ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՎԵՊ
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական հերոսավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն:
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղադասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը
պահպանվել է Աստվածաշնչում, հետագայում Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու
երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների Սասունում եղած իրեղեն
ապացույցների հիշատակություններ կան XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների
ուղեգրական նոթերում...
Հերոսավեպի մասին
|