ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն Էջեր
1-4 Ներածություն
Գլուխ 1 Գլուխ 2
Գլուխ 3 Գլուխ 4 Գլուխ
5 Գլուխ 6
Գլուխ 7 Գլուխ 8
Գլուխ 9 Գլուխ 10
Բովանդակություն (ինչպես գրքում)
[էջ 54]
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ԱՐՏԱՇԵՍ 1-Ի ԵՎ ՆՐԱ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. ՊԱՅՔԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Դեռևս Արտաշես 1-ից առաջ հասունացել էր միասնական պետության ներքո հայկական մանր իշխանությունները միավորելու գաղափարը, իսկ այն իրագործվեց Արտաշես I-ի գահակալության ժամանակ (189—160)։
Հայկական հողերի միավորման գործում Արտաշես I-ը հարկադրված եղավ հաղթահարել ոչ միայն Սելևկյան և Պարսից պետությունների, այլև ներքին կենտրոնախույս ուժերը։
Սկզբնաղբյուրներից երևում է, որ Արտաշեսը, ամենից առաջ, միավորել է Հայաստանի ծայրամասերից հարևան պետությունների խլած մարզերը։ Այդ մասին վկայում է Ստրաբոնը1։
Արտաշեսի այդ գործողությունները չէին կարող պատերազմ չառաջացնել հարևանների և Հայաստանի միջև։ Դժբախտաբար, այդ պատերազմների մասին մեզ չեն հասել պատմական հավաստի տվյալներ։ Միայն Խորենացու մոտ հիշատակություն կա Այրարատյան թագավոր Երվանդի դեմ վարած պատերազմի մասին։ Ըստ այդ հիշատակության, երբ Երվանդը տեղեկություն է ստանում, որ Արտաշեսը ցանկա-
_______________________
1 Տե՛ս Страбон, География, кн. XI, гл. 14, стр. 539.
[էջ 55]
նում է արշավել իր թագավորության վրա, իր և դաշնակից պետությունների զորքերը հավաքում է Երվանդաշատի հյուսիսային հեռու մատույցների մոտ և բանակ դնում Արտաշեսի զորքերի դիմաց1։
Ըստ Խորենացու նկարագրության, Արտաշեսի և Երվանդի զորքերի միջև եղած ճակատամարտը եղել է հետևյալ կերպ։ Լսելով որ Արտաշեսը իր զորքերը դասավորել է Արագած լեռան լանջերին, Երվանդը հավաքում է իր զորքերը, որոնք գտնվում էին 300 ասպարեզ (մոտ 55-60 կիլոմետր) հեռու, Երվանդաշատի հյուսիսում, Ախուրյանի առափնյա ճամբարում, և կենտրոնացնում է մայրաքաղաքի ոչ հեռու մատույցներում, Արտաշեսի զորքերի ճամբարի դեմ։
Այն ժամանակ Արտաշեսը և նրա զորքերի հրամանատար Սմբատ Բյուրատյանը կառուցում են իրենց զորքերի մարտակարգերը։ Երբ զորքերը պատրաստ էին մարտի, Սմբատը «հրամայեց պղնձե փողերը հնչեցնել և իր զորքի ճակատն առաջ շարժելով սլացավ, ինչպես արծիվը՝ կաքավների երամի վրա»։ Մարտը սկսվում է։ Զորավար Արգամը և Երվանդի զորքերի մարտակարգերի աջ ու ձախ թևերի նախարարները իրենց զորքերի հետ անցնում են Արտաշեսի կողմը։ Չնայած կատաղի դիմադրությանը, Երվանդի զորքերը այդտեղ պարտություն են կրում և նահանջում։
Երվանդը, լուր ստանալով, որ Արտաշեսը և Սմբատը պարսից օժանդակ զորքերով շարժվում են դեպի իր ճամբարը, իր ամբողջ բանակով գնում է դեպի Երվանդաշատ այն պաշտպանելու նպատակով։ Սակայն, նկատելով Արտաշեսի զորքերի բանակատեղը, Երվանդը դասավորում է իր զորքերի մարտական կարգերը ամառային ճամբարից շուրջ 10 կիլոմետր հարավ, Ալաջա լեռան հարավային ստորոտներում, Արտաշեսի զորքերի բանակատեղի դիմաց։ Երվանդի զորքերի այդ դասավորումը եղել է Երվանդաշատից 35-40 կիլոմետր հեռու։ Ճակատամարտի ընթացքում, նեղվելով Արտաշեսի բանակի հարվածներից, Երվանդի զորքերը, հավանորեն, կռվով ետ են քաշվել և հետո փախուստի դիմել
_______________________
1 Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, էջ 200—201։
[էջ 56]
կրճատելով ճակատամարտի վայրի և Երվանդաշատի միջև եղած տարածությունը 12—15 կիլոմետրով։ Ճակատամարտից փախած Երվանդի զորքերի տեղից մինչև Երվանդաշատ մնացած պետք է լինի 23-25 կիլոմետր, որն Արտաշեսը իր պահապան հեծյալներով անցել է ճակատամարտի երկրորդ օրվա առաջին կեսին, իսկ հետևակը` նույն օրվա երկրորդ կեսին։ Այդպիսով, Երվանդի և Արտաշեսի զորքերի միջև այդ ճակատամարտի տեղը պետք է համարել այժմյան Անիպեմզայի, Կարակալայի և Տեկորի միջև գտնվող և Տեկորի սարահարթ կոչվող տեղանքը։
Երվանդ թագավորի զորաբանակի մարտական կարգերի կենտրոնում, ինչպես երևում է, առջևից դասավորվել է հեծելազորը, նրա հետևից, Արգամ Մուրացանի գլխավորությամբ, հետևակը, որը ճակատամարտից առաջ անցնում է Արտաշեսի կողմը։ Աջ և ձախ թևերում դասավորվել են նախարարների զորքերը, որոնք ճակատամարտն սկսելուց անմիջապես հետո նույնպես անցել են Արտաշեսի կողմը։ Մարտական կարգերի երկրորդ գծում դասավորվել են Երվանդի դաշնակիցների զորքերը։ Մարտական կարգերի թիկունքում կանգնած են եղել Երվանդի թագավորական պահապան հեծելազորը և մյուս զորքերը։
Արտաշեսի զորաբանակի կենտրոնում առջևից շարվել է Սմբատի հեծելազորը, այնուհետև, երկրորդ գծի վրա, հետևակի հիմնական ուժերը` Արտաշեսի գլխավորությամբ։ Աջ և ձախ թևերում շարվել են Արտաշեսի կողմն անցած նախարարների զորքերը։ Աջ և ձախ թևերի պաշտպանության համար դասավորվել է արքայական թիկնապահ և նախարարների հեծելազորը։ Պարտություն կրելով, Երվանդը նահանջում է դեպի Երվանդաշատ։
Հետապնդելով Երվանդի փախչող զորքերին, զորավար Սմբատ Բյուրատյանի հեծելազորը նույն գիշեր հասնում է Երվանդաշատ բերդին։ Հանդիպելով Երվանդի և նրա դաշնակիցների զորքերի ուժեղ դիմադրությանը, Սմբատը իր հեծելազորի ջոկատներով կազմակերպում է քաղաքի պաշարումը, բերդի դարբասների հսկողությունը և սպա-
[էջ 57]
Երվանդաշատի ճակատամարտը 190 թ. (մ.թ.ա.)
[էջ 58]
սում է Արտաշեսի հրամանատարությամբ գործող հիմնական զորքերի մոտենալուն։
Հաջորդ օրն առավոտյան Արտաշեսը զորքերով գնում է Երվանդաշատ և ճակատամարտի երկրորդ օրվա կեսին հասնում է Երվանդի դաստակերտին, որր, ամենայն հավանականությամբ, գտնվել է ժամանակակից Հոկտեմբերյանի շրջանի Խերբեկլու գյուղի շրջակայքում։
Արտաշեսի մարտիկներն սկսում են համառ և ուժգին մարտերը բերդաքաղաքի պարիսպների պաշտպան՝ Երվանդի զորքերի դեմ։ Բայց բերդում գտնվող ժողովուրդը անձնատուր է լինում և բաց է անում դարբասը։ Բերդը ներխուժած Արտաշեսի ռազմիկներից մեկը սրի հարվածով ճեղքում է Երվանդի գլուխը և սպանում նրան։ Բերդի կայազորը անձնատուր է լինում և Երվանդաշատ միջնաբերդն ընկնում է Արտաշեսի ձեռքը։
Արտաշեսը մեծապես հոգ է տարել կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Հայաստանի պաշտպանության և զորքերի ղեկավարման գործը կարգավորելու նպատակով նա երկիրը բաժանել է չորս ռազմավարական շրջանների։
Մովսես Խորենացին հաղորդում է, որ երկրի վարչա-տնտեսական կարգը կանոնավորելու հետ միասին, Արտաշեսը «Զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում, արևելյան կողմի զորքը թողնում է Արտավազդին, Արևմտյանը տալիս է Տիգրանին, հարավայինը վստահում է Սմբատին, իսկ Հյուսիսայինը՝ Զարեհին...»1։
Արտաշես I-ի առաջ խնդիր է ծագում ընտրել հայոց միացյալ պետության կենտրոնի տեղը, որն իր տնտեսական, կուլտուրական և առևտրի զարգացմամբ ունենա միջազգային նշանակություն և որ նրա միջով անցնեն ռազմական նշանակություն ունեցող ուղիները։
«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են,— գրում է Մովսես Խորենացին,— և այնտեղ բլուրին հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»2։
_______________________
1 Մովսհս Խորենացի, Պատմություն Հայոց, էջ 211։
2 Նույն տեղը, էջ 205։
[էջ 59]
Պլուտարքոսը գրում է, որ Արտաշատ քաղաքը կառուցվել է Հայաստանում ապաստան գտած Կարթագենի զորավար Հաննիբալի խորհրդով1։
Նոր մայրաքաղաք Արտաշատը կառուցվել է 180—160 թթ. (մ.թ.ա.)։ Նրա բերդի ամուր պարիսպներին և անմատչելի միջնաբերդին զարնվելով, իրենց գլուխներն են ջարդել շատ հզոր պետությունների լավագույն զորավարներ։ Նա մեծ և վճռական դեր է խաղացել երկրի պաշտպանությունը կազմակերպելու գործում։
Խոսելով Արտաշես I-ի մասին, որպես քաղաքական և ռազմական գործչի, կարելի է նշել հետևյալը.
1. Արտաշես I-ը եղել է Առաջավոր Ասիայի քաղաքական աչքի ընկնող դեմքերից մեկը։ Այդ հաստատվում է նրանով, որ Պոնտոսի, Փոքր Հայքի, Կապադովկիայի և Պափլագոնիայի միջև 179 թ. (մ.թ.ա.) խաղաղության պայմանագիր կնքելուն այդ պետությունների հրավերով գործունյա մասնակցություն է ունեցել Մեծ Հայքի թագավոր Արտաշես I-ը։
2. Արտաշեսը պատմական Մեծ Հայքի թագավոր եղած ժամանակ (189-160 թթ.) կարողացել է միավորել հայկական հողերը և ստեղծել կենտրոնացված պետություն։ Հյուբշմանը ենթադրում է, որ Արտաշեսի և Զարեհի ժամանակ այս եփրատյան ընդարձակված Հայաստանը, հավանորեն, իր մեջ ընդգրկում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը, Կորճեքը, Ուտիքը և Արցախը2։
3. Արտաշեսը հայոց թագավորներից առաջինն էր, որ բաժանել է երկիրը ռազմական չորս շրջանների, նշանակել է այդ շրջաններում զինվորական պետեր` բդեշխներ, դասավորել է զորքերը սահմանները պահպանելու արտաքին հարձակումներից, որով ապահովել է երկրի ճկուն պաշտպանությունը։
_______________________
1 Плутарх, Сравнительные жизнеописания, т V, «Кимон и Лукулл»,
СПб, 1892, стр. 86.
2 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Ա, էջ 116-118։
[էջ 60]
Արտաշեսը հմտորեն գործադրել է մարտական գործողությունների գլխավոր ուղղությամբ զորքերի հիմնական ուժերը կենտրոնացնելու տակտիկան՝ մարտի հաջողությունները և կարճատևությունը ապահովելու նպատակով։ Ինչպես վկայում են պատմական աղբյուրները, Արտաշեսի ժամանակ քսանհինգ տարվա ընթացքում մղված բոլոր պատերազմներում հայկական բանակը պարտվել է միայն 166 թ. Անտիոքոս IV Եպիֆանի դեմ մղած ճակատամարտում։ Այդ բացատրվում է նրանով, որ Արտաշեսը հմտորեն կազմակերպել է զորքերի մարտական գործողությունները, վարպետորեն օգտագործել է տեղանքը՝ ճակատամարտը կազմակերպելու համար, և կարողացել է ժամանակին համախմբել քաղաքական ու ռազմական ուժերը։
2. ՏԻԳՐԱՆ II-Ի ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԶՈՐ ՊԵՏՈԻԹՅՈԻՆ ՍՏԵՂԾԵԼՈԻ ՀԱՄԱՐ
Տիգրան II-ը, ինչպես հայտնի է, Պարթևստանի գերությունից ազատվելուց և հայրենիք վերադառնալուց հետո 95թ. (մ.թ.ա.) թագադրվել է պատմական Հայաստանի Աղձնիքի այժմյան Ֆարկին քաղաքում և գահակալել է մինչև 55թ. (մ.թ.ա.)։
Գահ բարձրանալուց հետո Տիգրան II-ը 94թ. (մ.թ.ա.) Մեծ Հայքին է միացնում Ծոփքը։
Տիգրան II-ի ռազմական գործողությունների առաջին շրջանն ընթացել է նրա համար միջազգային քաղաքական բարենպաստ պայմաններում։ Դրանցից կարելի է թվարկել հետևյալները.
Առաջին, ստրուկների կատաղի պայքարը Հռոմի իշխանության դեմ, միաժամանակ, հռոմեական տիրապետության տակ գտնվող ժողովուրդների՝ Բյութանիայի, Կապադովկիայի, Պափլագոնիայի, Գալատիայի և մյուսների ընդվզումները Հռոմին ստիպեցին թեկուզ ժամանակավորապես հրաժարվել Արևելքում ակտիվ գործողություններից։
Երկրորդ. քսան տարվա ընթացքում (115 թ. մինչև 95 թ. մ. թ. ա.) Սելևկյան պետության ներսում գահակալական
[էջ 61]
կռիվներ էին տեղի ունենում, որի հետևանքով ծայր աստիճան թուլացել էր նա և ի վիճակի չէր դիմելու ռազմական ակտիվ գործողությունների։
Երրորդ. պարթևական Միհրդատ II-ի թագավորման վերջում խռովությունները սասանել էին այդ երկրի հզորությունը։ Պարթև ազնվատոհմիկների ապստամբությունը և Օրոդ թագավորի եղբոր միանալը նրանց՝ Միհրդատի տապալման և մահապատժի ենթարկելու պատճառ դարձան, որն ավելի վատթարացրեց պարթևական պետության դրությունը։
Օգտվելով ստեղծված միջազգային այս իրադրությունից և Պարթևստանի ներքին խռովություններից, Տիգրան II-ը դաշն կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ և սկսեց իր հաղթական արշավանքները մրցակից պարթևական Արշակունիների դեմ։
Ամենից առաջ, Տիգրանը խլեց գերությունից ազատվելու համար պարթևներին զիջած յոթանասուն հովուտները և Մեծ Աղբակը։ Այնուհետև Տիգրանը արշավեց Ադիաբենի վրա, որտեղ ավերեց Նինվեն և Արբելան։ Հնազանդեցնելով Ատրպատականը, Մարաստանը և Ադիաբենը, Տիգրանը շարժվեց դեպի պարթևական Արշակունիների ամառային գահանիստը՝ Եկբատան1։
Պարթևները ստիպված եղան զիջել Տիգրանին ամբողջ Միջագետքն ու նրա մեջ մտնող մարզերը՝ Միգդոնիան, Օսրոենը, և Տիգրանի հետ, իրենց համար աննպաստ, դաշինք կնքեցին2։
Հայ-պարթևական պատերազմները ընթացել են 89 թ. մինչև 70 թ. (մ.թ.ա.)։ Զբաղված լինելով այդ պատերազմներով, Տիգրանը չի կարողացել մասնակցել Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի և Հռոմի միջև մղված կռիվներին, մանավանդ որ չի ունեցել դաշնագրային ոչ մի պարտավորություն։
Մոտավորապես 84-83 թվականներից Տիգրանը իր հա-
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, Երևան, 1940, էջ 48—49:
2 Նույն տեղը։
[էջ 62]
յացքը ուղղեց դեպի Սիրիա։ Յուստինի վկայությամբ, սիրիական թագավորական ընտանիքում եղած թշնամությունն ու ներքին կռիվները ստիպել են սիրիական ժողովրդին իրենց երկրի համար կառավարիչ հրավիրել դրսից։ Դա եղել է Տիգրան II-ը, որը «հրավիրված լինելով սիրիական գահին, տասնյոթ տարվա ընթացքում կառավարել է կատարելապես անխռով։ Պատերազմներով նա չէր անհանգստացնում ուրիշներին, և նրան ոչ ոք չի անհանգստացրել, այնպես որ նա էլ կռվելու կարիք չի ունեցել»1։
Այսպիսով, օգտվելով ստեղծված միջազգային կացությունից, Տիգրան II-ը քսանհինգ տարում (95—70 թթ. մ. թ. ա.) ընդլայնել է իր երկիրը Սև ծովից և Քուռ գետից մինչև Միջերկրական ծովը և Եգիպտոսի սահմանները, Մարաստանից մինչև Կիլիկիա և Կապադովկիա։ Բնական է, որ այդպիսի լայնածավալ պետություն կառավարելու և պաշտպանելու համար պահանջվել է հսկայական ռազմական ուժ, որը կլանել է վիթխարի նյութական միջոցներ ու մարդկային ուժ։
Հայաստանի միայն բնակչության աճով և տնտեսության զարգացմամբ չի կարելի բացատրել այդ երկրի ասիական հզոր պետության վերածվելու փաստը։ Նպաստավոր այս պայմաններում հարկավոր էր լիներ ղեկավար մեկը, որը, օժտված լինելով կազմակերպչական և վարչական ընդունակություններով, խորապես գիտենար նաև ժամանակի ռազմական արվեստը։ Այդպիսրն է եղել Տիգրանը, որը քսանհինգ տարվա ընթացքում իր երկիրը դարձրել է Առաջավոր Ասիայի լայնածավալ և հզոր պետություններից մեկը։
Բայց Տիգրան II-ի այդ լայնածավալ պետությունը խայտաբղետ խառնուրդ էր տարբեր ցեղերի, լեզուների և կուլտուրաների՝ հասարակական տարբեր սոցիալ-տնտեսական կացութաձևերով։ Տիգրան II-ի միասնական, բայց խայտաբղետ պետությունր չէր կարող լինել համախմբված, միաձույլ, կայուն և ամուր պետություն։ Հավանորեն այդ է
_______________________
1 Юстин, Эпитома сочинения Помпея Трога, ВДИ, 1954, N 2. стр. 224.
[էջ 63]
պատճառը, որ Տիգրանը այդպես վճռականորեն ձեռնամուխ եղավ իր բանակը վերակազմելուն՝ հագեցնելով նրան նոր զենքերով, լայնորեն գործադրելով հելլենիստական քաղաքների և նրանց պաշտպանության համար մեծ նշանակություն ունեցող բերդաքաղաքներ կառուցելու եղանակը։ Այդպիսի քաղաքներից էր Տիգրանակերտը։
Տիգրան II-ի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը (ժամանակակից Ֆարկինը), որը գտնվել է «արքայական ճանապարհի» վրա, հեշտացրել է Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրների կապը։ Տիգրանակերտը ռազմա-ստրատեգիական նշանակություն ունեցող երեք կարևոր ճանապարհների հանգույցի վրա էր.
ա) Տիգրանակերտ-Պարսկաստան «արքայական ճանապարհ»,
բ) Տիգրանակերտ-Արտաշատ,
գ) Տիգրանակերտ-Արածանիի հովիտ։ Այս վերջինն ունեցել է ռազմագիտական բացառիկ նշանակություն։
Տիգրանակերտը կառուցված է եղել բարձր վայրում։ Երեք կողմից հյուսիս-արևելքից, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից Տիգրանակերտը պաշտպանել են ժամանակակից Ւլիջայի լեռները, իսկ հարավից՝ խոր կիրճը և Նիկեփորիոն գետափի անմատչելի, բարձր և ուղղաձիգ ժայռերը, որոնք ստեղծել են շրջապատող տեղանքի վրա իշխող դրություն։ Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն (20 մետր) բարձրություն ունեցող պարիսպներով, որոնց լայնությունն այնքան մեծ է եղել, որ տեղավորել են պահեստները, ախոռները, և ծառայնլ են աշտարակների կայազորների տեղաշարժերի ուղի։ Քաղաքի կենտրոնում կառուցված է եղել բերդը` իր բարձր աշտարակներով ու հրապարակներով։ Տիգրանակերտում, ինչպես երևում է, եղել են զենքեր արտադրելու բազմաթիվ արհեստանոցներ։ Այդ արհեստանոցների շնորհիվ զորքերը սպառազինվել են լավ որակի և բավականաչափ նոր զենքերով։ Այդ բոլորը նպաստել են Տիգրանակերտի բերդի անմատչելիությանը։ Հենց դրանով է բացատրվում, որ երբ հռոմեական զորավար Լուկուլլոսը շրջապատեց Տիգրանակերտի միջնաբերդը, ապա վեց ամիս բոլոր կործանարար տեխ–
[էջ 64]
նիկական և կենդանի ուժերը գործադրելով չկարողացավ հաղթահարել բերդի փոքրիկ կայազորի դիմադրությունը։
Տիգրան II-ի գերիշխանությունը ճանաչող պետությունները պարտավոր են եղել վճարել որոշակի հարկ և պատերազմի դեպքում օժանդակ զորք տրամադրել նրան։
Տիգրան II-ը սահմանել է զորքեր կառավարելու հետևյալ կարգը. նա երկիրը բաժանել է 120 ստրատեգիայի, որոնցից յուրաքանչյուրի ռազմական պետը` ստրատեգը, ղեկավարել է իր մարզի կամ շրջանի ռազմական ուժերը։ Ստրատեգները պարտավոր էին խաղաղ ժամանակ տալ սահմանված տուրքը, իսկ պատերազմի ժամանակ, թագավորի առաջին իսկ կոչին, իրենց գլխավորությամբ, կազմակերպված, վարժեցրած և զինված հետևակի ու հեծելազորի ջոկատներով ներկայանալ թագավորին։ Պատերազմի ժամանակ ներկայացվող զորքի թիվը ամեն մի ստրատեգիայի կամ նախարարության համար որոշվել է առանձին՝ հաշվի առնելով տվյալ ստրատեգիայի բնակչության քանակը։
Տիգրանի զորքերը կազմված են եղել հետևակից, հեծելազորից և սակրավորների ջոկատներից։
Հետևակը բաժանվել է գնդերի, ջոկատների, հարյուրյակների և հիսնյակների։ Միևնույն ժամանակ, հետևակը բաժանվել է թեթև և ծանր գնդերի՝ ըստ սպառազինման։ Հետևակը զինված է եղել աղեղներով, նիզակներով, սրերով և վահաններով։
Տիգրանի զորքերում հատուկ նշանակություն է ունեցել հեծելազորը, որի կազմում եղել են թեթև և զրահավոր գնդեր։ Հեծելազորը նույնպես բաժանվել է ըստ գնդերի, ջոկատների, հարյուրյակների և հիսնյակների։ Հեծելազորը զինված է եղել երկար նիզակներով, աղեղներով, սրերով և զրահներով։ Ըստ երևույթին, զրահավոր հեծյալ գնդերը մարտում ստացել են հատուկ առաջադրանքներ և գործել են ճակատամարտի ավելի վտանգավոր հատվածներում։
Տիգրանի բանակը ունեցել է և սակրավորների ջոկատներ, որոնք զինված են եղել ռազմախրամատային բահերով, կացիններով կամ տապարներով և այլ գործիքներով։։ Սակրավոր ջոկատները պարտավոր էին զորքերի համար անց-
[64-65 էջերի միջև]
Հայոց զորքերի կառուցվածքը Տիգրան II-ի ժամանակ
[էջ 65]
կացնել ճանապարհներ, կառուցել կամուրջներ, սարքել բանակատեղեր, խարավանդներ, խրամատներ և այլն։ Վերջապես, զորքերի հետևից գնում էր հսկայական գումակը՝ սննդամթերքներով, զենքերի պաշարով, ճամբարի պարագաներով ջորիների, եզների, ձիերի և այլ կենդանիների վրա բարձած։
Տիգրանի զորքի րնդհանուր թիվը եղել է մոտ 70—80 հազար մարդ, երբեմն էլ հասել է մինչև հարյուր հազարի։
Զորքերի կորիզը կազմել են գյուղացիները, շինականները, և քաղաքային բնակչությունը։ Պատերազմի ժամանակ ներգրավվել են նաև նվաճված երկրների զորքերը։
Զորքերի գրոհը սկսվում էր խոշոր դափեր ու թմբուկներ խփելով, ծածանվում էին ոսկեհուռ դրոշակներ և զորքերը վայրագ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում։
Գնդերի ջոկատները և հարյուրյակների պետերը, ինչպես և անվանի նախարարներն ու ազնվականները ունեին ավելի կատարելագործված և ավելի ճոխ զարդարված զենքեր ու հարուստ զգեստներ։ Ազնվականները սովորություն են ունեցել ոսկեզօծել կամ նույնիսկ թանկագին քարերով զարդարել իրենց զենքերը։
Արքունիքն ունեցել է մշտական բանակ, որի հիմնական մարտական կորիզն է կազմել հեծելազորը։ Հեծելազորը բաժանվել է պահապան գնդերի, խնդիր ունենալով պաշտպանելու միայն բերդերն ու ամրոցներր, որոնք Հայաստանում բավականին շատ էին և որոնցում պահվում էին թագավորական գանձերը։ Մշտական զորքեր եղել են նաև Հայաստանի սահմանամերձ մարզերում՝ Ծոփքում, Աղձնիքում, Արվաստանում, Կորդուքում, Նուշիրականում և Գուգարքում։ Անհրաժեշտության դեպքում, այսինքն՝ պատերազմի ժամանակ, այդ զորքերը համալրվել են։
Ի դեպ, Սալյուստոսն իր «Պատմության պատառիկներ» աշխատության մեջ («Հայկական պատերազմը» գլխում) հայտնում է պատերազմում հրդեհ առաջացնելու գործադրվող միջոցների մասին՝ նավթ, մայրի ծառի ընկույզի յուղ և այլն։
[էջ 66]
Վերոհիշյալ գրքի մեկնաբանություններում Ս. Լ. Ուտչենկոն պնդում է, որ այդ վերաբերում է Տիգրանակերտի պաշարմանը, «...երբ նավթի այրվող ջահերով վառում էին հակառակորդի պաշարողական միջոցները»1։
Խոսելով Տիգրանի զորքերի մարտական կարգերի մասին, նույն աշխատության մեջ Գայոս Սալյուստոսը հաղորդում է, որ «...ուղևորվում էին հեծյալները երկաթյա զրահներով... Ձիերի վրա եղել են նույնպիսի (թամբատակներ), որովհետև քաթանի վրա նրանք կարել էին երկաթյա թիթեղիկներ, ձկան թեփուկների նման... նրանց առաջից գնացել են երկաթե զրահ հագած հեծյալները»2։
3. ԼՈԻԿՈՒԼԼՈՍԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայոց թագավորի կողմից Սիրիան և Կիլիկիան գրավելու փաստը և Հայաստանի սահմանները Փոքր Ասիայի սահմաններին մերձենալը հռոմեացիք համարեցին իրենց իրավունքների ոտնահարում։ Բուն Իտալիայում ծագած խռովությունների պատճառով հռոմեացիք ստիպված եղան ժամանակավորապես հաշտվել այդ փաստի հետ և խուլ ու համր մնացին Իսրայելի, Եգիպտոսի, Սելևկյան թագավոր Փիլիպպոս VI-ի դիմումներին, որոնք ռազմական օգնություն էին խնդրում Տիգրանի դեմ։
Երբ Միհրդատ Եվպատորը, օգտվելով Հռոմի ներքին խռովություններից, կռիվ հայտարարեց նրան և դիմեց Տիգրան II-ի օգնությանը, վերջինս մերժեց։ Այդ մերժումը պետք է բացատրել հետևյալ նկատառումներով.
Առաջին. Տիգրանը մտադիր էր նվաճումներ կատարել ոչ թե Արևմուտքում, այլ Արևելքում, հետևապես նա կարիք չուներ խճճվելու Արևմուտքում Հռոմի դեմ պատերազմի մեջ։ Նա ձգտում էր ստեղծել մի պետություն, որը ելք ունենար դեպի Միջերկրական, Սև և Կասպից ծովեզրերը։
_______________________
1 С. Л. Утченко, Коментарий к фрагментам истории Гая Салюстий Крипса.
2 Г. С. Крипс, Фрагменты истории, ВДИ, 1950, N 1, стр. 309
[էջ 67]
Երկրորդ, ոչ միայն անհնարին, այլև կործանարար կլիներ Տիգրանի համար, եթե կռիվ սկսեր Հռոմի դեմ այն ժամանակ, երբ դեռ կարգի չէր բերել պետական շինարարությունն իր նվաճած երկրներում և վերջնականապես չէր յուրացրել իր խլած երկրները, որոնցում դեռ կային նրա դեմ ակտիվ գործող խմբակցություններ։
Երրորդ. այդ ժամանակ Տիգրանի ուշադրությունը կենտրոնացած էր երկրի խաղաղ շինարարության կենսագործման և հելլենիստական կուլտուրայի տարածման վրա։ Ուստի նա բացառիկ նշանակություն էր տալիս հելլենիստական քաղաքների, այդ թվում այնպիսի խոշոր քաղաքի կառուցմանը, ինչպիսին էր Տիգրանակերտը։
Չորրորդ. դեռ 73 թ. (մ.թ.ա.) Տիգրանը չէր ավարտել իր գործերը Սիրիայում և պատերազմ էր վարում Փյունիկիայում և Եգիպտոսի թագավոր Պտղոմեոսի դեմ։ Պատերազմ սկսել Հռոմի դեմ՝ նշանակում էր կռիվ վարել երեք ճակատով, որը, ըստ երևույթին, Տիգրանը համարել է աննպատակահարմար, քանի որ իր երկիրը կարող էր դնել ծանր վիճակի մեջ։
Հինգերորդ. Պարթևական պետությունը հարմար առիթ էր փնտրում Հայաստանի դեմ կռվի դուրս գալու համար։ Հռոմի հետ պատերազմ վարել նշանակում էր ստեղծել այդպիսի հարմար առիթ պարթևների համար։ Հայաստանի համար այդ նույնպես կլիներ ուժից վեր։
Վեցերորդ. նկատի ունենալով Հռոմի ներքին երկպառակությունները, Տիգրանը հույս ուներ, թե Հռոմի Սենատը չի վավերացնի Հայաստանի դեմ պատերազմ սկսելը, ինչպես որ չէր ենթադրում Լուկուլլոսի նենգ հարձակումը Հայաստանի վրա, հենց այդ էր պատճառը, որ Տիգրանը ոչ միայն Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի հետ դաշինք չկնքեց Հռոմի դեմ, այլև ամեն կերպ աշխատեց խիստ չեզոքություն պահպանել։
Որ Տիգրանը հետևել է չեզոքության, երևում է նաև Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի՝ պարթևական թագավոր Արշակին գրած նամակից. «...Քանի որ նրա պետությունը չեն շոշափել, Տիգրանը մտադրություն ունի վերջացնել
[էջ 68]
պատերազմը իր տնից հեռու, ռազմական գործում հմուտ իմ զինվորների օգնությամբ...»1։
Բայց հանգամանքները դասավորվեցին ոչ այնպես, ինչպես մտածել է Տիգրանը։
Հռոմի Սենատի ուղարկած Լուկուլլոս զորավարը Կիզիկոս քաղաքի մոտ պարտության մատնեց Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորին և, հետապնդելով նրան, վերջնականապես ջախջախեց պոնտական բանակը։ Խուսափելով գերի ընկնելուց, Միհրդատը ապաստանեց Մեծ Հայքի սահմաններում։ Նրա փեսան՝ Տիգրանը, կարգադրեց ցույց տալ նրան արքայական մեծարանք, բայց անձամբ չհանդիպեց նրան, պահեց հեռու մարզերի սահմանում և չհրավիրեց իր արքունիքը։ Լուկուլլոսի այդ հաղթանակով (72 թ. մ. թ. ա.) Հռոմին ենթարկվեցին ամբողջ Պոնտոսն ու Փոքր Հայքը։ Իսկ Տիգրանի դեմ պատերազմ վարելու գործում իրեն արդարացնելու համար Լուկուլլոսը առիթ համարեց Միհրդատի Հայաստանում գտնվելը։
Լուկուլլոսը 71 թ. վերջին Տիգրանի մոտ ուղարկեց Ապպիանոս Կլավդիոսին, պահանջելով իրեն հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորին։ Երբ Ապպիանոս Կլավդիոսը ներկայացրեց Լուկուլլոսի ուղերձը Միհրդատին հանձնելու մասին, Տիգրանը կտրականապես հրաժարվեց։
Լուկուլլոսը դա առիթ ծառայեցրեց Հայաստանի դեմ պատերազմելու համար։ 70 թվականին, Սինոպ և Ամիզա քաղաքները գրավելուց հետո, Լուկուլլոսը վերադարձավ Հռոմեական Ասիա և Տիգրանից գաղտնի սկսեց պատերազմ նախապատրաստել Հայաստանի դեմ։
Լուկուլլոսը պատերազմն սկսեց իր սեփական պատասխանատվությամբ, դիմելով այնպիսի խորամանկ միջոցի, ինչպես Տիգրանի նվաճած երկրներում ներքին պառակտումներ կազմակերպելն էր, որին գործոն մասնակցություն ունեցավ Ապպիանոս Կլավդիոսը։
Անցնելով Եփրատ գետը, Լուկուլլոսի զորքերը, ըստ Մանանդյանի ուսումնասիրության, ընթացել են Տոմիսայից
_______________________
1 Г. С. Крипс, стр 310.
[էջ 69]
«թագավորական ճանապարհով», Խարբերդի դաշտավայրով դեպի Արղանա (այժմ Դիարբեքիր)։ Այդ վայրից մինչև Տիգրանակերտ մնացած է եղել մոտավորապես 150 կիլոմետր։ Շուտով իրադրությունը Տիգրան II-ին ստիպել է այլևս չսպասել և միջոցառումներ ձեռնարկել թշնամուն հակահարված տալու համար։ Այդ ժամանակ Տիգրանը իր տրամադրության տակ բավականաչափ զորք չուներ։ Անպատրաստ լինելով պատերազմի և հանկարծակիի գալով, նա ստիպված էր քաղաքը մասնակիորեն դատարկել և հեռանալ մի անվտանգ վայր, որտեղից հնարավոր լիներ դիմադրություն պատրաստել։ Ժամանակ շահելու և հակառակորդի ուժերը Տիգրանակերտից հեռու մատույցներում կազմալուծելու նպատակով, Տիգրանն իր զորավար Մեհրուժանին (Միտրոբարզանեսին) տրամադրում է երկու հազար մարդուց կազմված հեծելազորի մի ջոկատ և պատվիրում թեկուզ ժամանակավորապես կասեցնել թշնամու շարժումը դեպի Տիգրանակերտ։ Մանկայոսին (Մանեճին) հանձնարարում է գլխավորել Տիգրանակերտի միջնաբերդի պաշտպանությունը՝ բերդի զինվորական կայազորով։
Տիգրանակերտում կային բազմաթիվ ստրուկներ, որոնց բերել էր Տիգրանը՝ Կիլիկիան և Կապադովկիայի հելլենիստական քաղաքները նվաճելիս։ Մանկայոսի խնդիրն էր՝ պահել Տիգրանակերտը մինչև թագավորական բանակի և դաշնակից Ատրպատականի, Աղվանքի, Իբերիայի օժանդակ զորքերի հասնելը։
Տիգրիս գետի մոտ Լուկուլլոսը իր առաջապահ զորքերը դասավորեց բանակատեղում, սպասելով գլխավոր ուժերի գալուն, ըստ երևույթին գետանցը միատեղ կազմակերպելու նպատակով։ Մինչ այդ, Լուկուլլոսի հետախույզներր զեկուցել էին, որ թշնամին երևացել է։
Ըստ Պլուտարքոսի, Մեհրուժանի հեծելազորը կազմված էր 3000 հեծյալից, իսկ ըստ Ապպիանոսի, որը ավելի անկողմնակալ մոտեցում ունի, Մեհրուժանի հեծելազորը կազմված էր երկու հազար հեծյալից։
Ամենայն հավանականությամբ, Մեհրուժանի առաջապահ հեծյալ ջոկատի և Սիքստիլիուսի գլխավորած հռոմեա-
[էջ 70]
կան առաջապահ զորամասերի հանդիպումը տեղի է ունեցել ժամանակակից Ւլիջա լեռնանցքի շրջանում, Տիդրանակերտից 50-60 կիլոմետր դեպի արևմուտք։
Ըստ Պլուտարքոսի, հայոց փոքրաքանակ հեծելազորի ջոկատի երևալը խուճապի է մատնել և իրեն՝ Լուկուլլոսին, ուստի նա ստիպված է եղել անձամբ զբաղվել իր զորքերի մարտական կարգերի դասավորումով և իր ամբողջ հեծելազորն ու հետևազորը առաջ շարժել՝ ծուղակի մեջ չընկնելու համար։ Այս փաստերը չեն խոսում Լուկուլլոսի սխրագործությունների մասին, որին այնպես գովաբանել է Պլուտարքոսը։ Պլուտարքոսի վկայությունից երևում է նաև, որ Մեհրուժանի գլխավորությամբ հայկական հեծելազորի երկու հազարից բաղկացած ջոկատը ձեռնամարտում անվեհեր և քաջաբար կռվել է վեց-յոթ անգամ իրենից գերազանց հակառակորդի դեմ։ Եվ երբ անհավասար մարտում զոհվել է նրանց զորավար Մեհրուժանը, այն ժամանակ միայն նրա ջոկատի մնացորդները նահանջել են։
Սեքստիլիուսը արագաշարժ երթով մոտենում է Տիգրանակերտին։
Այնուհետև Տիգրանը, թողնելով Տիգրանակերտը, նահանջում է Տավրոս և սկսում հավաքել իր ուժերը։
Տիգրանակերտի պաշարման բոլոր աշխատանքները Լուկուլլոսը հանձնարարել էր իր զորավար Սեքստիլիուսին։ Շրջապատելով Տիգրանակերտում Մանկայոսի զինվորական կայազորը, Սեքստիլիուսի զորքերը հապճեպորեն և անմիջապես գրավում են քաղաքի պատերից դուրս գտնվող բնակավայրերը։ Սովորական ձևով կառուցելով բանակատեղը, հռոմեական զորքերն իրենց շրջապատում են խոր փոսերով և բանակատեղի շուրջը շինում բարձր պատերով աշտարակներ։ Հռոմեացիք քաղաքը շրջապատում են չորս մետրից ավելի բարձր հողապատնեշով և չորս մետրից ավելի խոր, մոտ չորս մետր լայնությամբ փոսերով։ Օգտվելով պաշարման երկարատև ժամանակից՝ հռոմեացիք պատրաստեցին մեքենաներ և բերդի պատերի տակ անցքեր փորեցին։ Սակայն բերդը գրոհով գրավելու նպատակով հռոմեացիների թափած բոլոր ջանքերը ապարդյուն անցան։ «Կրիաների»
[էջ 71]
ամեն տեսակ գործադրումը, կործանիչ մեքենաները և այլ տեսակի մարտական տեխնիկան նույնպես ցանկալի արդյունք չտվին, որովհետև բերդի հերոսական կայազորը անսասան և համառ դիմադրում էր հռոմեացիներին, կորուստներ հասցնելով նրա կենդանի ուժին։ Քաղաքի պաշտպանները բերդի պատերից թշնամու գլխին էին թափում հրավառ նյութեր և ոչնչացնում պաշարող մեքենաները։
Երբ Լուկուլլոսի զորքերը զբաղված էին Տիգրանակերտի պաշարումն ամրացնելով, Տիգրանր վեց հազարանոց մի հեծյալ բանակ ուղարկեց իր կանանոցը և գանձերը փրկելու։ Հեծյալների այդ ջոկատը 69 թ. մայիս ամսին գիշերային խիզախ գրոհով ճեղքեց Տիգրանակերտը պաշարող հռոմեական զորքերի օղակը։ Հեծելազորը աղեղներից դիպուկ նետաձգությամբ փակեց հռոմեացիների բանակատեղի ելքը, ուժով ներխուժեց բերդը և գիշերը Տիգրանակերտից դուրս բերեց Տիգրանի կանանոցն ու գանձերը։
Տիգրանակերտի պաշարման օրերին Տիգրանը իր արքունիքն է հրավիրում Միհրդատ Եվպատորին՝ ռազմական ծրագիր մշակելու և միասնական ճակատով գործելու համար։
Տիգրանի և Միհրդատի տեսակցությունը կայացել է 69 թ. գարնան վերջին-ամառվա սկզբին, այն ժամանակ, երբ հռոմեացիք պաշարում էին Տիգրանակերտի բերդը և երբ Տիգրանը պատրաստվում էր ճակատամարտի։
Տիգրանակերտի պաշարումը, որը սկսվել է 69 թ. (մ.թ.ա.) մայիս ամսին, տևեց ավելի քան հինգ ամիս։
Այդ ժամանակամիջոցը թշնամի կողմերն օգտագործեցին ճակատամարտի վճռական օրվան նախապատրաստվելու համար. Լուկուլլոսը ուժեղացրեց պաշարման աշխատանքները, իսկ Տիգրանը պատրաստեց նոր զորքեր՝ իր մայրաքաղաքը փրկելու համար։
Մոտ 160 օրվա ընթացքում Տիգրանակերտ ամրոցի մարտական ու քաջարի կայազորը, սպասելով Տիգրանի նոր կազմակերպվող բանակին, դիմացավ պաշարմանը։ Այդ միջոցին Տիգրանը Հայաստանի տարբեր մարգերից հավաքեց և կազմավորեց իր զորքերը։ Պլուտարքոսր հաղորդում է, որ Տիգրանին օգնության եկան Ատրպատականի, Ադիաբենի
[էջ 72]
թագավորները և Աղվանքի, Իբերիայի ու մյուս դաշնակից նրկրների զորքերը։
Տիգրանն իր բանակով 69 թ. աշնանը ռազմերթով անցավ Տավրոսի լեռնաշղթան և շարժվեց դեպի հարավ՝ Տիգրանակերտում պաշարված կայազորը փրկելու համար։
Ահա այդ ժամանակ Միհրդատ Եվպատորը իր զորավար Տաքսիլիոսի միջոցով Տիգրանին խորհուրդ է տալիս չճակատամարտել հռոմեական զորքերի դեմ, այլ հեծելազորի օգնությամբ կտրել Լուկուլլոսի բանակի հաղորդակցության ուղիները, դժվարացնել սննդամթերքների հայթայթումր, սովի մատնել նրանց, ուժասպառել և հարվածներ տալ՝ առանց վճռական ճակատամարտի։ Բայց, ինչպես ասված է վերևում, ոգևորված լինելով վեցհազարանոց հեծելազորի հաջողություններով, հաշվի առնելով իր զորքերի գերակշռությունը, ինչպես և ցանկանալով Մանկայոսի կայազորին անհապաղ օգնություն ցույց տալ (որի պարտության հետևանքով Տիգրանակերտը կարող էր մոխրակույտի վերածվել), Տիգրանը որոշեց ճակատամարտ տալ։ Հայոց թագավորը հատկապես մտահոգված էր Տիգրանակերտի ազատագրմամբ։ Մեծ ծախսերով և հելլենիստական քաղաքների ձևով կառուցված Տիգրանակերտը պետք է դառնար Հայաստանի կուլտուր-լուսավորական կենտրոններից մեկը, նպաստեր գիտության, արվեստի ու առևտրի զարգացմանը։
Տիգրանակերտ քաղաքը պաշարելով, Լուկուլլոսը հասկանում էր, որ Տիգրանը չի հանդուրժի այդ, անպայման ստիպված կլինի վերադառնալ և իր մայրաքաղաքը փրկելու համար ճակատամարտի բռնվել։ Ուստի Լուկուլլոսը մանրազնին նախապատրաստում էր իր զորքերը Տիգրանին ըստ արժանվույն դիմադրելու։
Եվ այսպես, 69 թ. հոկտեմբերի սկզբին Տիգրանի զորքերը մոտեցան Տիգրանակերտի հարավային մատույցներին և բերդի պաշտպանների աչքի առաջ բանակ դրեցին։ Հռոմեացիների հետ վճռական ճակատամարտ մղելն արդեն անխուսափելի էր։
Տիգրանի զորքերի դասավորման մասին մանրամասնորեն գրել է գերմանական գիտնական Բելքը, որի հետ, ինչ-
[էջ 73]
պես հաստատում է ակադ. Հ. Մանանդյանը, համաձայն են բոլոր գիտնականները։ Այդ նկարագրությունը կարևոր ենք համարում մեջ բերել ըստ Հ. Մանանդյանի թարգմանության.
«Ֆարկին-սուի լայնանիստ ձորադաշտից հանդարտ ցած իջնելով դեպի հարավ-արևելք,— ասում է Բելքը,— մոտ քսան կիլոմետր անցնելուց հետո՝ հասնում ենք մի մեծ դաշտ, ջրառատ Բատման-սուի գետադաշտր, որը հյուսիսում սկսվում է մեր գտնված տեղից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կամուրջի տակից և շարունակվում է այնուհետև 12—15 կիլոմետր դեպի հարավ, և ապա վերջանում է։ Դաշտի լայնությունը տարբեր տեղերում մեկից մինչև երեք կիլոմետր է...: Սա կատարյալ հարթավայր է առանց որևէ ելևէջների և այնքան ընդարձակ, որ կարող է իբրև բանակատեղ ծառայել ամենաստվար զորքի։ Իսկ գետը... որը պետք է անցներ Լոլկուլլոսը՝ Բատման-սուն էր, որը 30, 40 և կամ 50 մետր լայնությամբ, հանդարտ ու անաղմուկ, սակայն սրընթաց՝ հոսում և թափում էր իր հորդառատ ջրերը ավելի փոքր Դիարբեքիրի գետի մեջ... Ուղիղ [Բատման-սուի] դեմ... գտնվում է մի մեծ սարահարթ, որը գրեթե գահավիժորեն իջնում է արևմտյան ուղղությամբ դեպի Բատման-սուն, որը սարահարթի ստորոտից հեռու է գտնվում մոտ 5-6 կիլոմետր, իսկ հարավ-արևմտյան ուղղությամբ ցածրանում է, ընդհակառակն, աստիճանաբար դեպի գետը... Այստեղ, հենց այս մեղմ սարալանջի վրա, բանակել էր Տիգրանի մեծ զորքը, որը 150-200 մետր համեմատական բարձրություն ունեցող այս կետից կարող էր տեսնել Տիգրանակերտը և պաշարող զորքի վրանները։ Նմանապես և պաշարվածները կարող էին սրանց տեսնել, որովհետև այնտեղից պարզ տեսնվում է ամբողջ տարածությունը՝ սարահարթը, մեղմ սարալանջը, Բատման-սուն և հարթավայրը»1:
Հենվելով Տիգրանակերտի ճակատամարտի վայրի մասին Բելքի տված նկարագրության վրա, կարելի է եզրա-
_______________________
1 Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 114-115։
[էջ 74]
կացնել, որ հայկական բանակի ճամբարի համար Տիգրանն ընտրել է Բատման-սու գետի ձախ ափի հարթավայրը։ Նշված վայրը Տիգրանակերտից մոտ 20-22 կիլոմետր հարավ-արևելք է։
Ճակատամարտի համար Տիգրանակերտից այդպիսի հեռու վայրի ընտրելը, հռոմեական պաշարող զորքերի վրա չհարձակվելը, քաղաքի պարիսպների պաշարումը չվերացնելը հետևանք է նրա, որ Տիգրանը խուսափել է ճակատամարտ տալ թշնամու զորքերին Տիգրանակերտի պարիսպների մոտ՝ զգուշանալով, որ կռվող ուժերի հարվածներից քաղաքն ավելի կավերվի։ Ուստի Տիգրանը բանակ է դրել Բատման և Ֆարկին գետերի միացման տեղում։
69 թ. հոկտեմբերի 5-ին Լուկուլլոսը բանակ է դնում Ֆարկին-սու գետի աջ ափին, Բատման-սու գետի հետ նրա միացման տեղում, այսինքն՝ հայկական զորքերի բանակատեղի դիմաց։
Պլուտարքոսը հաղորդում է, որ Լուկուլլոսը «...թողնելով Սորնատիոսին վեց հազարանոց ջոկատով Պոնտոսի ափերը պաշտպանելու համար, ինքը քսաներկու հազար հետևակով և համարյա երեք հազար հեծելազորով շարժվեց նոր արշավանքի...»1։ Իսկ ըստ Ապպիանոսի, Լուկուլլոսը Տիգրանի դեմ հանել է երկու լեգեոն և 500 հեծյալ։
Պլուտարքոսի և Ապպիանոսի այդ երկու հաղորդումները ոչ միայն ճիշտ չեն, այլև նրանք դիտմամբ պակասեցրել են հռոմեական զորքի քանակը։ Այդ հաղորդումներում կանխամտածված կերպով չեն ցույց տրված Հռոմի դաշնակից Փոքր Ասիայի երկրների՝ Բյութանիայի, Գալատիայի, Կապադովկիայի և մյուսների զորքերի քանակը, որոնք մասնակցել են այդ ճակատամարտին։ Իսկ ըստ այն ժամանակ գոյություն ունեցող հռոմեական հրահանգների, Հռոմի վարած պատերազմներում դաշնակից զորքերի քանակը չպետք է պակաս լիներ հռոմեացիների զորքերից։
Ըստ Պլուտարքոսի հաղորդումների, Լուկուլլոսը Հայաստանի դեմ է գնացել քսաներկու հազար հետևակով և 3000
_______________________
1 Плутарх, Лукулл, стр. 72. 74
[էջ 75]
հեծյալներով։ Այդ դեպքում որտեղի՞ց է Լուկուլլոսը Սեքստիլիուսի տրամադրության տակ դրել 6000 հեծյալ և կրկնակի հետևակ՝ Միտրոբարզանի հայկական հեծելազորի ջոկատին դիմադրություն ցույց տալու համար, որի մասին նույնպես գրում է Պլուտարքոսը։
Ըստ նույն Պլուտարքոսի, Տիգրանակերտը պաշարող հռոմեական հետևակը ընդամենը 17 հազար մարդ էր. Լուկուլլոսը դրանից թողել էր Մուրենայի կարգադրության ներքո 6000 մարդ, իսկ 11 հազար հետևակ էլ պաշարումից դուրս է եկել և Տիգրանի դեմ բանակատեղ է կազմել Բատման-սու և Ֆարկին-սու գետերի միացման մոտ։ Նույն Պլուտարքոսի վկայությամբ, Հայաստան արշավող Լուկուլլոսի զորքերը ոչ մի մարտում ոչ մի կորուստ չեն ունեցել։ Բայց այդ 22 հազար զորքից (հետևակ) Տիգրանակերտի մոտ գտնվել է միայն 17 հազարը, Պլուտարքոսը լռում է այն մասին, թե ո՞ւր մնացին հինգ հազար «հռոմեական ասպետները»։ Այս մեկ անճշտություն։
Երկրորդ անճշտությունը. Պլուտարքոսը խուսափում է ասել, թե հռոմեական զորքերի հետ միասին Տիգրանի դեմ ճակատամարտին մասնակցել են Հռոմի դաշնակից երկրների՝ Կապադովկիայի, Գալատիայի, Բյութանիայի, Փյունիկիայի և այլ երկրների օժանդակ զորքերը, իսկ դրանց քանակը, ինչպես ասացինք, պակաս չի եղել հռոմեական զորքերից։ Հաշվի առնելով հայ-պոնտական միության դեմ պատերազմելու ծանրությունը, Լուկուլլոսը պահանջել է լիովին կատարել հռոմեական դաշինքից բխող հրահանգը, օժանդակ բանակների հաշվին կրկնապատկել է իր զորքերի քանակը, հասցնելով 44-45 հազար հետևակի և մոտավորապես 6000 հեծյալի։ Որ Տիգրանակերտի ճակատամարտում կռվում էին և Հռոմի դաշնակից երկրների զորքերը, այդ ապացուցվում է նույն Պլուտարքոսի վկայությամբ։ «Լուկուլլոսը հրամայեց,— հայտնում է Պլուտարքոսը,— իր տրամադրության ներքո գտնվող փռյուգիական և գալլական հեծելազորին հարձակվել թշնամու թևերի վրա»1։ Հետևակից 6000
_______________________
1 Плутарх, Лукулл, стр. 76—77.
[էջ 76]
մարդ Լուկուլլոսը թողել է Մուրենային՝ Տիգրանակերտի պաշարումը շարունակելու, իսկ մնացած 38-39 հազար հետևակով և 6000 հեծելազորով բանակ է դրել Տիգրանի դեմ։ Լուկուլլոսի բանակի այս թվի և նրա բանակի կորուստների մասին Պլուտարքոսը լռել է, որովհետև լռել է ինքը` Լուկուլլոսը, և Սենատին զեկուցել է միայն իր «սխրագործությունների» մասին։ Լուկուլլոսը կրկնակի պակասեցրել է Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցած հռոմեական զորքերի քանակը և թաքցրել է նրանց կորուստները, որպեսզի գովաբանի իր ռազմական տաղանդը։ Իսկ Պլուտարքոսը «Լուկուլլոսի կենսագրությունը» իր աշխատությունը գրելիս օգտագործել է Լուկուլլոսի արխիվային նյութերը, այդտեղից էլ առաջացել է Պլուտարքոսի կողմնակալությունը։
Ավելի պարզ է դառնում հռոմեական պատմիչներ Պլուտարքոսի և Ապպիանոսի՝ դեպքերի միտումնավոր լուսաբանումը, երբ մեջբերում ենք նրանց հաղորդումները Տիգրանի գլխավորությամբ Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցած հայկական բանակի քանակի վերաբերյալ։
Ըստ Պլուտարքոսի «...նրա [Տիգրանի] հետ եղել է 20000 աղեղնավոր և պարսավոր, 55000 ձիավոր... 150000 ծանրազեն հետևակ` բաժանված ըստ կոհորտների և փաղանգների, ճանապարհաշեն, կամուրջներ կառուցող և ուրիշ աշխատանքներ կատարող զինվորների թիվը հասնում էր 35000 մարդու»1։
Ճիշտ չէ նույնպես Ապպիանոսի հաղորդումը Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցած հայկական զորքերի քանակի մասին։ Ապպիանոսի տեղեկությունները գերազանցում են Պլուտարքոսից։ «Տիգրանր հավաքելով,— գրում է Ապպիանոսը, — 25000 հետևազոր և մոտավորապես 50000 ձիավոր, ուղարկեց նրանցից մոտ 6000-ը Տիգրանակերտ։ Նրանք ճեղքեցին հռոմեացիների ամրությունները դեպի բերդի կայազորը և, վերցնելով թագավորի կանանց, վերադար-
_______________________
1 Նույն տեղը։
[էջ 77]
ձան. մնացած զորքերի հետ ինքը Տիգրանը շարժվեց Լուկուլլոսի դեմ»1։
Նորագույն հետազոտողներ ակադ. Հ. Մանանդյանը և մյուսները Տիգրանի զորքերի քանակին վերաբերող տվյալները բացահայտորեն խիստ չափազանցված են համարում։ Այդ գիտնականները իրականությանն ավելի մոտ են համարում Մեմնոնի տվյալները, ըստ որի Տիգրանակերտի ճակատամարտում Տիգրանի զորքն ունեցել է 80000 մարդ, և Ֆլեգոն Տրալլացու տեղեկությունները, ըստ որի Տիգրանի բանակը կազմված է եղել 30000 ձիավորից և 40000 հետևազորից2։ «...Ւնչպես հայտնի է,— գրում է Մանանդյանր,— հռոմեական զորավարներն իրենց պաշտոնական զեկուցագրերում թշնամու բանակի մասին տալիս էին միշտ չափազանցված ու սուտ տեղեկություններ»3։
Հ. Մանանդյանը շատ դիպուկ նկատում է, որ եթե Տիգրանն ունենար 260 հազարանոց բանակ, ապա նա այդպիսի հսկայական բանակով, մեծաքանակ գումակով, տարբեր բեռնատար կենդանիներով չէր կարող տեղափոխվել Տավրոսի լեռների նեղ կածաններով։
Մանանդյանը գտնում է, որ «Տիգրանի զորքը կարող էր Լուկուլլոսի զորքից ավելի լիներ ոչ թե քսան, այլ առ առավելն երկու անգամ»։ Կարելի է ասել, որ այդքան էլ չի եղել, և դա հաստատվում է այն ժամանակ Հայաստանի համար ստեղծված վիճակից։ Հայոց զորքերի մի մասը հենց այդ ժամանակ զորավար Բագրատունու գլխավորությամբ գտնվել է Սիրիայում և պաշտպանել է Տիգրանի նվաճումները։ Մյուս մասը Տիգրանի եղբայր Գուրոսի գլխավորությամբ պահպանել է Մծբինը (Նիզիբիան), երրորդ մասը պաշտպանել է սահմանները պարթևների և հռոմեացիների կողմն անցած Ծոփքից և կորդուեններից, այնպես որ Հայաստանի մնացած երկրամասերից, ինչպես և դաշնակից Աղվանքից,
_______________________
1 Аппиан, Митридатовы войны, СТР 118.
2 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 118։
3 Նույն տեղը։
[էջ 78]
Իբերիայից ու Մեդիայից Տիգրանը կարող էր կազմավորել իր զորքը, լավագույն դեպքում, ոչ ավելի, քան 70000 մարդ։
Ըստ Պլուտարքոսի, գրում է Մանանդյանը, Տիգրանն իր զորքերի մարտական կարգը դասավորել է «150-200» մետր բարձրությամբ բլուրի հարավ-արևմտյան զառիվայրի վրա, ընդհանուր ճակատով՝ հետևազորը, աջ թևում, ելուստն առաջ՝ ամբողջ հեծելազորը1։ Տիգրանը դասավորել է մարտական կարգը՝ առջևից և կենտրոնում հեծելազորը, նրա հետևից հետևակը, ապա գումակային զորամասերը2։ Տիգրանը չի զբաղեցրել «150 — 200» մետր նշված բլուրը։ Տիգրանի զորքերի դասավորման մասին կազմված սխեմաները ճիշտ չեն։ Նրանց մեջ չեն ցույց տված Տիգրանի զորքերի զրահավոր հեծելազորի, սակրավոր զորամասերի և գումակի դասավորումը։ Կենտրոնի առաջ եղել է թեթև հեծելազորը, որի վրա Լուկուլլոսը հրամայել է հարձակվել փռյուգիական և գալլական հեծելազորին։ Թեթև հեծելազորի հետևից շարված է եղել հետևակը, սրա հետևից՝ սակրավորները։ Հայկական բանակի աջ թևում նույնանման դասավորվել են Հայաստանի դաշնակից Ատրպատականի և Մարաստանի, իսկ ձախ թևում՝ Ադիաբենի, Իբերիայի և Աղվանքի զորքերը։
Կենտրոնական զորքերը գլխավորել է անձամբ Տիգրանը։ Աջ թևի զորքերի հրամանատարությունը նա դրել է Մարաստանի թագավորի վրա, իսկ ձախ թևինը տվել է Ադիաբենի թագավորին, որի զորքերի կազմի մեջ է եղել իբերիական բանակը։
69 թ. հոկտեմբերի 5-ի գիշերը իր զորքերով եկել է Լուկուլլուսը և բանակ դրել Բաթման գետի աջ ափին, որտեղ այդ գետը միանում է Ֆարկինի հետ։ Լուկուլլոսը մանրազնին հետախուզել է Տիգրանի զորքերի մարտական կարգերի դասավորումը և պարզել, որ Տիգրանի զորքերի գումակի անմիջապես հետևում գտնվող բլուրը հայկական զորքերը չեն գրավել, ուստի որոշել է ինքը գրավել։ Դրա համար գետն անցնելու տեղ է գտել Բաթմանի հոսանքի արևելքից-արև-
_______________________
1 Հ. Մանանդյան, Տիդրան երկրորդը և Հռոմը, էջ 123։
2 Նույն տեղը, էջ 125։
[էջ 79]
մուտք ոլորանում։ Դասավորելով հեծելազորի մարտական կարգերը Բաթման-սու գետի աջ ափին, իր հեծելազորին հրամայում է թշնամուն նեղել ճակատի կողմից, նրան քաշել դեպի իրեն և կամավոր կերպով ետ նահանջել, որպեսզի հետապնդողների շարքերը քայքայվեն։ Իսկ ինքը հետևազորի հետ միասին անցնելով թշնամու թիկունքը՝ գաղտնաբար զարտուղի ճանապարհներով բարձրանում է բլուրը1։ Այդ ծածուկ զարտուղի գետանցը կատարվել է ըստ երևույթին հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը (69 թ. մ.թ.ա.)։
Ճակատամարտի առաջին փուլը։ Երբ Լուկուլլոսը հասնում է «150-200» նշանագրված բլուրին, իր հեծելազորին ազդանշան է տալիս սկսել մարտը։ Փռյուգիական, գալլական և հռոմեական հեծելազորները մոտենում են Տիգրանի բանակատեղին և, ըստ Լուկուլլոսի նախօրոք տված հրահանգի, գալիս շրջվում են, հասկացնելով, թե իբր նահանջում են։ Այն ժամանակ, գրում է Պլուտարքոսը, «Տիգրանը ծիծաղելով կանչեց Տաքսիլեսին և ասաց. «Մի՞թե դու չես տեսնում, որ հռոմեական զորքերը փախչում են առանց ճակատ տալու»։ Իսկ Տաքսիլեսը պատասխանեց. «Ես կուզենայի, ո՜վ թագավոր, որ այդպիսի մի բան քո բախտից հանկարծ պատահեր, սակայն, ճանապարհ գնալիս՝ ոչ փայլուն հանդերձանքներ են հագնում, ոչ էլ մաքրված վահաններ ու մերկ սաղավարտներ, ի՞նչպես է, որ այժմ դուրս են հանված
զենքերը կաշվե պատյանների միջից. այդ պայծառությունը, սակայն, սպասվող ճակատամարտի և, անշուշտ, թշնամու դեմ ելուստի համար է»»2։
Տիգրանի զորքերը սկսում են հետապնդել հռոմեական նահանջող հեծելազորին և երկարաձգվում են լայնարձակ ճակատով։ Հայկական զորքերի շարքերը նոսրանում են և, տարվելով հետապնդմամբ, նրանք մոռացության են տալիս թիկունքում անպաշտպան գտնվող իրենց մեծաքանակ գումակն ու բեռնատար կենդանիներին։ Հակառակորդի այդ
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 124։
2 Տե՛ս նույն տեղը, էջ 121։
[էջ 80]
«փախուստից» Տիգրանը կարծում է, թե ինքը հաղթանակել է,
Երկրորդ փուլը։ Գիտելով մարտի ընթացքը, Լուկուլլոսը նկատում է, որ իր հեծելազորի կեղծ նահանջի ցույցը կատարվում է հաջող, որ Տիգրանի զորքերը զվարճանում են իրենց հաղթանակի հույսով։ Այն ժամանակ նա բարձրացնում է դիրքերից իր ամբողջ հետևակը և նետվում Տիգրանի գումակի ու բեռնատար կենդանիների վրա։ «Իսկ գրաստագումակն իսկույն աղմկելով փախավ և ընկավ հետևազորի վրա, հետևազորը՝ հեծելազորի վրա,— գրում է Ապպիանոսը։— Այնուհետև պարտությունը եղավ լիակատար, որովհետև հռոմեական հեծելազորը ևս ետ դառավ ու կոտորեց նրանց, որոնք հարձակվելիս ցրվել էին հեռուներր։ Իսկ գրաստագումակը, սեղմված լինելով՝ ընկել էր մյուսների վրա։ Եվ այդ մեծ խուճապի մեջ շատերը տրորվել էին ոտքերի տակ, բայց չգիտեին ճշտիվ, թե որտեղից էր սկսվել այդ արհավիրքը»1։
Երրորդ փուլը։ Հռոմեական զորքը հետապնդում են Տիգրանի զորքերին։
Պարտություն կրելով, Տիգրանի զորքերը դիմում են փախուստի։ Լուկուլլոսի զորքերը սկսում են հետապնդել նրանց։ Տիգրանի նահանջող զորքերը դիմադրություն են ցույց տալիս հռոմեացիներին։ Նրանք դեռ լուրջ վտանգ էին ներկայացնում Լուկուլլոսի համար, ուստի վերջինս իր զորքերին ստիպում է չտարվել թալանով, որը կարող է իրենց շարքերը թուլացնել։ Եվ երբ մոտենում է գիշերային խավարը, Տիգրանի զորքերը պոկվում են հռոմեացիների հետապնդումից և անցնում Տավրոսի լեռները։ Հռոմեացիների համար վտանգը վերացած է լինում, ուստի միայն այդ ժամանակ Լուկուլլոսը թույլատրում է զբաղվել ավարառությամբ։ Այդ մասին պարզ վկայում է Ապպիանոսը. «Կոտորածը շատ մեծ եղավ, որովհետև ոչ ոք ժամանակ չէր կորցնում կողոպուտի վրա, այդ խստիվ արգելել էր Լուկուլլոսը. ուստի և, ձեռք չտալով նույնիսկ ապարանջաններին ու ման-
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 124։
[80-81 էջերի միջև]
Տիգրանակերտի ճակատամարտը. 6 հոկտեմբերի 69 թ. (մ.թ.ա.)
[էջ 81]
յակներին, նրանք առաջ էին գնացել մոտ 120 ստադիոն1, մինչև որ վրա էր հասել գիշերր։ Իսկ այնուհետև միայն նրանք վերադարձան ու կողոպտեցին դիակները, որովհետև այդ այժմ թույլ էր տվել Լուկուլլոսը»2։
Հռոմեական գրեթե բոլոր պատմաբանները միակողմանի մատնանշում են այդ ճակատամարտում հայկական զորքերի կորուստները, չեն ցույց տալիս իրենց կորուստները: Օրինակ, Պլուտարքոսը, օգտվելով Լուկուլլոսի զեկուցագրերից, հաղորդում է. «...ասում են, որ [հայկական] հետևազորից կոտորվել էր ավելի քան 100000 մարդ, իսկ հեծելազորից շատ քչերն էին ազատվել։ Հռոմեացիներից վիրավորվել էին 100 մարդ և սպանվել 5 մարդ»3։
Կասկածից դուրս է, որ կորուստների այդպիսի հարաբեբակցությունը անհավատալի է և ցույց է տալիս Լուկուլլոսի հաղորդումների ստահոդ լինելը։
Էքհարդի «կարծիքով,— գրում է Հ. Հ. Մանանդյանը,— իրականին կարող է համապատասխան լինել ավելի շուտ Փլեգոն Տրալլացու վկայությունը, որի մոտ Տիգրանի զորքի ամբողջ կորուստը ցույց է տրված մոտավորապես 5000 մարդ։ Այս փոքր թիվն ինձ ևս ստույգ և գերադասելի է թվում, որովհետև Փլեգոնի տեղեկությունը ակներևաբար քաղված է փոքրասիական չեզոք աղբյուրից, իսկ այդ աղբյուրները, ինչպես մեր ուսումնասիրության ընթացքում տեսանք, ավելի արժանահավատ են, քան հռոմեական կողմնապահ ու աչառու երկերը»4։
Իրականությունն այն է, որ այդ ճակատամարտը չէր կարող լինել այդքան արյունահեղ, որտեղ, ըստ Պլուտարքոսի, զոհված հայոց հետևակի թիվը հասել է 100000-ի, իսկ հեծյալներինը՝ 50000-ի։ Նույն Պլուտարքոսի և Ապպիանոսի վկայությունների համաձայն, մարտի հենց սկզբից, Տիգրանի
_______________________
1 120 ստադիոնը հավասար է 22,5 կիլոմետրի, այսինքն՝ այն ժամանակվա
զորքերի շուրջ մեկ օրվա մարտական երթին։
2 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 124—125։
3 Տե՛ս նույն տեղը, էջ 124։
4 նույն տեղը, էջ 130։
[էջ 82]
բանակի թիկունքում ստեղծված խառնաշփոթության հետևանքով, Տիգրանն իսկապես ստիպված էր նահանջել՝ հռոմեացիներին համառ դիմադրություն ցույց տալով։ Հետևապես, այդպիսի մեծաքանակ կորուստ չէր կարող լինել։
Հայկական բանակին հաղթելուց հետո Լուկուլլոսը ավելի համարձակ և անվախ ուժեղացրեց Տիգրանակերտի պաշարումը։
Քաջարի զորավար Մանկայոսի գլխավորությամբ հռոմեացիներին դիմադրող Տիգրանակերտի հերոսական կայազորն արդեն որևէ օգնություն չէր կարող սպասել Տիգրանի թագավորական բանակից։ Տիգրանակերտի միջնաբերդի մարտական կայազորը բերդի պատերից թեև տեսավ թագավորի մեծաքանակ բանակի անկանոն նահանջը, այնուամենայնիվ, ո՛չ միայն չհանձնվեց, այլև շարունակեց ավելի համառորեն պաշտպանվել։ Եթե հռոմեացիներին հաջողվեց առանց խոշոր կորուստների և արյունահեղ մարտերի տիրանալ Տիգրանակերտին, ապա այդ կատարվեց Տիգրանակերտում գտնվող հույների դավաճանության և ապստամբության պատճառով։ Տիգրանակերտում կային մեծ թվով հույն գերիներ, որոնց Տիգրանը գերեվարել էր Կիլիկիայից և Կապադովկայից ու բերել էր մայրաքաղաքը կառուցելու համար։ Այդ հույները թեև դժգոհ էին Տիգրանից, սակայն, կայազորի հայկական զորամասերի հետ մեկտեղ, շարունակում էին պաշտպանել բերդը։ Բնավ էլ պատահական չէր, երբ Մանկայոսը հույներին կասկածեց դավաճանության մեջ և զինաթափ արեց նրանց, որից հետո միջոցներ ձեռք առավ նրանց բանտարկելու։ Իսկ հույները, գրում է Ապպիանոսը, «...վախենալով, որ իրենք կկալանավորվեն, բրերով զինված միասին գնացին և բանակ դրին բացօթյագում։ Իսկ երբ Մանկայոսը նրանց դեմ զինված բարբարոսներ ուղարկեց` նրանք, վերնազգեստները վահանների փոխարեն կապկպելով ձախ ձեռքերին՝ խիզախաբար հարձակվեցին դրանց վրա։ Եվ ում որ սպանում էին՝ իսկույն նրա զենքերը բաժանում էին իրար մեջ։ Իսկ երբ նրանք իրենց, որքան կարող էին, բավարարեցին՝ գրավեցին երկու աշտարակների միջև եղող պարսպի տարածությունը, կանչեցին դրսից հռոմեացիներին և ներս
[էջ 83]
թողին վեր եկողներին։ Այսպես առնվեց Տիգրանակերտը, և նրա մեծ հարստությունները մատնվեցին կողոպուտի»1։
Հույների դավաճանությունը և նրանց ապստամբությունը բերդը պաշտպանող հայերի դեմ՝ նախօրոք պատրաստել էր Լուկուլլոսը, խոստանալով ազատել նրանց և դրամով ապահովել հայրենիք վերադառնալու2։
Մայրաքաղաքում գտնվող թանկարժեք իրերը նա պահեց իրեն, իսկ քաղաքը տվեց զինվորներին թալանելու,— հաստատում է Պլուտարքոսը։ Բացի ուրիշ թանկարժեք իրերից նրա (քաղաքի) մեջ գտնվեց ութ հազար տաղանդ (մոտ 17 միլիոն ռուսական ոսկի ռուբլիներով)։ Դրա հետ միասին Լուկուլլոսը ձեռք բերած ավարից ամեն մի զինվորին տվեց ութ հարյուր դինար (ամեն մեկին՝ մոտ 280 ռուբլի ոսկով)3։
Տիգրանակերտի անկումը Հայաստանի համար քաղաքական ծանր հետևանքներ ունեցավ. Տիգրանի նվաճած բոլոր երկրները՝ Հյուսիսային Միջագետքը, Աիրիան, Արևելյան Կիլիկիան, Կոմագենը անջատվեցին Մեծ Հայքից և ընդունեցին Հռոմի գերիշխանությունը։
Տիգրանակերտը գրավելուց հետո Լուկուլլոսը իր բանակով 69/68 թ. ձմեռը անցկացրեց Կորդուքում։
Տիգրանակերտի մոտ հայկական զորքերի պարտության պատճառներն են՝ հարձակողական գործողությունների մտածված ծրագրի բացակայությունը, հայկական հողերի միացման գործում ձեռք բերած թեթև հաջողություններից Տիգրանի արբեցած լինելը, նրա քաղաքական անհեռատեսությունը, որ չի հավատացել Հռոմի հնարավոր ագրեսիային, անհոգ է եղել ու չի նախապատրաստել իր զորքերը պատշաճ դիմադրություն ցույց տալու համար։
Ճակատամարտից առաջ Տիգրանի թույլ տված սխալներն են.
1. Նկատի ունենալով հռոմեական բանակի համեմատաբար փոքր թիվը, Տիգրանը հավատացած է եղել իր հարձա-
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 133:
2 Плутарх, Лукулл, стр. 82.
3 Նույն տեղը, էջ 83։
[էջ 84]
կողական գործողությունների հաջողություններին։ Այստեղից էլ բխել է ճակատամարտի նրա չմտածված հապճեպ կազմակերպումը, որի հետևանքը եղավ Տիգրանակերտի ծանր պարտությունը։
2. Մանրազնին հետախուզության բացակայությունը հնարավորություն չի տվել Տիգրանին ճշտորեն հայտնաբերել հակառակորդի ուժերն ու խմբավորումները, ինչպես և հռոմեական բանակի մտադրությունը։
3. Մարտը կազմակերպելիս Տիգրանը աչքաթող է արել թիկունքին սպառնացող վտանգը և հուսալի վերջապահ զորքով չի ապահովել գումակը, բեռնատար անասունները և մյուս թիկունքային զորամասերը։
4. Իր զորքերի մարտական կարգերը կառուցելիս Տիգրանը տեղանքին հատուկ նշանակություն չի տվել և չի գրավել վայրի վրա իշխող բարձունքները։ Ինչ չի արել Տիգրանը, արել է Լոլկուլլոսը։
5. Ճակատամարտում Տիգրանի անհեռատեսությունը արտահայտվել է նրանով, որ նա չի կարողացել կռահել հակառակորդի մտադրությունը և իր հետևակի ու հեծելազորի բոլոր ուժերով սկսել է հետապնդել Լուկուլլոսի կեղծ նահանջ ցուցադրող փոքրաքանակ հեծելազորին, որից երկարաձգել է ճակատը, մարտական ուժերի շարքերը նոսրացել են և զորքերի մարտական կարգերը թուլացել։
6. Հույս դնելով իր մեծաթիվ զորքերի վրա, Տիգրանը աչքաթող է արել այն կարևոր հանգամանքը, որ այդ զորքերը կազմված են նվաճված տարբեր երկրների ցեղերից, միասնական, ընդհանուր և պարզ նպատակի ձգտող մարտական ուժերի կոլեկտիվ չեն և պատրաստ են մասնատվել առաջին իսկ ոչ հզոր հարվածից։ Մոռացության տալով այդ կարևոր հանգամանքը, Տիգրանը չի հոգացել միաձուլել նրանց մի միասնական դրոշի ներքո, որից և հռոմեական զորքերի առաջին իսկ լուրջ հարվածը ժողովուրդների այդ փխրուն խառնակույտը տրոհել է ու քայքայել։
7. Տարվելով իր երկրի քաղաքների խաղաղ շինարարությամբ, տնտեսության և հելլենիստական մշակույթի ու արվեստի զարգացմամբ, Տիգրանը աչքաթող է արել հռոմեա-
[էջ 85]
կան Սենատի երկերեսանի քաղաքականությունը, չի հավատացել, որ Հայաստանի դեմ Լուկուլլոսը պատերազմ կսկսի առանց սենատի թույլտվության։
Չի կարելի համաձայնել այն պատմաբանների հետ, որոնք Տիգրանի պարտության պատճառը համարում են միայն Տիգրանի և Միհրդատ Եվպատորի միջև դաշինք չլինելը։
Լուկուլլոսը «զարմացավ,— ասում է Պլուտարքոսը,— որ Տիգրան արմենը, որը մտադրություն էր ունեցել հարձակվելու հռոմեացիների վրա՝ Միհրդատին պատերազմի համար չէր օգտագործել, երբ նա դեռ հզոր էր, և չէր միացրել իր ուժերը նրա մեծ ուժերի հետ, այլ թույլ էր տվել, որ դրանք պարտվեն ու ջախջախվեն, իսկ այժմ, երբ այդ ուժերն անկարելի է արդեն վերականգնել՝ նա պատերազմը սկսել է չնչին հույսերով, մատնելով իրեն կորստյան»1։
Այդ իսկ պատրվակով Պլուտարքոսը Հռոմի հետ սկսած պատերազմի մեղքը դնում է հայոց թագավոր Տիգրանի վրա, այլ ոչ Լուկուլլոսի, որպեսզի Հռոմի Սենատի առաջ արդարացնի Հայաստանի դեմ Լուկուլլոսի ձեռնարկած գործողությունները։ Չի կարելի համաձայնել ոմանց հայտնած այն կարծիքի հետ, որ Տիգրանը կարող էր փրկվել, եթե չհրաժարվեր Միհրդատ Եվպատորի հետ դաշինք կնքելուց։ Ցավոք, այդ տեսակետը պաշտպանում է նաև հայրենական պատմաբանների մի մասը։ Նրանք, ոչինչ չապացուցելով, ելնում են միայն այն բանից, որ եթե Տիգրանը և Միհրդատը միատեղ գործեին, հռոմեացիները այդ դաշինքի դեմ մղած պատերազմում հաջողություն չէին ունենա։
Փոքր Ասիայի և Պոնտոսի դեմ Սուլլայի և Լուկուլլոսի մղած արշավանքների տարիներին Տիգրանի և Միհրդատի միջև դաշինք չի կնքվել, որովհետև այդ ժամանակ Տիգրանը զբաղված էր իր պետության ամրապնդմամբ, բանակը վերակազմելով և նրա զինվորական կարգապահությունը բարձրացնելով, հելլենիստական կուլտուրա տարածելով, նոր քաղաքներ, այդ թվում Տիգրանակերտ մայրաքաղաքը, կառուցելով։ Մյուս կողմից, Տիգրանը հաշվի է առել, որ եթե ինքը
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 111—112։
[էջ 86]
պատերազմ սկսի Հռոմի դեմ, ապա պարթևական պետությունը, օգտվելով այդ հանգամանքից, կարշավի Հայաստանի վրա։ Այդ հանգամանքներն էլ դարձել են Տիգրանի չեզոքության պատճառը։
Հետևապես, իրավացի չեն այն պատմաբանները, որոնք Տիգրանի ճակատագրական սխալը համարում են այն, որ նա հրաժարվեց մասնակցել Հռոմի դեմ Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի վարած պատերազմին։
Չի կարելի համաձայնել նույնպես գերմանական գիտնական Հանս Դելբրյուկի հետ, որը Տիգրանակերտի պարտության առթիվ գրում է. «Հայոց թագավորը... ինքը տիրել է մի աննշան լեռնային սակավաբնակ պետության, հանել փոքրաթիվ զորք, հայերին էլ ընդհանրապես հազվադեպ են վերագրվել մարտական հակումներ»1։ Այստեղ Դելբրյուկը աչքաթող է արել Յուստինի հայտնի ցուցումը, որ «չի կարելի լռության մատնել մի այդպիսի մեծ թագավորություն, քանի որ Պարթևստանից հետո նա իր մեծությամբ գերազանցում է մնացած բոլոր թագավորություններին։ Հենց միայն Հայաստանը տարածվում է Կապադովկիայից մինչև Կասպից ծով՝ տասնմեկ հարյուր հազար քայլ, և լայնությամբ յոթ հարյուր հազար քայլ»2։ Հետևապես, չի կարելի համաձայնվել Դելբրյուկի հետ, որը Տիգրանի ռազմավարական սխալների պատճառով տեղի ունեցած Տիգրանակերտի պարտությունը բացատրում է հայ ժողովրդի մարտական հակումների բացակայությամբ։ Դելբրյուկը շտապել է եզրակացություն անելիս։ Տիգրանակերտի հաղթանակից արբեցած Լոլկուլլոսր շարունակեց պատերազմը Հայաստանի դեմ՝ արշավելով Արտաշատ քաղաքի վրա։ Այդ նոր արշավանքում քաջարի հայ ժողովուրդը, նույնպես Տիգրանի ղեկավարությամբ, վերջնականապես ջախջախեց Լուկուլլոսի զորքերը։
Հայաստանի ռազմական արվեստի կլասիկ օրինակ չի
_______________________
1 Г. Дельбрук, История военного искусства, Москва, 1936, т. I,
стр. 354.
2 Юстин, Эпитома..., стр. 224.
[էջ 87]
կարելի համարել Տիգրանակերտի ճակատամարտը, ինչպես և չի կարելի պատերազմի սկզբնական շրջանի առանձին ճակատամարտերի արդյունքով գնահատել ամբողջ պատերազմը, որովհետև պատերազմը գնահատվում է միայն նրա վերջնական արդյունքներով։ Տիգրանակերտի ճակատամարտում, բացի Տիգրանի սխալներից, ոչ մի դրական բան նրա մեջ չենք գտնում։ Հայաստանի ռազմական արվեստը պատշաճ զարգացում ստացավ Լուկուլլոսի նոր սկսած ռազմարշավի ժամանակշրջանում 68թ. (մ.թ.ա.) ամռանը, Արտաշատի վրա արշավելու ընթացքում։
Ինչքան էլ մեծ լիներ հայոց զորքի հրամանատարության սխալները և պարտությունը Տիգրանակերտի մոտ, այնուամենայնիվ, դրանք չկարողացան խորտակել հայ ժողովրդի աննկուն կամքը իր երկրի ազատության ու անկախության համար մղած պայքարում։ Կարճ ժամանակում հայերը ստեղծեցին մի նոր, ընտիր բանակ՝ Լուկուլլոսի հրոսակախմբերի դեմ պայքարելու համար։
4. ԼՈԻԿՈԻԼԼՈՍԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՐՏԱՇԱՏ
Տիգրանի պարտությունից հետո նրան է մոտենում Միհրդատը։ Նրանք երկուսով շրջելով մարզերում, հավաքում էին նոր բանակ,— վկայում է Ապպիանոսը։— Նրանք քաղաքներում զենքի էին կոչում համարյա բոլոր հայերին։ Ընտրելով նրանցից ամենալավերին՝ մոտավորապես 70000 մարդ, կեսը հետևակ, իսկ մյուս կեսը հեծյալներ, մնացածին արձակեցին։ Հավաքած զորքերը բաժանեցին ջոկատների և կոհորտների, գրեթե այնպես, ինչպես հռոմեական զորքերն էին, և սկսեցին վարժեցնել1, որը տևեց մինչև 68 թ. գարունը։
Չնախատեսելով հայոց զորքերի մոտակա հարձակումները՝ Լուկուլլոսը որոշեց ինքը վերսկսել հարձակումը, ներխուժել Մեծ Հայքի հյուսիսային սահմանները, քարուքանդ անել բնակավայրերն ու Արտաշատ մայրաքաղաքը։ Նվաճելու ու ավերելու սպառնալիքով Լուկուլլոսը որոշում է ճա-
_______________________
1 Տե՛ս Аппиан, Митридатовы войны, стр. 87.
[էջ 88]
կատամարտի հրահրել Տիգրանին՝ հուսալով վերջնականապես ջախջախել հայոց զորքերը և ստիպել Հայաստանի համար ստրկացուցիչ պայմանագիր ստորագրելու։
Առաջադրված խնդիրների կիրառման նպատակով 68 թ. գարնան վերջում Լուկուլլոսը թողնում է Հռոմի դաշնակից Կորդուքը և, առանց Տիգրանակերտ քաղաքր մտնելու, շարժվելով Ներջիկի, Կիլդիզի, Շենիքի միջով, անցնում է Հայկական Տավրոս լեռները և ուղղվում դեպի Մշո դաշտը1։ Հունիսի կեսերին հասնելով այդտեղ, տեսնում են հացաբույսերը կանաչ, այն դեպքում, երբ Կորդուքում, իրենց դուրս գալուց առաջ, վրա է հասած եղել հունձի ժամանակը։ Հայաստանի լեռնաշխարհի այդ տարբեր կլիմայական պայմանները խիստ անհանգստացնում են Լուկուլլոսին, որովհետև նա հասկանում էր, որ դա կդժվարացնի բանակին պարենամթերք մատակարարելու գործը։
Արտաշատի վրա շարժվելու այդ երթուղին Լուկուլլոսը ընտրել է հետևյալ նկատառումներով, առաջին նա գտել է, որ Տիգրանակերտի ճակատամատից հետո Տիգրանը նահանջել է այդ ճանապարհով և հնարավոր է, որ նրա բանակատեղը կլինի Մուշ-Արածանի հովտում, որտեղ կարող է մղել իր ցանկացած ճակատամարտը։ Երկրորդ՝ Մուշ-Արածանիի հովիտը հարուստ է եղել ամեն տեսակ պարենամթերքներով։ Երրորդ՝ Մշո դաշտով, Արածանիի հովտով դեպի Արտաշատ երթուղին ամենակարճն էր և ռազմաստրատեգիական տեսակետից հարմար էր զորքերը փոխադրելու համար։
Այդ նույն ժամանակ Տիգրանը և Միհրդատ Եվպատորը, ընտրելով իրենց բանակի համալրման կոնտինգենտը, ինչպես արդեն ասացինք, բաժանել էին նրանց ըստ ջոկատների ու կոհորտների, սովորեցրել մարտ վարելու նոր եղանակները և զորքերի տեսակների փոխգործողությունը։ Տիգրանը գլխավորում էր թեթև հետևակը և արագընթաց հեծելազորը, իսկ Միհրդատը՝ հետևակը և զրահավոր հեծելազորը։ Ըստ նոր մարտավարության, հայկական զորքերը հրաժարվեցին եր-
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 145։
[էջ 89]
կարատև մարտերից և որոշեցին հռոմեական զորքերը կտրել պարենամթերային բազաներից, հանկարծակի հարվածներ հասցնելով ծանր կորուստներ պատճառել նրանց, ուժասպառ անել և արագընթաց մարտերում արյունաքամ անել հռոմեական հետևակի և հեծելազորի լեգեոնները։ Ըստ այդ մարտավարության, Միհրդատը վարում էր պաշտպանական պատերազմ, դեպի իրեն քաշում հակառակորդին, իսկ այդ ժամանակ Տիգրանը իր արագաշարժ հեծելազորով հարձակվում էր Լուկուլլոսի վրա և առնում աքցանի մեջ։
Եվ այդպես, Տավրոսն անցնելով և դուրս գալով Մշո դաշտը, հռոմեական զորքը հանդիպում է հայկական զորքերի համառ դիմադրությանը1։ Իսկ ի՞նչ պատճառներից դրդված հռոմեական բանակները վերադարձան այն լեռներր, որտեղից նրանք վայր էին իջել։ Որքան էլ Պլուտարքոսը և նրա կողմնակիցները փորձել են թաքցնել այդ հարցի պատասխանը, ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում զորքերը կռվից հետո վերադառնում են հարձակողական մարտի ելման բնագիծ միմիայն պարտություն կրելուց հետո։ Եթե Պլուտարքոսը ճիշտ պատասխան տար այդ հարցերին, կդառնար անկողմնակալ պատմիչ, և ոչ թե Լուկուլլոսի գովերգուն։ Քննելով Պլուտարքոսի այդ հաղորդումը, հանգում ենք այն եզրակացության, որ Լուկուլլոսը իրոք երկու-երեք անգամ Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներից ցած է իջել և շարժվել Արտաշատի ճանապարհով, սակայն, հանդիպելով հայկական բանակի ուժգին հարվածներին, ետ է քաշվել իր նախկին ելակետը։ Բայց դրա փոխարեն այդ «երկու-երեք» անգամ ցած իջնելուց Լուկուլլոսը ավերել է գյուղերը և չի հանդիպել Մուշի շրջանների անզեն բնակչության դիմադրությանը, որը Պլուտարքոսը վերագրում է Լուկուլլոսի անվեհերությանը2։
Պլուտարքոսի հաղորդումից երևում է, որ հայկական զորքերի բանակատեղի վրա Լուկուլլոսի հաճախակի հարձակումները ավարտվել են հաջողությամբ։ Այդ դեպքում
_______________________
1 Плутарх, Лукулл, стр. 85.
2 Նույն տեղը։
[էջ 90]
պարտված բանակը պետք է փախուստի դիմեր, իսկ այդպիսի բան ոչ միայն չի կատարվել, այլև հայոց զորքերը իրենց բանակատեղից, ըստ նույն Պլուտարքոսի, տեղաշարժ չեն եղել: Դա նշանակում է, որ հռոմեացիք իրենց հաճախակի մարտերում պարտություն են կրել։ Ուստի Լուկուլլոսը ամեն միջոց ձեռք էր առել փրկելու իր բանակը անելանելի դրությունից։ Հենց այդ միջոցառումներից է այն, որ Լուկուլլոսը պաշարում է հայկական զորքերի բանակատեղը, ավերում է հայկական բնակավայրերը։ Բայց հայերը կորուստներ են հասցնում Լուկուլլոսի զորքերին, ուստի նա ստիպված է լինում թողնել հայկական զորքերի բանակատեղի հետ հետագայում մարտի բռնվելը և շարժվում է դեպի Արտաշատ։ Հետևապես, կարող ենք եզրակացնել, որ Պլուտարքոսի հիշատակած այդ մարտերում պարտություն են կրել ոչ թե հայկական, այլ հռոմեական զորքերը։ Լուկուլլոսի ռազմերթը դեպի Արտաշատ սկսվել է հունիս ամսին՝ Մուշի հովտից մինչև Արածանիի գետանցը։ Գետանցը հռոմեական զորքերը հասել են սեպտեմբերի կեսին (68 թ. մ.թ.ա.)։ Այդ ուղին 250 կիլոմետր է։ Լուկուլլոսի բանակը դա անցել է երեք ամսվա ընթացքում։ Օրվա երթը միջին հաշվով եղել է երեք կիլոմետր, 20-25 կիլոմետրի փոխարեն։ Պլուտարքոսի և նրա տիպի գովերգողների ռազմերթի այդպիսի ցածր թափը Հայաստանի կլիմայական պայմաններին հռոմեական զորքերի անսովոր լինելով բացատրելու փորձերը ճիշտ չեն։ Լուկուլլոսի բանակի ռազմերթի այդպիսի ցածր թափի միակ պատճառն այն է, որ նրա զորքերը համարյա ամեն օր ենթարկվել են հայոց մարտական ջոկատների անսպասելի հարվածներին։ Արևմտյան և Հարավային Տավրոսի լեռների արևելյան զառիվայրերը նպաստել են հայոց հետևակին, որը Միհրդատի գլխավորությամբ բանակել է այդ լեռներում, կաշկանդել հռոմեական զորքերին, գրավել նրանց ուշադրությունը, թեթևաշարժ հեծելազորի համար պայմաններ ստեղծել հանկարծակի և սրընթաց հարվածներ հասցնելու և ծանր կորուստներ պատճառելու Լուկուլլոսի զորքերին։ Բանակատեղը տեղաշարժ չանելով և հակառակորդի ուշադրությունը դեպի իրեն դարձնելով, Միհրդատը
[էջ 91]
Տիգրանի հեծելազորին հնարավորություն է տվել մարտից արագորեն դուրս գալ և, ճարպկորեն պոկվելով հռոմեացիների հետապնդումից, սրանց համար անհայտ վայրում բանակատեղ է դրել իր հետևակի ճամբարից ոչ հեռու։ Հայոց զորքերի այդ հարվածները այնպիսի սարսափ են տարածել Լուկուլլոսի և նրա բանակի վրա, որ, հասնելով գետանցին, ուր չեն եղել հայոց զորքերը, նրանք չեն համարձակվել գետանց կատարել, վախենալով Տիգրանի հանկարծակի հարվածներից։
Ըստ երևույթին, հաշվի առնելով հակառակորդի զորքերի ֆիզիկական վատ վիճակը, սպանվածների և վիրավորների մեծ թիվը, նրանց մարտական ոգու և բարոյական վիճակի անկումը, Տիգրանը որոշել է այս անգամ կտրել Արածանիի գետանցը և վճռական ճակատամարտ տալ հռոմեական զորքերին։
Դեպի Արտաշատ Լուկուլլոսի արշավելու ժամանակ հայերի և հռոմեական զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտ տեղի ունեցավ 68 թ, սեպտեմբերի կեսերին, երբ հռոմեական զորքերը փորձեցին անցնել Արածանի գետը Բագավանից հյուսիս, այժմյան Ղարաքիլիսայից 25-30 կիլոմետր դեպի արևելք գտնվող վայրում։
Երկու թշնամի բանակների բանակատեղիների, նրանց մարտական կարգերի դասավորման և մարտ վարելու եղանակների մասին մանրամասն նկարագրել են Պլուտարքոսը և Կասիուս Դիոնը։ Նպատակահարմար ենք գտնում լրիվ մեջ բերել այդ նկարագրությունները ըստ Հ. Մանանդյանի թարգմանության,
«Լուկուլլոսի արշավանքն Արտաշատի դեմ Տիգրանն այլևս չհանդուրժեց,— հաղորդում է Պլուտարքոսը,— այլ, վերցնելով հետը իր զորքերը, նա բանակեց չորրորդ օրը հռոմեացիների մոտ, ունենալով նրանց ու իր մեջ Արածանի գետը։ Այդ գետը պետք է անհրաժեշտաբար հռոմեացիներն անցնեին Արտաշատ գնալիս։ Զոհ մատուցելով աստվածներին և վստահ լինելով, որ արդեն հաղթությունն իր ձեռքումն է, Լուկուլլոսը մյուս ափը անցկացրեց զորքը, առջևում դասավորելով իր տասներկու կոհորտները, իսկ մյուսները, որ-
[էջ 92]
Առածանիի մարտը և Կուջաղի լեռնանցքի վրա հայոց բանակի հակահարձակումը. սեպտեմբեր, 68 թ. (մ.թ.ա.)
[էջ 93]
պեսզի թշնամուց չշրջապատվի, տեղավորեց հետևում։ Սրանց դեմուդեմ կանգնած էին բազմաթիվ ձիավորներ ու ընտիր զորքեր, իսկ նրանց առջևը գտնվում էին ձիավոր նետաձիգ մարդերը և նիզակակիր իբերները, որոնց բոլոր օտարականներից ավելի էր Տիգրանը վստահում և համարում էր առանձնապես մարտունակ։ Բայց իսկապես սրանք որևէ փայլուն գործ չարին, այլ` մի քիչ կռվի բռնվելով հռոմեական հեծելազորի հետ` չդիմացան հետո հետևազորի հարձակմանը և, փախչելով ու ցրիվ գալով այս ու այն կողմ, հարկադրեցին հռոմեական հեծելազորին իրենց հալածելու։ Երբ սրանք ցրվեցին, Լուկուլլոսը, տեսնելով Տիգրանի հետ առաջացող ձիավորների շքեղությունն ու բազմությունը` վախեցավ։ Նա ետ կանչեց իր հեծելազորը, որը թշնամուն հալածում էր, և առաջինը ինքը դեմ կանգնեց ատրպատականցիներին, որոնք իր դիմացն էին լավագույն զորքի հետ, և, առաջ քան ձեռնակռվի գնալը, նրանց ահաբեկեց և մատնեց փախուստի։ Երեք թագավորներից, որոնք միասին մասնակցում էին կռվին, ամենախայտառակ կերպով փախել էր, ինչպես ասում են, Միհրդատ Պոնտացին, որը չէր դիմացել մինչև իսկ հռոմեացիների մարտական աղաղակներին։ Հետապնդումը շարունակվեց երկար տարածության վրա և հռոմեացիներն ուժասպառ եղան, որովհետև ամբողջ գիշերը ոչ միայն սպանում էին թշնամուն, այլև տանում և բերում էին գերիներին ու նաև ավարը և ինչքը։ Լևիուսն ասում է, որ թշնամու կորուստը ավելի մեծ էր եղել առաջին կռվում, սակայն այս կռվում սպանվել ու գերի էին բռնվել ավելի անվանիները»1։
Վերլուծելով Պլուտարքոսի սույն վկայությունր, կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին։
Առաջին, ըստ Պլուտարքոսի Տիգրանը իր զորքերով Արածանիի ափն է հասել չորրորդ օրը, այսինքն` մի քանի օր հետո, երբ արդեն Լուկուլլոսը գտնվում էր նշված վայրում, բանակատեղ է ընտրել և պատրաստվել է գետանցի։ Եթե հաշվի առնենք, որ այդ վայրում Արածանի գետի խորությունր հասնում է 50 սանտիմետրի, տեղ-տեղ էլ մեկ մետրի, կնշանակի
_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան. Տիգրան երկրորդը և Հռոմը, էջ 150 և 152։
[էջ 94]
Լուկուլլոսի առաջ գետը չէ, որ խոչընդոտ է եղել, այլ նրա համար պարզ չի եղել հակառակորդի գտնվելու վայրը, նրա զորքերի քանակն ու տեսակը և մարտական կարգերի դասավորվածությունը։
Այդ վկայությունից չի երևում, որ Տիգրանը Արածանի գետի ափն է հասել իր բոլոր զորքերով։ Պլուտարքոսի նկարագրած մարտերի ընթացքն ապացուցում է, որ Լուկուլլոսի զորքերին դեմ են կանգնել Տիգրանի հավատարիմ և անվեհեր նետաձիգ մարդերը և Իբերիայի նիզակակիր հեծյալները։ Եվ երբ հռոմեացիների հեծելազորն անզոր է եղել դիմադրել, Լուկուլլոսը նրանց դեմ դուրս է բերել նաև իր հեծելազորը։ Այդ ժամանակ միայն մարդերի նետաձիգ հեծյալները և իբերների նիզակակիր հեծյալները առանձին ջոկատներով նահանջել են տարբեր ուղղություններով և բացել են մարտի դաշտը Տիգրանի և Ատրպատականի սուսերակիր հեծելազորի մարտական գործողությունների համար, որոնք, ըստ նույն Պլուտարքոսի, սարսափեցրել են Լուկուլլոսին։ Մարդերի և իբերների հեծյալների այդ մարտական մանևրը Պլուտարքոսն անվանել է փախուստ, որը ցույց է տալիս նրա աչառու լինելը։ Երկրորդ, Պլուտարքոսը հիշատակում է, որ այդ ճակատամարտին մասնակցել է հռոմեական հետևազորը, բայց մի խոսք անգամ չի ասում հայոց հետևազորի մասնակցության մասին։ Դա նշանակում է, որ հռոմեացիների շուրջ 50 հազարանոց բանակի դեմ է կանգնել հայոց, Իբերիայի, Ատրպատականի և մարդերի մոտ 30-35 հազար հեծելազորը Տիգրան II-ի գլխավորությամբ։ Իսկ հետևազորը շատ ետ է մնացել, որովհետև րնդունակ չի եղել սրընթաց հեծելազորի հետևից մարտադաշտ հասնել։ Ուստի ճիշտ չէ Պլուտարքոսի այն վկայությունը, թե կռվին մասնակցող երեք թագավորներից ամենախայտառակ կերպով փախել է Միհրդատ Պոնտացին, որն այդ կռվում, մեր կարծիքով, չի էլ մասնակցել։
Երրորդ, բացի Պլուտարքոսի մեջբերված վկայությունից, ոչ մի պատմաբան, ոչ մի ժամանակ որևէ պատերազմի գործողություն նկարագրելիս չի հիշատակել, որ հռոմեացիներն իրենց նվաճողական քաղաքականությունը կիրառելիս այնչափ ուժասպառ եղած լինեն, որ հրաժարվեն իրենց «սրբա-
[էջ 95]
զան» պարտականությունները կատարելուց՝ թալանից գերելուց, սպանելուց, ստրկացնելուց։ Սակայն այս անգամ Լուկուլլոսի գովերգու Պլուտարքոսի վերոհիշյալ վկայությունը անվիճե



