան թաղամասում։— Ճարտարապետը ՝անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVI—XVIII դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրքջակայքում՝ եկեղեցին արևմտյան ճակատի առջև ունեցել է գավիթ, որն այժմ ավերված է։— Վիճակը՝ կանգուն, XVIII դ. եկեղեցու վերանորոգման ժամանակ թաղակապ ծածկը փոխարինված է փայտով։

N 421

ՕԾՈՓԻ ԿԱՄ ԱԾՈՓԻ ԺԱՄԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XV—XVIII դդ.։— Տեղը՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, բակում։— Տապանաքարերի թիվը՝ 22։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը։— 4։— Վիճակը՝ այժմ տապանաքարերը տեղահան են արված, որոնց մի մասը արդեն անհայտացել է, իսկ մնացած մասն էլ իրար գլխի հավաքված ձևով գտնվում են եկեղեցու հարավ-արևմտյան կողմի թեքադիր լանջին։

N 422

ՕԾՈՓԻ ԿԱՄ ԱԾՈՓԻ ԺԱՄԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ԽՈԻՄԲ (6 ՀԱՏ)

Ժամանակը՝ XIII դ.։— Տեղը՝ եկեղեցուց 50—60 մ հյուսիս-արևելք, լեռնալանջին։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ բաց նարնջագույն քար։— Արձանագրություններ՝ խաչքարերի ճակատներին։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ կանգնեցվել են որպես տապանաքարեր։ — Զարդաքանդակներ՝ բուսական, երկրաչափական։— Վիճակը՝ խաչքարերի ստորին մասերը քայքայված են, երկու խաչքարը կոտրատված են մի քանի մասերի։ Արձանագրությունները տեղ-տեղ կամ ամբողջովին հողմահարված ու քայքայված են։

[Էջ 140]

N 423

ՕԾՈՓԻ ԿԱՄ ԱԾՈՓԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ X—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևմտյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 700—730։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, օրորոցաձև, քառանկյունի, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 240—245։— Վիճակը՝ հին տապանաքարերի արձանագրությունների մի մասը քայքայված է, խաչքարերն ու խոյաքանդկները տապալված են գետնին կամ 2—3 մասի են բաժանված։

N 424

ՇԱՀԱՊՈՆՔ ԲԵՐԴ

Ժամանակը՝ VI դ.։— Տեղը՝ համանուն ձորում, պատմական Շահապունիք գյուղի մոտ, լեռնաշղթայի բրգաձև և անմատչելի քարաժայռի վրա։— Պատվիրատուն, մեկենասը՝ Շահապ, Սյունաց իշխաններ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերակառուցումներ՝ IX—X դդ., XVI—XVII դդ.։— Միջնաբերդը՝ գտնվում է հարմարավետ և անմատչելի բարձունքի վրա։— Պարիսպներ՝ քարաշեն, ավերակ:— Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդում և լեռնաշղթայի հարավ-արևելյան կողմում։— Վիճակը՝ ավերակ։

N 425

ՇԱՀԱՊՈՆՔ ԲԵՐԴԻ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XIII դ.։— Տեղը՝ միջնաբերդի լեռան տակ, աղբյուրի մոտ։ Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ լեռնային քար։—Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունւ:— Արձանագրություններ՝ ունեցել է ինտերյերում։ — Շրջակայքում՝ կան XIV—XV դդ. մի քանի խաչքարերի բեկորներ։— Վիճակը՝ ավերակ։

N 426

ՇԱՀԱՊՈԻՆԻՔ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։- Տեղը՝ Շահապոնք բերդի, այժմյան Քյանդ Շահբուզ (Գյուղ Շահբուզ) գյուղի մոտ, վտակի ձախ ափին։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 110—120 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

[Էջ 141]

N 427

ՇԱՀԱՊՈԻՆԻՔ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ գյուղատեղի արևելյան թաղամասում։— Ճարտարապետը` անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։ Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են վանական շինությունների հիմքերի ավերակները։— Վիճակը՝ մինչև հիմքերը քայքայված։

N 428

ՇԱՀԱՊՈԻՆԻՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղիից արևելք, լեռնալանջի թեքադիր վայրում։— Տապանաքարերի թիվը՝ 300։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, խոյաձև, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ չունի։— Վիճակը՝ այս գերեզմանատան տապանաքարերը XIX դ. վերջերից սկսած տեղահան են արվել, իսկ մնացած մասն էլ կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված են ու եղծված։

N 429

ՇԱՀԱՊՈԻՆԻՔԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Շահապունիք գյուղատեղից 1—5 կմ հյուսիս-արևմուտք, այգիների մեջ։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի փոքրիկ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 430

ՇԱՀԱՊՈԻՆԻՔԻ Ս. ԳՐԻԳՈՐ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Շահապունիք գյուղատեղից 2,5—3 կմ արևմուտք, դեպի Նախիջևան իջնող ճանապարհի աջ կողմում։— Հորին-

[Էջ 142]

վածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XVII—XVIII դդ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ` չունի։— Շրջակայքում՝ կան XVII դ. 2—3 խաչքարերի բեկորներ։— Վիճակը՝ ավերակ։

N 431

ՔՅՈԼՔԻ (ՔՅՈԻԼՈԻՍԻ) Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ գյուղի հարավ-արևմտյան մասում, գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։ Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 1657 թ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։ — Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է շինություն, որն ավերվել է։— Վիճակը՝ կանգուն, ունի որոշ խարխլվածություն և ճաքեր։

N 432

ԱՇՔԵԱՆ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. XI—IX դդ.։— Տեղը՝ Քյոլքից 4—5 կմ հարավ— արևելք, լեռնագագաթի հարթ և բավականին ընդարձակ վայրում։— Շինանյութը՝ անմշակ և կիսամշակ լեռնային քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. VIII—IX դդ.։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, քայքայված։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի վրա, պարսպաշարքերի մոտ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 433

ԱԳԱՐԱԿ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Քյոլքից 1,5—2 կմ հյուսիս-արևելք, Շահապունիք գետակի աջ կողմում։— Տարածքը՝ տնդգրկել է շուրջ 100—120 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1825 թ. հետո լքվել ու փլատակների է վերածվել։

N 434

ԱԳԱՐԱԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հարավային մասում, ճանապարհի ձախ կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 200—220։— Տապա-

[Էջ 143]

նաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 13։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արվել կամ կոտրատվել են, խաչքարերը տապալված են գետնին։ Եղած արձանագրությունները քայքայված ու եղծված են։

N 435

ԱԳԱՐԱԿԻ Ս. ԽԱՉ ՎԱՆՔ

Ժամանակը՝ X—XI դդ.։— Տեղը՝ գյուղատեղից 500—600 մ հյուսիս-արևմուտք, լեռնալանջի հարթ վայրում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1451 թ. վերանորոգման մեկենաս Շահան Գագիկ, 1600 թ. վերանորոգման մեկենաս տիկին Մարգարիտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։ Վերանորոգումներ՝ 1451 թ., 1600 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է եղել գավիթը, հարավային և հարավ-արևմտյան կողմերում ունի մեկ տասնյակի հասնող վանական համալիրի և պարսպի ավերակներ։— Վիճակը՝ եկեղեցու կիսակործան ավերակները տեսանելի էին մինչև 1978 թ., այժմ փլատակի է վերածվել։

N 436

ԽՈՌՈԻՆԻ ԿԱՄ ԽՈՌՆԻ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Շահապունիք ձորի ամենավերին մասում, պատմական Քրտն (այժմ Քեչիլ) գյուղից 4—5 կմ հյուսիս-արևելք։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 60—70 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Գյուղատեղում նկատվում են հայոց գերեզմանատնից մնացած մի քանի տապանաքարեր և եկեղեցու հիմնաքարերի ավերակները։

N 437

ԽՈՌՈԻՆԻԻ ԿԱՄ ԽՈՌՆԻԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղատեղից հյուսիս-արևելք, լեռնագագաթի վրա։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ անմշակ և կիսամշակ լեռնային քար։— Վերակառուցումներ՝ X—XII դդ.։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում է լեռնագագաթի վրա, պարիսպների մերձակայքում։ Վիճակը՝ ավերակ։

[Էջ 144]

N 438

ԲԱԲՈՆՔԻ ԿԱՄ ԲԱԲՈԻՆՔԻ (ԿԱՐԱԲԱԲԱՅԻ) ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XI—XX դդ.։— Տեղը՝ գյուղից 700—800 մ արևելք, Նորս բարձրացող ճանապարհի ձախ կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 112։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 31։— Վիճակը՝ հին տապանաքարերը և խաչքարերը տապալված են գետնին, արձանագրությունները տեղ-տեղ կամ էլ ամբողջովին եղծված ու քայքայված են։

N 439

ԱՂՈԻԻ (ՄԱՀՄՈԻԴԱՎԱՅԻ) ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XII-XVII դդ.։.— Տեղը՝ գյուղի հարավ-արևմտյան կողմում, Նորս գետակի ձախ ափին գտնվող ծիրանիների այգում։— Տապանաքարերի թիվը՝ 37։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ անհայտ։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը, տեղահան են արված, իսկ մնացածներն էլ թաղված են հողի մեջ։

N 440

ԱՂՈԻԻ «ՉԵՉԻ ՔԱՐ» ՍՐԲԱՏԵՂԻ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղի արևմտյան մասում, անմիջապես գյուղ մտնող ճանապարհի ձախ կողմում։— Հորինվածքը՝ երկու մեծ ժայռաբեկորներ են, որոնք հնուց ի վեր պաշտվում և սրբատեղի են համարվում։ Վերջիններիս մոտ ժամանակին եղել մի փոքրիկ մատուռ, որն այժմ ավերված է։

N 441

ԶՈԻՐ ԿԱՄ ՆՈՐԱ-ՄԱԶՐԱ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նորս գյուղից 4—5 կմ հյուսիս։— Տարածքը՝ ընդգրկել է 70—80 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1960 թ. հայերի հեռանալուց հետո վեր է ածվել ավերակների։

N 442

ԶՈԻՐԻ ԿԱՄ ՆՈՐԱ-ՄԱԶՐԱՅԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղատեղի հյուսիս-արևմտյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սր-

[Էջ 145]

բատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգածներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակները՝ անհայտ։— Զարդաքանդակները՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ մինչև հիմքերը ավերակ։

N 443

ԶՈԻՐԻ ԿԱՄ ՆՈՐԱ-ՄԱԶՐԱՅԻ «ԿԱՊՈՒՅՏ-ԽԱԶ» ՄԱՏՈՒՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի արևմտյան մասում, գյուղ մտնող ճանապարհի ձախ եզրին։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ` չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան մի քանի անզարդ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 444

ԶՈԻՐԻ ԿԱՄ ՆՈՐԱ-ՄԱԶՐԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVI—XX դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հյուսիս-արևմտյան մասում։— Տապանաքարերի թիվը՝ 98։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 42։— Վիճակը՝ XVI—XVIII դդ. տապանաքարերի մեծ մասը տեղահան են արված կամ էլ կիսով չափ թաղված են հողի մեջ։ Արձանագրությունների մի մասը քայքայված է։

N 445

ՆՈՐՍԻ ԿԱՄ ՆՈՐԱԳՅՈՒՂԻ Ս. ԳՅՈՒՏ ԿԱՄ ԼԻԱՆՈՍ ՎԱՆՔ

Ժամանակը՝ 1251 թ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Պռոշյանների Լիանոս իշխան։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ տեղում եղած շինարարական արձանագրությունը այժմ անհետ կորել է։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ ունեցել է մի քանի վանքապատկան շինություններ, որոնք դեռևս XIX դ. վերջերին ավերվել են։— Վիճակը՝ քայքայված։

[Էջ 146]

N 446

ՆՈՐՍԻ Ս. ԵՐՐՈՐԴՈԻԹՅՈԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ գյուղի արևմտյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1875 թ. վերանորոգման մեկենաս Նորսի ժողովուրդ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ, աղյուս։— Վերանորոգումներ՝ 1654 թ., 1875 թ.։— Մուտքը՝ արևմտյան և հյուսիսային ճակատներում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու մուտքերի առջև կան XVII—XVIII դդ. մի քանի տապանաքարեր։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է եկեղեցու հյուսիսային ավանդատունը, հուշարձանի ծածկի մի մասը և որմերում ունի ճաքեր։

N 447

ԽԱՉՔԱՐ

Ժամանակը՝ 1251 թ.։— Տեղը՝ Նորսի ս. Երրորդություն եկեղեցու արևմտյան ճակատի առջև։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ սպիտակ մարմարանման քար։— Արձանագրություն՝ խաչքարի ներքևի մասում։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ ի հիշատակ Գիգի և ամուսնու։— Զարդաքանդակներ՝ բուսական և երկրաչափական։— Վիճակը՝ քայքայված է արձանագրությունը, կոտրված է խաչքարի վերին անկյունային մասերը։

N 448

ՆՈՐՍԻ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XIX դդ.։— Տեղը՝ գյուղի հարավ-արևելյան թաղամասում։— Տապանաքարերի թիվը՝ 290—300։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, օրորոցաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 41։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը արդեն թաղված են հողի մեջ, իսկ մի մասն էլ տեղահան են արված կամ կոտրատված են։ Խաչքարերը տապալված են գետնին, արձանագրությունների մի մասը եղծված ու քայքայված են։

N 449

ՆՈՐՍԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVIII—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում։—

[Էջ 147]

Տապանաքարերի թիվը՝ 167—170։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի, օրորոցաձև, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 110։— Վիճակը՝ XVIII դ. տապանաքարերը մեծամասամբ թաղված են հողի մեջ և արձանագրությունների որոշ հատվածները քայքայված։

N 450

ՆՈՐՍԻ ԹՈԻԽ-ՄԱՆՈԻԿ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևելյան կողմում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XVI—XVII դդ. խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 451

ՆՈՐՍԻ ՆԱՀԱՏԱԿ ԿԱՄ ԶԻԱՐԱԹ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գտնվում է գյուղի արևմտյան կողմում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIXդ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան խաչքարերի բեկորներ։— Վիճակը՝ ավերակ։

N 452

ՆՈՐՍԻ ԾԻՐԱՆԱՆՈՑԻ ԽԱՉՔԱՐ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ գյուղից 600—700 մ հարավ— արևելք, բաց դաշտում։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ բազալտ։— Արձանագրություն՝ խորանի շուրջը։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով` ի բարեխոսության։— Զարդաքանդակներ՝ բուսական և երկրաչափական։— Վիճակը` կանգուն, արձանագրությունը տեղ-տեղ և հատվածաբար քայքայված է։

N 453

ՆՈՐՍԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ 1875 թ.։— Տեղը՝ ս. Երրորդություն եկեղեցու մոտ։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Սարգիս քահանա Սմբատյան, Իսահակ դպիր, Հակոբ, Գաբրիել, Միքայել, Հայրապետ,

[Էջ 148]

Աբրահամ Սմբատյաններ։— Հորինվածքը՝ թաղակապ, ավազանով։ Շինանյութը՝ սրբատաշ քար։— Արձանագրություններ՝ շինարարական վիմագիրը այժմ տեղում չկա։— Վիճակը` գործող, քանդված է հուշարձանի ամբողջ թաղակապ հորինվածքը։

N 454

ԲԵՐԴԱՏԵՂ-ԲՆԱԿԱՎԱՅՐ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Նորս գյուղից 4—4,5 կմ հարավ-արևելք, բարձրադիր հարթ վայրում։— Տարածքը՝ ընդգրկում է ավելի քան 40—45 հեկտար։— Վիճակը՝ քայքայված, որի շինությունները դեռևս XIX դարում հարթեցվել են և բազմաթիվ քարակույտերի վերածվել։

N 455

ԱՐԻՆՋԻ «ԿՈԻՅՍ ՎԱՌՎԱՌ» ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղից 1 կմ հարավ-արևմուտք, «Գյադուկ» կոչվող բլուրի մոտ, խաղողի այգու եզրին։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ ավերակ։

N 456

ԱՐԻՆՋԻ ՆԵՐՔԻՆ ԹԱՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 78։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի:— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 58։— Վիճակը՝ XVIII դ. տապանաքարերը կիսով չափ թաղված են հողի մեջ։

N 457

ԱՐԻՆՋԻ ՎԵՐԻՆ ԹԱՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII—XIX դդ.։ — Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 85։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 67։— Վիճակը՝ հին տապանաքարերը թաղված են հողի մեջ։

N 458

ԱՐԻՆՋԻ «ՈԻԽՏԻ ԱՂԽՅՈԻՐ» ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ վաղ միջնադար։— Տեղը՝ գյուղից 2—2,5 կմ հյուսիս-արևմուտք, Կուքի բարձրացող ճանապարհի ձախ կողմում։— Բնույթը՝ բնակակավայր—հնավայր։— Վիճակը՝ հնավայրի մի մասը վեր են ածվել դաշտերի։

[Էջ 149]

N 459

ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ Արինջ գյուղից 4—5,5 կմ դեպի Կուքի, «Կարկարա» անվանվող վայրում, Կուքի բարձրացող ճանապարհից 350—400 մ հյուսիս, արտի եզրին։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ և սրբատաշ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Շրջակայքում՝ ունեցել է ինչ-որ շինություն և պարիսպ, որոնք այժմ ավերված են։— Վիճակը՝ ավերակ։

N 460

ԱԿՈՌԻ ԿԱՄ ՀԻՆ ԱՐԻՆՋ ԳՅՈԻՎԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Արինջից 5—6 կմ հյուսիս-արևելք, «Տալկանոց» անվանվող դաշտամասում։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 4—4,5 հեկտար տարածություն։— Վիճակը՝ քայքայված, վեր է ածվել արտի։ Տարբեր ժամանակներում այդտեղից հայտնաբերվել են զանազան հնագիտական իրեր։

N 461

ԱԿՈՌԻԻ ԿԱՄ ՀԻՆ ԱՐԻՆՋԻ «ԽԱՉԻ ՔԱՐԻ» ԱՂԲՅՈԻՐԻ ԽԱՉՔԱՐԵՐ (3 ՀԱՏ)

Ժամանակը՝ XV—XVI դդ.։— Տեղը՝ գյուղատեղից 1,5—2 կմ հարավ— արևելք, աղբյուրի մոտ։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ որձաքար։— Արձանագրություններ՝ խորանների վերին մասերում։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ տապանաքար։— Զարդաքանդակներ՝ բուսական։— Վիճակը՝ գետնին ընկած, արձանագրությունները քայքայված և անընթեռնելի։

N 462

ԿԱՐՄԻՐ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ (XVIII դ. վերջերից պարսկաբնակ) գյուղատեղի։— Տեղը՝ Արինջից 6—6,5 կմ դեպի Կուքի, ճանապարհի երկու կողմերում։ Կուքի գետի աջ ափին։— Տարածքը՝ գրավել է մոտ 5 հեկտար տարածություն։— Վիճակը՝ քայքայված, վեր է ածվել արտերի։

N 463

ԿԱՐՄԻՐ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XV—XVI դդ.։— Տեղը՝ գյուղատեղից արևելք, սարալան-

[Էջ 150]

ջի վրա, Կուքի գետի ձախ ափին։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։ Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի— Շրջակայքում՝ նկատվում են շինության հետքեր, XIII—XIV դդ. բնորոշ խաչքարեր։ Հավանաբար այդտեղ եղել է վանք, որից մնացածը այժմյան ավերակ մատուռն է։— Վիճակը՝ ավերակ։

N 464

ԱՐՄԱՎԱՇԵՆԻ (ՆԵՐՔԻՆ ՌԵՄԵՇԵՆԻ) ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան հնաոճ մշակումներով քարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 464 ա

ԱՐՄԱՎԱՇԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ IX—XVI դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 290։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ չունի։— Վիճակը՝ խաչքարերի և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, իսկ մի մասն էլ թաղված են հողի մեջ։

N 465

ԱՆՈԻՇԱՎԱՆԻ (ՎԵՐԻՆ ՌԵՄԵՇԵՆԻ) ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ այժմյան գյուղ հարավարևելյան ամսում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է մի քանի օժանդակ շինություններ, որոնք արդեն քայքայված են։— Վիճակը՝ քայքայված, եկեղեցին ավերակների է վերածվել դեռևս XIX դ. սկզբներին:

[Էջ 151]

N 466

ԱՆՈԻՇԱՎԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XV—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղից հյուսիս։— Տապանաքաքարերի թիվը՝ 70—75։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ չունի։— Վիճակը՝ տապանաքարերը մեծամասամբ տեղահան են արված, մնացածներն էլ կեսից ավելի թաղված են հողի մեջ։

N 467

ԱՆՈԻՇԱՎԱՆԻ «ԱՆԱՊԱՏ» ԲԵՐԴ

Ժամանակը՝ վաղ միջնադարյան։— Տեղը՝ գյուղից 2—2,5 կմ հյուսիսարևելք, լեռնագագաթի վրա։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ անմշակ և կիսամշակ լեռնային քար։— Վերակառուցումներ՝ XIII—XIV դդ.։— Միջնաբերդը՝ չունի։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ;— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի վրա և նրա շուրջը։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 468

ԿՈԻՔԻԻ Ս. ՆՇԱՆ ԿԱՄ ՀԱԶԱՐԱԲՅՈՒՐԱՑ ՎԱՆՔ

Ժամանակը՝ X—XI դդ.։— Տեղը՝ Կուքիից մոտ 700 մ հյուսիս, լեռնալանջի հարթ վայրում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ վանքի XIII դ. վերանորոգման մեկենաս Պռոշյանների Պապաք իշխան։— Հորինվածքը՝ եռաբսիդ գմբեթավոր, արտաքուստ քառանկյունի, իսկ ներքուստ խաչաձև հատակագծով։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ XIII դ., XV—XVII դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։-- Աբսիդները՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ երկու զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ չունի։— Զարդաքանդակներ՝ լուսամուտների և մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, որից քիչ հյուսիսարևմուտք գտնվում է վանքի գրատունը։ Հուշարձանի հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերում, պարսպի մեջ վերցված գտնվել են վանական օժանդակ այլ շինությունները, աղբյուրը, որոնք այժմ կիսականգուն կամ իսպառ քայքայված տեսքով են։— Վիճակը՝ ավերակ, քանդված է եկեղեցու և արևելյան ավանդատների ամբողջ ծածկերը, պատերի վերին մասերը։

N 469

ԿՈԻՔԻԻ Ս. ՆՇԱՆ ԿԱՄ ՀԱԶԱՐԱԲՅՈԻՐԱՑ ՎԱՆՔԻ ԳԱՎԻԹ

Ժամանակը՝ XIV դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։

[Էջ 152]

Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը, ինտերյերում։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է ամբողջ ծածկը։

N 470

ԿՈԻՔԻԻ Ս. ՆՇԱՆ ԿԱՄ ՀԱԶԱՐԱԲՅՈԻՐԱՑ ՎԱՆՔԻ ԳՐԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIII դ.։— Տեղը՝ եկեղեցու գավթի արևմտյան կողմում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ, կազմված է երկու մասից։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Արձանագրություններ՝ չունի։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ հուշարձանի հարավային ճակատի առջև եղել է ինչ-որ շինություն։— Վիճակը՝ կանգուն, քանդված է ծածկի առանձին հատվածները։

N 471

ԿՈԻՔԻԻ Ս. ՆՇԱՆ ԿԱՄ ՀԱԶԱՐԱԲՅՈԻՐԱՑ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ եկեղեցուց 250—300 մ հարավ։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ թաղակապ։— Շինանյութը՝ սրբատաշ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ հարավից։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ գործող, քանդված է հուշարձանի ծածկը։

N 472

ԿՈԻՔԻԻ Ս. ՆՇԱՆ ԿԱՄ ՀԱՋԱՐԱԲՅՈԻՐԱՑ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XV դդ.։— Տեղը՝ վանքի արևմտյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 18։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 3։— Վիճակը՝ տապանաքարերը տեղահան են արված, արձանագրությունները քայքայված ու եղծված են։

N 473

ԿՈԻՔԻԻ Ս. ՎԱՐԴԱՆ ԿԱՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ X—XII դդ.։— Տեղը՝ ս. Նշան կամ Հազարաբյուրաց վանքից 2—2,5 կմ հյուսիս-արևմուտք:—Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվի-

[Էջ 153]

րատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ քար։— Վերանորոգումներ՝ XVI—XVII դդ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, որոնք այժմ ավերված են։ Կան նաև XVI—XVII դդ. մի քանի խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 474

ԿՈԻՔԻԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևմտյան կողմում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ կան XII—XIII դդ. բնորոշ մշակված քարեր և մի քանի հարթ տապանաքարեր։— Վիճակը՝ քայքայված, եկեղեցուց այժմ տեսանելի է միայն արևելյան ճակատի հիմնաշարերը։

N 475

ԿՈԻՔԻԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1669 թ. վերանորոգման նպաստավորողներ Կուքիի ժողովուրդ։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 1669 թ.։— Մուտքը՝ անհայտ։— Աբսիդը՝ անհայտ։ Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ անհայտ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ ինտերյերում, այժմ տեղահան արված։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ եկեղեցու ավերակ հիմքերի վրա XX դ. սկզբներին կառուցել են մզկիթ։

N 476

ԽՈԶՐԱՄԻՐ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Կուքի գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։— Տարածքը՝ ընդգրկել է 40—45 բնակելի և այլ

[Էջ 154]

շինություններ։— Վիճակը՝ XVIII կեսերից հետո անմարդաբնակ է և փլատակների է վերածված։ Ավերակներում նկատվում են հայոց գերեզմանատան հետքերը։

N 477

ԶԱՐԻՆ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ (XIX դ. կեսերից մինչև 1971 թ. ադրբեջանաբնակ) գյուղ։— Տեղը՝ Կուքիից 6—7 կմ արևելք, բարձրաբերձ լեռան տակ։— Տարածքը՝ ընդգրկել է 80—90 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1971 թ. անմարդաբնակ է և ավերակների է վերածվել։

N 478

ԶԱՐԻՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հարավ-արեևլյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 240—245։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ չունի։— Վիճակը՝ գերեզմանատան տապանաքարերը ամբողջովին կամ էլ մեծամասամբ թաղված են հողի մեջ։

N 479

ԶԱՐԻՆԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ բրոնզեդարյան։— Տեղը՝ գյուղատեղի հյուսիսային կողմում վեր խոյացող լեռան կատարին։— Շինանյութը՝ անմշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. ա. IX—VI դդ., մ. թ. X—XII դդ.։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթին և պարիսպների մերձակայքում։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 480

ԿԺԱՁՈՐԻ ԿԱՄ ԿԺԱԾՈՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ կանգուն, ծածկում ունի որոշ սալերի թափվածք:

[Էջ 155]

N 481

ԿԺԱՁՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան կողմում։ Տապանաքարերի թիվը՝ 470—490։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 82։— Վիճակը՝ հին տապանաքարերը մեծամասամբ թաղված են հողի մեջ։ Խաչքարերը տապալված են գետնին։

N 482

ԿԺԱՁՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XII—XIV դդ.։— Տեղը՝ գերեզմանատանը։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ և սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմուտքից։ Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։- Շրջակայքում ունի մի քանի գեղաքանդակ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

 

N 483

ԿԺԱՁՈՐԻ ՀՈՎՎԱՀԱՅՐ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIXդ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ կիսականգուն։

N 484

ԿԺԱՁՈՐԻ ՉԱՐՍՈԻ-ԲԱԶԱՐ ԿԱՄ ԴՈԻՔԱՆ-ԲԱԶԱՐ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ խաչի ձոր կոչվող դաշտում։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 6—7 հեկտար տարածություն։— Վիճակը՝ քայքայված, բնակավայրի մեծ մասը վեր է ածվել դաշտերի։

N 485

ԳՈՄԵՐԻ ԿԱՄ ԳՅՈՄՈԻՐԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային թաղամասի բարձրադիր վայրում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ։— Վերանորոգումներ XVII դ.։—

[Էջ 156]

Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Որմնանկարներ՝ չունի— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է շինություններ, որոնք ավերվել են։— Վիճակը՝ կանգուն։

N 486

ԳՈՄԵՐԻ «ԿԱՊՈԻՅՏ ԽԱԶ» ՍՐԲԱՎԱՅՐ-ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևելյան ձորի մեջ։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար:— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կա մի մեծ քար, որն իր վրա ունի խաչաքանդակ։— Վիճակը՝ ավերակ։

N 487

ԳՈՄԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIII—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։— Տապանաքարերի թիվը՝ 480—500։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 100— 105։— Վիճակը՝ հին տապանաաքարերը մեծամասամբ կիսով չափ կամ ամբողջովին թաղված են հողի տակ, տեղահան արված։

N 488

ԳՈՄԵՐԻ «ԱՆԱՊԱՏ» ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ.— Տեղը՝ գյուղի հարավարևելյան կողմում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

N 489

«ՀԱԶԱՐԱՓՐԿԻՉ» ՎԱՆՔ

Ժամանակը՝ XI—XII դդ.։— Տեղը՝ գտնվում էր Գոմեր գյուղից 4—5 կմ հյուսիսարևմուտք, անմիջապես Շահբուզ—Սիսիան մայրուղու աջ կողմում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հո-

[Էջ 157]

րինվածքը՝ երկհարկանի դամբարան-եկեղեցի։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ անհայտ։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ ինտերյերում եղած վիմագրերը տեղահան են արվել։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է վանքապատկան շինություններ, պարիսպ, գերեզմանատուն, որոնք ժամանակի ընթացքում հիմնահատակ ավերվել են։— Վիճակը` այս վանական համալիրից մնացած միակ հուշարձանը եկեղեցու առաջին հարկի ավանդատներն էին, որոնք 1978 թ. հետո հիմնահատակ կերպով ավերվել ու ծածկվել են հողի շերտով։ Հուշարձանը Շահապունիքի հայության համար մինչև վերջերս էլ նշանավոր սրբավայր էր համարվում։

N 490

«ՀԱԶԱՐԱՓՐԿԻՉ» ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XVII դդ.։— Տեղը՝ գտնվում էր վանքի հյուսիսարևելյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 26։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ անհայտ։— Վիճակը՝ 1978 թ. հետո տապանաքարերը տեղահան են արված և անհայտացված են։

N 491

«ՀԱՋԱՐԱՓՐԿԻՉ» ՎԱՆՔԻ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ վանքատեղից 300—400 մ հյուսիսարևելք, Նախիջևան գետի աջ ափին։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն,— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի փոքրիկ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 492

ՈՓԻՔ ԿԱՄ «ՄԱՐՆԻ ՓՈՇՏ» ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ այժմյան Բջնաղ (Բիչանակ) գյուղից 4—4,5 կմ հյուսիսարևելք, անտառի մեջ։— Տարածքը՝ ընդգրկել է 60—70 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 493

ՈՓԻՔԻ ԿԱՄ «ՄԱՐՆԻ ՓՈՇՏ» ԳՅՈԻՂԱՏԵՂԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XI—XII դդ.։— Տեղը՝ գյուղատեղում, անտառի մեջ։—

[Էջ 158]

Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVI—XVII դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև:— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է օժանդակ շինություններ, որոնք. ավերվել են։— Վիճակը՝ ավերակ։

N 494

ԲՋՆԱԿԻ (ԲԻՉԱՆԱԿԻ) ԱՂԲՅՈԻՐԻ ԽԱՉՔԱՐ

Ժամանակը՝ 1084 թ.,— Տեղը՝ Բջնակից վերև, Սիսիան մեկնող մայրուղու եզրին գտնվող աղբյուրի մոտ։ — Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ բազալտ։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ Ավագի և Մարեմի հիշատակին։— Զարդաքանդակներ՝ բուսական և երկրաչափական։— Վիճակը՝ արձանագրության որոշ տառերը մաշված են։

N 495

ԲՋՆԱԿԻ (ԲԻՉԱՆԱԿԻ) ԿԱՄՈԻՐՋ

Ժամանակը՝ XIX դ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում, փոքրիկ ձորակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 1910-ական թվականներ։— Արձանագրություններ՝ չունի։— Վիճակը՝ լավ։

N 496

ԵԶԱՏՈԻՆՔ (ԶԱՌՆԱՏՈԻՆ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ (XIX դ. ադրբեջանաբնակ)։ Տեղը՝ Բջնակից մոտ 4 կմ ներքև, Նախիջևան գետի ձախ կողմում, նրանից 2—3 կմ դեպի անտառը։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 60 բնակելի և օժանդակ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 497

ԽԱՆԶԻՐԱԿ ԿԱՄ ԽՆՁՐԱ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Բջնակից 1,5— 2 կմ ներքև, Նախիջևան գետի աջ կողմում, նրանից 2 կմ դեպի անտառը։— Տարածքը՝ ընդգրկել է 60—65 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝

[Էջ 159]

1919—20 թթ. անմարդաբնակ և ավերակ։ Ավերակներում նկատելի են հայոց գերեզմանատան հետքերը։

N 498

ԱՂՏԱՎ (ՆԵՐՔԻՆ ՂՇԼԱՂ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ (XIX դ. սկզբներից ադրբեջանաբնակ) գյուղ։— Տեղը՝ Կժաձոր գյուղից մոտ 7—8 կմ հյուսիսարևմուտք, Նախիջևան գետի աջ կողմում։— Տարածքը՝ ընդգրկել է 50—60 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 499

ԱՐՔՈՅՔԱՅ (ՎԵՐԻՆ ՂՇԼԱՂ) ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ այժմյան Վերին Ղշլաղ գյուղի «Ղշլաղի քարայրներ» անվանվող վայրում։— Տարածքը՝ ընդգրկել է 80—90 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 500

ԲԱԹԱԲԱԹ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ «ՔԱՐԵ ՏՈԻՆ» ԿԱՄ «ՀԻՆ ՏՈԻՆ»

Ժամանակը՝ նախնադարյան։— Տեղը՝ Բաթաբաթ արոտավայրում, Նախիջևան—Սիսիան մայրուղու ճանապարհին՝ Սիսիանի լեռնանցքի լեռան փեշին, մայրուղուց մոտ 800 մ դեպի հարավ։— Հորինվածքը՝ բաղկացած է ժայռի մեջ արհեստականորեն փորված չորս սենյակներից։— Մուտքը՝ արևմուտքից, ձվաձև բացվածքով։— Արձանագրություններ՝ ժայռակոփ բնակարանի հյուսիսային կողի վրա երեք տողով (0,55 մ բարձրությամբ և 3,40 մ երկարությամբ) քանդակված է XII—XIV դդ. հայերեն արձանագրություն, որն այժմ խիստ քայքայված է։— Վիճակը՝ բավարար, քայքայված է արձանագրությունը, մուտքի մոտ եղած մի մարդու դիմաքանդակը փշրված է։

N 501

ԲԱԹԱԲԱԹԻ «ՔԱՐԵ ՏԱՆ» ԿԱՄ «ՀԻՆ ՏԱՆ» ՁԿՆԱՔԱՆԴԱԿ

Ժամանակը մ. թ. ա. III—II հազարամյակներ։— Տեղը՝ «Քարե տնից» 300—350 մ հյուսիս-արևմուտք, բարձրադիր վայրում։— Նյութը՝ մշակված որձաքար։— Բնույթը՝ ձկնակերպ մշակումով հուշարձան, որի վրա պարզ կերպով նկատվում են պոչի, փորի, մեջքի ու գլխի ձևերը։— Վիճակը՝ 1983 թ հետո տեղահան է արված։

[Էջ 160]

N 502

ԲԱԹԱԲԱԹԻ ՄԵԼԻՔ ԹԱՆԳՅԱՆԻ ՔԱՐՎԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ «Քարե տնից» 250—300 մ հյուսիս, հարթ վայրում։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ ոմն մելիք Թանգյան։— Հորինվածքը միանավ, թաղակապ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ հարավից։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ ավերակ, քայքայված։

N 503

ԲԱԹԱԲԱԹԻ ՀՆԱՎԱՅՐ-ԲՆԱԿԱՏԵՂԻ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ այժմյան Բաթաբաթ անվանվող արոտավայրի տարածքում, Սիսիանի լեռնանցքի մոտ, լճակների շուրջը։— Տարածքը՝ ընդգրկում է ավելի քան 300—330 հեկտար տարածություն, ուր տեսանելի են զանազան շինությունների հետքեր, դամբարանադաշտերի տեղեր և այլն։— Վիճակը՝ ընդարձակ հնավայրի հետքերի մեծ մասը արդեն հարթեցված են, տեղ-տեղ թաղվել են հողի փլվածքների տակ, իսկ առանձին շինությունների քարերը անասնապահները հավաքելով քարակույտերի և պարիսպների են վերածել։

N 504

ՑԵՑԻԿ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ պատմական Օծոփ (Բադամլու) գյուղից 4—5 կմ հյուսիս-արևմուտք։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 90 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, անմարդաբնակ է XVIII դ. վերջերից։ Ավերակներում նշմարվում են եկեղեցու հետքերը։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)
Երևան, «Հայաստան» 1986թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice